Search
Close this search box.

Խորհուրդ

Լենա Մինասյան

Հանրային հեռուստաընկերության 5-ամյա զարգացման ծրագրի առաջին մարտահրավերներից մեկը մեդիա ակադեմիայի հիմնումն էր։ Նրա հիմնական նպատակն է պատրաստել մեդիա ոլորտի մասնագետներ ոչ ֆորմալ մասնագիտական կրթության միջոցով՝ օգտագործելով Հանրային հեռուստաընկերության հնարավորությունները՝ սարքավորումներ, աշխատակիցներ, գործընկերներ։

Աշխատանքային գործունեության նկարագիր

Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան հիմնադրման օրվանից ղեկավարում է Լենա Մինասյանը։ Նա զբաղեցրել է տարբեր առաջատար դիրքեր լրատվական դաշտում։

2012-2013 թվականներին եղել է “Էյ Եմ” փաստաբանական գրասենյակի խմբագիր և PR համակարգող։

2013-2018 թվականներին աշխատել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ում՝ որպես tert.am լրատվական կայքի խմբագիր, այնուհետև՝ որպես թիմի համակարգող։

2016-2018 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանյան հաղորդումների խմբագիր։

2018-2020 թվականներին եղել է «Քառյակ Մեդիա»-ի աշխատակազմի ղեկավարը։

2019-2021 թվականներին եղել է Media Republic-ի հիմնադիր տնօրենը։

2020-2023 թվականներին եղել է Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի տնօրեն։

2023 թվականի հունվարից Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակազմի ղեկավարն է։