ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
AMCA-ում ավանդական վեճերը գտնում են իրենց նորարարական լուծումները՝ խնայելով Ձեր ժամանակն ու ռեսուրսները։ Կրթությունն ու զարգացումը համարելով կարևորագույն ներուժ՝ Կենտրոնը շարունակելու է լինել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը ՀՀ-ում տարածող առաջամարտիկ՝ միևնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային հարթակներում։ Յուրաքանչյուր գործ կարևոր է մեզ համար և յուրաքանչյուր վեճի լուծման հետ՝ AMCA-ն ավելի ու ավելի է առաջ շարժվում՝ նպաստելով այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որտեղ վեճերը փոխարկերպվում են հնարավորությունների, աճի և զարգացման։ Եվ հենց այս տեսլականով է AMCA-ն քայլում դեպի ապագա, որտեղ արբիտրաժային և հաշտարարական զարգացած մշակույթում վեճերը լուծվում են միայն արդար, թափանցիկ և անկողմնակալ սկզբունքներով։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
AMCA-ն նորարարական հարթակ է վեճերի լուծման այլընտրանքային միջոցների՝ արբիտրաժի և հաշտարարության կազմակերպման և իրականացման համար։
Կենտրոնը նպատակ ունի հանդես գալու որպես մշտապես գործող արբիտրաժային հաստատություն, որտեղ կապահովվի միջազգային և տեղական արբիտրաժային վարույթների իրականացումը՝անկախ, անկողմնակալ և արդյունավետ գործընթացների և մեխանիզմների միջոցով։ AMCA-ն առաքելություն ունի նպաստելու Հայաստանի Հանրապետությունում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը, տարածմանը և կիրառմանը, դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը և հանրության շրջանակներում ու գործարար համայնքում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների կիրառման խրախուսմանը։ Կենտրոնն ամեն ինչ անելու է այս ոլորտում օրենսդրության զարգացումն ու կատարելագործումը խթանելու համար, դրանով իսկ նպաստելով նաև արդարադատության մատչելիության և արդյունավետության բարձրացմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Կենտրոնի նպատակները հաստատուն են նաև վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների վերաբերյալ կրթական ծրագրերի կազմակերպման, իրականացման և ֆինանսավորման համար, որոնք նախատեսված են ինչպես հասարակական և գործարար համայնքի, այնպես էլ կրթական հաստատությունների և մասնագիտական կազմակերպություններրի համար։
AMCA-ն իր առաքելության կարևոր մեխն է համարում նաև Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային այլ մեխանիզմների զարգացմանն ուղղված միջազգային համագործակցությունների հաստատումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպություններին անդամակցությունը և նշված ոլորտներում տեղացի մասնագետների ներգրավվածության բարձրացումը միջազգային ասպարեզում՝ այսպիսով Կենտրոնի գործունեությունը ներկայացնելով նաև միջազգային հարթակներում։
Հաստատուն քայլերով առաջ գնալով՝ Կենտրոնը նպատակ ունի նաև նպաստելու ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների և գործարար հարաբերությունների իրավական պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն անկախ մարմին է՝ չեզոքությունը, անկողմնակալությունն ու թափանցիկությունն ընդունելով որպես անկյունաքարային սկզբունքներ:
ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի պատմությունը սկիզբ է առնում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից, որով նախատեսվել էր Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծում՝ ապահովելով տեղական և միջազգային վեճերի լուծումը։ Արբիտրաժի և հաշտարարության ինստիտուցիոնալ կենտրոն ստեղծելու կարևորությունը ընդգծված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ռազմավարության մեջ։ Ուստի հենց այս ռազմավարական ուղենիշներն էլ ազդարարեցին Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու վեճերի լուծման արդյունավետ, արդար և ժամանակակից մեխանիզմների ներդրումը։
AMCA-ի հիմնադրման ընթացքում մասնագիտական խորհրդատվություն և օգնություն ստանալու նպատակով 2021 թվականին ստեղծվել էր Խորհրդատվական հանձնաժողով, որը կազմված էր տեղական և միջազգային հայտնի և ականավոր փորձագետներից:
2023 թվականի մայիսին ստորագրվեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հիմնադրումն ազդարարող որոշումը, որը ստորագրվեց «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության հիմնադիրների ներկայացուցիչների կողմից։
Հատկանշական է, որ տարբեր հեղինակավոր միջազգային գործընկերներ աջակցել և շարունակում են աջակցել Կենտրոնին` տրամադրելով տեխնիկական աջակցություն և իրենց ներդրումն ունենալով կազմակերպչական և նյութատեխնիկական հարցերում: Կենտրոնի գործունեության համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ԵՄ բյուջետային աջակցությամբ։
Կարևոր փաստաթղեր
Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Հայ իրավաբանական միություն
Հայ իրավաբանական միություն
Օրենսդրության զարգացման կենտրոն
Օրենսդրության զարգացման կենտրոն
Ասիական զարգացման բանկ
Ասիական զարգացման բանկ
Եվրոպական Միություն
Եվրոպական Միություն