ԻՆՉ Է Հաշտարարությունը
Հաշտարարությունը հայտնի է որպես ընտանեկան և աշխատանքային վեճերի լուծման միջոց, սակայն ներկայումս այն նաև օգտագործվում է պայմանագրային, կորպորատիվ և առևտրային վեճերը կարգավորելու համար: Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Հաշտարարը հեշտացնում է հաղորդակցությունը և բանակցությունները, սակայն որոշում չի պարտադրում ներգրավված կողմերին:
Կենտրոնը պատրաստ է օգնել ձեզ գտնելու ընդհանուր եզրեր և հասնելու վեճերի լուծման այնպիսի բանաձևի, որը կբավարարի ներգրավված բոլոր կողմերին: Հաշտարարությունը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ անձամբ:
-
Հաշտարարությունը որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմ։
-
Հաշտարարությունը նպաստում է հասարակության համերաշխությանը․Հայկ Հովհաննիսյան
-
Հաշտարարների դերն ու կարևորությունը համակարգում․ Հայկ Բարսեղյան
-
Որոշ քաղաքացիական ինստիտուտներ ներառում են հաշտարարությունը իրենց պայմանագրերում․ Անահիտ Թամրազյան
-
Հաշտարարության կարևորության և անհրաժեշտության մասին․ Նորա Կարապետյան
-
Արբիտրաժի և հաշտարարության կենտրոոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ հաշտարարության մասին։
Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։