Search
Close this search box.

Թիմ

Լիլիթ Պետրոսյան

Լիլիթ Պետրոսյանի փորձառությունն ընդգրկում է հանրային և մասնավոր ոլորտները։ Նա մեծ ներդրում է ունեցել պետական կառավարման մարմիններում, դատական համակարգում և միջազգային կազմակերպություններում միջազգային արբիտրաժի, քաղաքացիական և վարչական դատավարության, վարչական իրավունքի և այլ հարցերի հետ կապված քաղաքականությունների մշակման, հետազոտությունների իրականացման և այլ հարցերում։ v

Կրթություն

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ  

Իրավագիտության մագիստրոս, Լոնդոնի Քուին Մերի համալսարան 

Իրավագիտության մագիստրոս, ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ  

Իրավագիտության բակալավր, ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ  

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Լիլիթ Պետրոսյանի աշխատանքային փորձառությունն ընդգրկում է պետական ​​մարմիններում, մասնավոր ընկերություններում և միջազգային կազմակերպություններում աշխատանքը: Իր կարիերայի սկզբում նա արժեքավոր փորձառություն է ձեռք բերել ՀՀ ֆինանսների, արդարադատության նախարարություններում և ՀՀ վճռաբեկ դատարանում։ 

🔷 Որպես ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթը մասնակցել է բազմաթիվ իրավական ակտերի նախագծերի, ռազմավարությունների և հայեցակարգերի մշակման աշխատանքներին: Նա եղել է տարբեր աշխատանքային խմբերի անդամ, որոնք մշակել են Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, Դատական ​​օրենսգիրքը, Վարչական դատավարության օրենսգրքի և ՎԻՎՕ փոփոխությունները, ինչպես նաև  2019-2023 թվականների դատական ​​և իրավական բարեփոխումների ռազմավարությունը: 

🔷 Լիլիթ Պետրոսյանի աշխատանքային փորձառությունը ծավալվել է նաև Լոնդոնում որպես EBRD իրավական հետազոտող, և Վարշավայում որպես Dentons իրավաբանական ընկերության խորհրդատու։ 

🔷  Կարևորելով արդարադատության ոլորտի զարգացումը՝ Լիլիթը հանդիսացել է նաև Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) ազգային թղթակից անդամ՝ ղեկավարելով դատական ​​համակարգի գնահատման հետ կապված գործընթացները: 

🔷 Լիլիթն աշխատել է նաև որպես իրավական փորձագետ Եվրոպայի խորհրդի, ԵՄ-ի, IFES-ի և PIN-ի կողմից իրականացվող տարբեր նախագծերում: Միևնույն ժամանակ, նա հանդիսանում է նաև Երևանի պետական ​​համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս: