Search
Close this search box.

Խորհուրդ

Լևոն Սահակյան

Լևոն Սահակյանը նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ 2022 թվականի մարտի 7-ից: Իր կարիերայի սկզբում Ազգային ժողովում նա զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը և աշխատել որպես պատգամավորի օգնական։ Եղել է նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամ։

Աշխատանքային գործունեության նկարագիր

Լևոն Սահակյանն իր գործունեությունը սկսել է որպես գլխավոր հաշվապահ մասնավոր կազմակերպությունում։ Ավելի քան 10 տարվա ընթացքում նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ գլխավոր տնօրենի պաշտոնը մասնավոր ընկերություններում:

Պարոն Սահակյանն օժտված է բարձր ակադեմիական փորձով, սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, որն ավարտել է գերազանցությամբ: Ասպիրանտուրան ավարտելուց հետո նա ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և ունի դոցենտի կոչում:

Պրն․ Սահակյանը, իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ, ակտիվ ներդրում է ունեցել ակադեմիական կյանքում: Նա իր դասախոսական գործունեությունը սկսել է Արտաքին տնտեսական հարաբերությունների համալսարանում և ներկայումս ծառայում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական հաշվառման ամբիոնի պրոֆեսոր՝ ղեկավարելով մագիստրոսական ծրագիրը։ Ընտրվել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

Պարոն Սահակյանը նաև վաստակաշատ հեղինակ է, գրել է բազմաթիվ գիտական հրապարակումներ և համահեղինակել դասագիրք։