Search
Close this search box.

ԱՐԲԻՏՐԱԺ

Արբիտրաժ ՝ որտեղ վեճերը ստանում են արդյունավետ և արագ լուծումներ: 

ԻՆՉ Է ԱՐԲԻՏՐԱԺԸ

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է  անհատների և
կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական
տարաձայնությունները լուծելու համար: Ի տարբերություն դատական ընթացակարգերի՝ արբիտրաժային
վարույթում կողմերը իրենք են որոշում ում միջոցով և ինչպես լուծել իրենց վեճը:

ԱՐԱԳԱՑՎԱԾ Ընթացակարգ

Արագացված ընթացակարգը հատուկ, «արագ-վարույթի» ընթացակարգ է, որը նախատեսված է Կենտրոնի Արբիտրաժային կանոններով: Այն դեպքում, երբ կիրառվում է արագացված վարույթ, վերջնական վճիռը կայացվում է Արբիտրաժային տրիբունալի ձևավորման պահից երեք ամսվա ընթացքում:

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔԸ

Հոդված 1. Արագացված ընթացակարգի  կանոնների կիրառումը

1. Արագացված ընթացակարգի նկատմամբ Կանոններով սահմանված ընդհանուր
դրույթները կիրառելի են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հավելվածով
սահմանված կարգավորումներին։ 
2. Արագացված ընթացակարգի կանոնները կիրառվում են միայն այն տեղական վեճերի
նկատմամբ, որոնցով հայցագինը  չի գերազանցում 10 միլիոն ՀՀ դրամը։ 
3. Կանոնների 6-րդ հոդվածով նախատեսված  Արբիտրաժ իրականացնելու պահանջի
պատասխանը ստանալուց հետո, կամ պատասխանի համար սահմանված ժամկետը լրանալուց
հետո կամ դրանից հետո ցանկացած պահի Կանոնների 34-րդ հոդվածի 3-րդ մասի
պահպանմամբ, Քարտուղարությունը տեղեկացնում է  կողմերին, որ գործի նկատմամբ
կիրառելի են Արագացված ընթացակարգի կանոնները։ 
4. Արբիտրաժային խորհուրդը կարող է, արբիտրաժային ընթացակարգով վարույթի ընթացքում
ցանկացած ժամանակ, իր նախաձեռնությամբ կամ կողմի խնդրանքով, արբիտրաժային
տրիբունալի և կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշել, որ Արագացված ընթացակարգով
վարույթի կանոններն այլևս չպետք է կիրառվեն գործի նկատմամբ։ Նման դեպքում, եթե
Արբիտրաժային խորհուրդը նպատակահարմար չի համարում փոխարինել և/կամ
վերակազմավորել արբիտրաժային տրիբունալը, արբիտրաժային տրիբունալը շարունակում է
վարույթը:

1. Արագացված ընթացակարգի կիրառման դեպքում  արբիտրաժային տրիբունալը պետք է
կազմված լինի միանձնյա արբիտրից՝ անկախ արբիտրաժային համաձայնությունում դրան
հակասող դրույթներից: 
2. Կողմերը Քարտուղարության կողմից սահմանված ժամկետում կարող են առաջադրել
միանձնյա արբիտրի թեկնածությունը: Նման առաջադրման բացակայության դեպքում միանձնյա
արբիտրը նշանակվում է Գլխավոր քարտուղարի կողմից: 
3. Գլխավոր քարտուղարը, Արբիտրաժային խորհրդի նախագահին ծանուցելուց հետո,
հաստատում կամ նշանակում է արբիտրին՝ Արբիտրաժ իրականացնելու պահանջի պատասխանը
ստանալուց հետո կամ դրա համար նախատեսված ժամկետի ավարտից հետո 15 օրվա
ընթացքում։

1. Կանոնների 26-րդ հոդվածը չի կիրառվում արագացված ընթացակարգով իրականացվող
վարույթի  նկատմամբ: 
2. Արագացված ընթացակարգով վարույթի դեպքում Արբիտրաժ իրականացնելու պահանջի
պատասխան ներկայացնելու ժամկետը 10 օր է։ 

3. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո կողմերը չեն կարող նոր պահանջներ
ներկայացնել առանց արբիտրաժային տրիբունալի թույլտվության: Արբիտրաժային տրիբունալը
կարող է թույլատրել դա`հաշվի առնելով նոր պահանջների բնույթը, արբիտրաժի փուլը,
ենթադրյալ ծախսերը և ցանկացած այլ առնչվող հանգամանքներ։ 
4. Արբիտրաժային տրիբունալը իրավասու է իր հայեցողությամբ կիրառել այնպիսի
ընթացակարգային միջոցներ, որոնք նա նպատակահարմար է համարում: Մասնավորապես,
արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշել չթույլատրել
փաստաթղթերի ներկայացման միջնորդությունները կամ սահմանափակել գրավոր դիմումների,
վկաների գրավոր ապացույցների քանակը, տևողությունը և ծավալը (ինչպես վկաների, այնպես
էլ փորձագետների): 
5. Արբիտրաժային տրիբունալը կողմերի հետ խորհրդակցելուց հետո վեճը կարող է լուծել
բացառապես կողմերի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա՝ առանց վկաների կամ
փորձագետների հարցաքննության և լսումների:

1. Արբիտրաժային տրիբունալի ձևավորման պահից 3 ամսվա ընթացքում տրիբունալը պետք է
վերջնական վճիռ կայացնի: Քարտուղարությունը, արբիտրաժային տրիբունալի հիմնավորված
պահանջի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է երկարաձգել նշված ժամկետը, եթե
որոշի, որ դա անհրաժեշտ է: 
2. Արբիտրաժային տրիբունալի վճարները սահմանվում են համաձայն Հավելված 1-ում
արագացված ընթացակարգով արբիտրաժի համար սահմանված վճարների սանդղակների:

ԱՐԲԻՏՐԱԺԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչու՞ ընտրել արբիտրաժ։ 


Արագություն և արդյունավետություն. Կենտրոնում վարվող արբիտրաժային գործընթացը
առաջնահերթությունը տալիս է արագ լուծումներին՝ ձեզ ազատելով երկարատև իրավական
գործընթացներից: 
 
Չեզոքություն. մեր արբիտրները մեծ փորձառությամբ մասնագետներ են, ովքեր օժտված են գիտելիքներով և
հմտություններով՝ հասկանալու տարբեր վեճերի բարդությունները: Նրանք ապահովում են վեճերի
արդարացի և անաչառ լուծում՝ բացառելով կողմնակալությունը։ 
 

Ծախսարդյունավետ. ավանդական դատավարությունը կարող է ֆինանսապես սպառել: Արբիտրաժի
ընտրությունը կարող է զգալիորեն նվազեցնել ծախսերը՝ միաժամանակ առաջարկելով վեճերի լուծման
արագ մեխանիզմ: 
 
Գաղտնիություն. Արբիտրաժային վարույթը գաղտնի է։ Կենտրոնի Արբիտրաժային կանոնների համաձայն՝
կողմերը, արբիտրաժային տրիբունալը,  Կենտրոնը և արբիտրաժային վարույթում ներգրավված ցանկացած
այլ անձ բոլոր դեպքերում պետք է վարույթին և վճռին առնչվող բոլոր հարցերն ու փաստաթղթերը գաղտնի
պահեն: 
 
Ճկունություն․ Արբիտրաժային վարույթում Դուք ունեք ազատություն ընտրելու արբիտրին, որոշելու
արբիտրաժի վայրը, լեզուն և կիրառելի իրավունքը։ Ավելին, մեր արբիտրաժային ծառայությունները
հարմարվում են ձեր ժամանակացույցին և նախաընտրություններին՝ գործընթացը դարձնելով ավելի հարմար
բոլոր կողմերի համար: 
 
Արբիտրաժային վճռի պարտադիրություն. Արբիտրաժի միջոցով ընդունված վճիռներն ունեն իրավական ուժ
և ենթակա են պարտադիր կատարման՝ ապահովելով կայացված վճռի որոշակիությունը:

Կիրառության ՈԼՈՐՏՆԵՐԸ

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում մենք առաջարկում ենք տարաբնույթ վեճերի
լուծման առանձնահատուկ հարթակ: Արբիտրաժի միջոցով լուծման ենթակա գործերը, ի թիվս այլնի,
ներառում են.

ԱՐԲԻՏՐԱԺԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Կողմերը կարող են Արբիտրաժ իրականացնելու պահանջ ներկայացնել Կենտրոնին, եթե ունեն վեճը
Կենտրոնին հանձնելու մասին արբիտրաժային համաձայնություն/վերապահում։ 

 
Կենտրոնն առաջարկում է արբիտրաժային վերապահման հետևյալ տիպային ձևերը, որոնք կարող են
փոփոխվել կողմերի ցանկությամբ․

Արբիտրաժային վերապահում

Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են ԱՐԲԻՏՐԱԺԻ ԵՎ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ Արբիտրաժային կանոնների հիման վրա: Վեճը լուծվելու է [կողմերը կարող են ընտրել մեկ կամ երեք արբիտրների] կողմից: Արբիտրաժի վայրը Երևանն (Հայաստան) է [կողմերը կարող են ընտրել այլ վայր], իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է [կողմերը կարող են ընտրել այլ լեզու]։ Վեճի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը [կողմերը կարող են ընտրել այլ իրավունք]։  

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ

Վարույթի վարչարարության և Արբիտրաժային տրիբունալի համար վճարները որոշվում են ըստ վեճի արժեքի՝ կանոններին կից վճարների աղյուսակի համապատասխան: 

Վճարման կարգը

Վարչական վճարներ

Գործավարության վճարը

Սանդղակ 1

Հայցագինը

(ՀՀ դրամ)

Գործավարության վճարներ

(ՀՀ դրամ)

Մինչև 5,000,000

150,000

5,000,001-ից 10,000,000

150,000 + 5,000,000-ը գերազանցող գումարի 2,5%-ը 

10,000,001-ից 20,000,000

250,000 + 10,000,000-ը գերազանցող գումարի 2%-ը

20,000,001-ից 40,000,000

490,000 + 20,000,000-ը գերազանցող գումարի 1,5%-ը 

40,000,001-ից 80,000,000

790,000 + 40,000,000-ը գերազանցող գումարի 1%-ը 

80,000,001-ից 200,000,000

1,190,000 + 80,000,000-ը գերազանցող գումարի 0,5%-ը 

200,000,001-ից 400,000,000

1,790,000 + 200,000,000-ը գերազանցող գումարի 0,4%-ը 

400,000,001-ից 1,000,000,000

2,590,000 + 400,000,000-ը գերազանցող գումարի 0,3%–ը 

1,000,000,001-ից 4,000,000,000

4,390,000 + 1,000,000,000-ը գերազանցող գումարի 0,1%-ը 

Ավելի քան 4,000,000,001

7,390,000 + 4,000,000,000-ը գերազանցող գումարի 0.05%-ը

Սանդղակ 2

Հայցագինը

(ՀՀ դրամ)

Արբիտրների վճարներ

(ՀՀ դրամ)

Մինչև 5,000,000

170,000

5,000,001-ից 10,000,000

170,000 + 5,000,000-ը գերազանցող գումարի 5 %-ը

10,000,001-ից 20,000,000

370,000 + 10,000,000-ը գերազանցող գումարի 3%-ը 

20,000,001-ից 40,000,000

710,000 + 20,000,000-ը գերազանցող գումարի 2,5%-ը 

40,000,001-ից 80,000,000

1,210,000 + 40,000,000-ը գերազանցող գումարի 2%-ը 

80,000,001-ից 200,000,000

2,010,000 + 80,000,000-ը գերազանցող գումարի 1,5%-ը

200,000,001-ից 400,000,000

3,810,000 + 200,000,000-ը գերազանցող գումարի 1,2%-ը

400,000,001-ից 1,000,000,000

6,210,000 + 400,000,000-ը գերազանցող գումարի 0,7%-ը 

1,000,000,001-ից 4,000,000,000

10,410,000 + 1,000,000,000-ը գերազանցող գումարի 0,2%-ը

Ավելի քան 4,000,000,001

16,410,000 + 4,000,000,000-ը գերազանցող գումարի 0.1%-ը 

Սանդղակ 3

Հայցագինը

(ՀՀ դրամ)

Գործավարության վճարները արագացված ընթացակարգի համար

(ՀՀ դրամ)

Մինչև 5,000,000

100,000

5,000,001-ից 10,000,000

100,000 + 5,000,000-ը գերազանցող գումարի 2 %-ը 

10,000,001-ից 20,000,000

200,000 + 10,000,000-ը գերազանցող գումարի 1,5%-ը 

20,000,001-ից 40,000,000

390,000 + 20,000,000-ը գերազանցող գումարիի 1%-ը 

40,000,001-ից 80,000,000

590,000 + 40,000,000-ը գերազանցող գումարի 0,5%-ը 

80,000,001-ից 200,000,000

790,000 + 80,000,000-ը գերազանցող գումարի 0,4%-ը 

200,000,001-ից 400,000,000

1,190,000 + 200,000,000-ը գերազանցող գումարի 0,3%-ը 

400,000,001-ից 1,000,000,000

1,590,000 + 400,000,000-ը գերազանցող գումարի 0,2%-ը 

1,000,000,001-ից 4,000,000,000

2,190,000 + 1,000,000,000-ը գերազանցող գումարի 0,1%-ը 

Ավելի քան 4,000,000,001

3,390,000 + 4,000,000,000-ը գերազանցող գումարի 0.05%-ը 

 Սանդղակ 4

Հայցագինը 

(ՀՀ դրամ)

Արբիտրների վճարները արագացված ընթացակարգի համար

(ՀՀ դրամ)

Մինչև 5,000,000

120,000

5,000,001-ից 10,000,000

120,000 + 5,000,000-ը գերազանցող գումարի 2 %-ը 

10,000,001-ից 20,000,000

220,000 + 10,000,000-ը գերազանցող գումարի 1,5%-ը 

20,000,001-ից 40,000,000

4100,000 + 20,000,000-ը գերազանցող գումարի 1%-ը 

40,000,001-ից 80,000,000

610,000 + 40,000,000-ը գերազանցող գումարի 0,5%-ը 

80,000,001-ից 200,000,000

810,000 + 80,000,000-ը գերազանցող գումարի 0,4%-ը 

200,000,001-ից 400,000,000

1,300,000 + 200,000,000-ը գերազանցող գումարի 0,3%-ը 

400,000,001-ից 1,000,000,000

1,700,000 + 400,000,000-ը գերազանցող գումարի 0,2%-ը 

1,000,000,001-ից 4,000,000,000

2,300,000 + 1,000,000,000-ը գերազանցող գումարի 0,1%-ը 

Ավելի քան 4,000,000,001

3,500,000 + 4,000,000,000-ը գերազանցող գումարի 0.05%-ը 

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Արբիտրաժային խորհուրդը Կենտրոնի մարմին է, որն ունի հետևյալ լիազորությունները.

  • Արբիտրների և քարտուղարության գործառույթներ իրականացնող անձանց վարքագծի կանոնների սահմանում
  • Արբիտրաժային խորհրդի կանոնակարգի ընդունում
  • Կենտրոնի արբիտրաժային կանոններով սահմանված դեպքերում և կարգով հանդես գալ որպես նշանակող մարմին
  • Արբիտրների բացարկի վերաբերյալ դիմումների քննությունը և արբիտրների բացարկի հարցերի վերաբերյալ որոշում կայացումը, բացարկի քննության կարգի սահմանումը
  • Արագացված ընթացակարգով արբիտր նշանակելու միջնորդությունների քննությունը
  • Կենտրոնի արբիտրաժային կանոններով սահմանված դեպքերում և կարգով՝ արբիտրաժային հատուկ գործով արբիտրների վճարների որոշումը, հաստատումը կամ փոփոխումը։
     

ՍԿՍԵՔ ՁԵՐ ԱՐԲԻՏՐԱԺԸ

Սկսեք ձեր արբիտրաժը Կենտրոնում` ներկայացնելով արբիտրաժ իրականացնելու պահանջ: Պահանջը կարող եք ուղարկել նաև հեռավար կարգով՝ էլ. փոստի միջոցով (բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկելով Կենտրոնի էլ. փոստին)

ՄԵՐ ԱՐԲԻՏՐՆԵՐԸ

Զտել ըստ:

Տեղական կամ միջազգային վեճեր

Լեզուն

Կրթությունը

Մասնագիտացումը

Փորձառությունը

Թոմաս Վեյլ

Թոմաս Վեյլ

Ջուլիան Քոհեն

Ջուլիան Քոհեն

Եղիշե Ջազոյան

Եղիշե Ջազոյան

Յոհաննես Պ. Վիլեայմ

Յոհաննես Պ. Վիլեայմ

Վահագն Դալլաքյան

Վահագն Դալլաքյան

Թիերի Լինարես

Թիերի Լինարես

Մարինա Վեյս

Մարինա Վեյս

Ջեդրե Աուկշտուոլիենե

Ջեդրե Աուկշտուոլիենե

Ֆիլիպ Կավալիերոս

Ֆիլիպ Կավալիերոս

Գոռ Մարգարյան

Գոռ Մարգարյան

Լիլիթ Գաբրիելյան

Լիլիթ Գաբրիելյան

Նորայր Բալայան

Նորայր Բալայան

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։

j(TlNtEoHpPb
SAvmK7bgr$yP
Հոդված 1. Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

1. «ԱՐԲԻՏՐԱԺԻ ԵՎ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամը (այսուհետ` Կենտրոն) ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայ իրավաբանական միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։

2. Կենտրոնն ունի Հոգաբարձուների խորհուրդ, Քարտուղարություն և Արբիտրաժային խորհուրդ։ Կենտրոնի մարմինների կառուցվածքը, գործառույթները և լիազորությունները սահմանված են Կենտրոնի Կանոնադրությամբ:

3. Կենտրոնն ինքնին չի լուծում վեճերը։ Այն զբաղվում է արբիտրաժային գործերի վարմամբ, որոնք լուծվում են արբիտրաժային տրիբունալների կողմից սույն Արբիտրաժային Կանոններին համապատասխան (այսուհետ՝ Կանոններ):

4. Կենտրոնի Կանոնադրությամբ ստեղծված Արբիտրաժային խորհուրդն ունի Կենտրոնի Կանոնադրությամբ, Կանոններով, Արբիտրաժային խորհրդի գործունեության կարգով և Կենտրոնի ընդունած այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթներ:

5. Կենտրոնի Քարտուղարությունը վարում է արբիտրաժային գործերով վարույթները՝ Կանոններին, Կենտրոնի Կանոնադրությանը և Կենտրոնի կողմից ընդունված այլ իրավական ակտերին համապատասխան:

6. Գլխավոր քարտուղարը ղեկավարում է Քարտուղարության աշխատանքները` Կանոնների, Կենտրոնի Կանոնադրության և Կենտրոնի կողմից ընդունված այլ իրավական ակտերին համապատասխան:

1. Կանոնները հաստատվել են Կենտրոնի կողմից և կիրառվում են Կենտրոնի կողմից վարվող արբիտրաժային վարույթների նկատմամբ, այն դեպքում, երբ արբիտրաժային համաձայնությամբ կողմերի միջև վեճի լուծումը նախատեսված է իրականացնել Կանոնների հիման վրա:

2. Կանոնները Կենտրոնի կողմից վարվող գործերով հանդիսանում են արբիտրաժային համաձայնության անբաժանելի մասը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև:

3. Կենտրոնը Կանոնադրությամբ նախատեսված կարգով կարող է փոփոխել Կանոնները։

Սույն Կանոններում․

1. «հայցվոր»-ը մեկ կամ մի քանի հայցվորներն են. «պատասխանող»-ը մեկ կամ մի քանի պատասխանողները, իսկ «լրացուցիչ կողմ»-ը մեկ կամ մի քանի լրացուցիչ կողմերը․

2. «կողմ» կամ «կողմեր»-ն են հայցվորներ, պատասխանողներ կամ լրացուցիչ կողմեր․

3. «պահանջ» կամ «պահանջներ» ներառում է որևէ կողմի ցանկացած պահանջ, հայցապահանջ այլ կողմի դեմ․

4. «վճիռ» ներառում է, ի թիվս այլնի, միջանկյալ, մասնակի, վերջնական կամ լրացուցիչ վճիռը․

5. «գրավոր հաղորդակցություն» ներառում է ցանկացած տեսակի փաստաթղթերը, օրինակ՝ ծանուցումներ, միջնորդություններ, հայտարարություններ, կարգադրություններ և վճիռներ, որոնք ներկայացվել կամ փոխանակվել են կողմերի, արբիտրաժային տրիբունալի կամ Քարտուղարության միջև: 

1. Եթե Կանոններում այլ բան նախատեսված չէ, ցանկացած կողմի բոլոր միջնորդությունները և գրավոր այլ հաղորդակցությունները, ինչպես նաև դրանց կցված բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկվեն յուրաքանչյուր կողմին, յուրաքանչյուր արբիտրին և Քարտուղարությանը: Արբիտրաժային տրիբունալի՝ կողմերին ուղարկվող ցանկացած ծանուցման կամ հաղորդակցության կրկնօրինակը (cc, պատճենը) պետք է ուղարկվի նաև Քարտուղարությունը:

2. Քարտուղարության և արբիտրաժային տրիբունալի կողմից ուղարկված բոլոր ծանուցումները կամ այլ հաղորդակցությունները պետք է կատարվեն կողմի կամ նրա ներկայացուցչի վերջին այն հասցեով, որը ներկայացրել է տվյալ կողմը կամ այլ կողմ: Նման ծանուցումը կամ հաղորդակցությունը կարող է իրականացվել առաքման միջոցով՝ անդորրագրի, պատվիրված նամակի, սուրհանդակի, կամ էլ.փոստի կամ հեռահաղորդակցության ցանկացած այլ միջոցով, որն ապահովում է դրանց ուղարկման հավաստումը:

3. Ծանուցումը կամ հաղորդակցությունը համարվում է կատարված այն օրը, երբ այն ստացվել է կողմի կամ նրա ներկայացուցչի կողմից, կամ կստացվեր, եթե կատարվել է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն: 4. Կանոններում նշված կամ դրա հիման վրա սահմանված ժամկետները հաշվարկվում են այն օրվան հաջորդող օրվանից, երբ ծանուցումը կամ հաղորդակցությունը համարվում է կատարված սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Եթե այդ օրվան հաջորդող օրը պաշտոնական արձակուրդ է կամ ոչ աշխատանքային օր այն երկրում, որտեղ ծանուցումը կամ հաղորդակցությունը համարվում է կատարված, ժամկետը սկսվում է հոսել հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Ժամկետի հաշվարկում ներառվում են պաշտոնական տոները և ոչ աշխատանքային օրերը: Եթե համապատասխան ժամկետի վերջին օրը պաշտոնական արձակուրդ է կամ ոչ աշխատանքային օր այն երկրում, որտեղ ծանուցումը կամ հաղորդակցությունը համարվում է կատարված, ապա ժամկետը լրանում է հաջորդող առաջին աշխատանքային օրվա վերջում:

Հոդված 5. Արբիտրաժ իրականացնելու պահանջը

1. Կողմը, որը Կանոնների համաձայն ցանկանում է արբիտրաժային վարույթ սկսել, պետք է Արբիտրաժ իրականացնելու պահանջ ներկայացնի Քարտուղարությանը: Քարտուղարությունը հայցվորին և պատասխանողին ծանուցում է Արբիտրաժ իրականացնելու պահանջը ստանալու և դրա ստացման ամսաթվի մասին:

2. Արբիտրաժային վարույթը, բոլոր դեպքերում, համարվում է սկսված Քարտուղարության կողմից Արբիտրաժ իրականացնելու պահանջը ստանալու օրը։

3. Արբիտրաժ իրականացնելու պահանջը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․

(1) հայցվորի անունը (անվանումը), անձը հաստատող տվյալները, եթե ֆիզիկական անձ է, պետական գրանցման տվյալները, եթե իրավաբանական անձ է, հայցվորի կոնտակտային տվյալները՝ հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և ծանուցման նախընտրելի միջոցը,

(2) հայցվորի ներկայացուցչի անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլ կոնտակտային տվյալներ,

(3) պատասխանողի անունը (անվանումը), ֆիզիկական հասցեն և այլ կոնտակտային տվյալներ, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեն, եթե դրանք հասանելի են հայցվորին,

(4) վեճի փաստերի և բնույթի նկարագրությունը, ինչպես նաև ներկայացվող պահանջների հիմքը,

(5) ներկայացվող պահանջը՝ միաժամանակ դրամական պահանջի դեպքում` պահանջվող գումարի չափը, և հնարավորության դեպքում այլ պահանջների դրամական արժեքի գնահատումը,

(6) արբիտրաժային համաձայնություն(ներ) և այլ համապատասխան համաձայնություններ,

(7) նկատառումներ կամ առաջարկներ արբիտրների թվի և նրանց ընտրության հետ կապված՝ Կանոնների 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան, և ըստ այդմ պահանջվող արբիտրի առաջադրում, և

(8) նկատառումներ կամ առաջարկներ արբիտրաժի վայրի, կիրառելի իրավունքի և արբիտրաժի լեզվի վերաբերյալ։

4. Արբիտրաժ իրականացնելու պահանջը Քարտուղարությանը ներկայացնելիս պետք է կատարվի նաև Կանոնների Հավելված 1-ով նախատեսված գործավարության վճարը և կից ներկայացվի այդ վճարումը հավաստող փաստաթուղթը:

5. Հայցվորը Արբիտրաժ իրականացնելու պահանջին պետք է կցի պահանջի բավարար քանակությամբ օրինակներ բոլոր կողմերի, յուրաքանչյուր արբիտրի և Քարտուղարության համար, եթե հայցվորը պահանջում է Արբիտրաժ իրականացնելու պահանջը հանձնել առձեռն, պատվիրված նամակով կամ սուրհանդակի միջոցով:

6. Արբիտրաժ իրականացնելու պահանջը կարող է ներառել նաև 28-րդ հոդվածով նախատեսված Հայցը:

7. Հայցվորը Արբիտրաժ իրականացնելու պահանջի հետ կարող է ներկայացնել ցանկացած փաստաթուղթ, պայմանագիր կամ այլ ապացույց, որը, հայցվորի կարծիքով, առնչվում է գործին կամ ապագայում ներկայացվելիք փաստաթղթերին կամ այլ ապացույցներին:

8. Արբիտրաժ իրականացնելու պահանջը և կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով կամ, եթե դա հնարավոր չէ, թղթային տարբերակով:

9. Եթե հայցվորը չի պահպանում Արբիտրաժ իրականացնելու պահանջի հետ կապված պահանջները, ապա Քարտուղարությունը կարող է սահմանել ժամկետ, որի ընթացքում հայցվորը պետք է շտկի մատնանշված թերությունները, հակառակ դեպքում` գործը կհամարվի ավարտված՝ չսահմանափակելով նույն պահանջները կրկին ներկայացնելու հայցվորի իրավունքը:

10. Քարտուղարությունը պահանջին պատասխանելու համար Արբիտրաժ իրականացնելու պահանջը և դրան կից փաստաթղթերի օրինակը ուղարկում է պատասխանողին՝ Արբիտրաժ իրականացնելու պահանջն անհրաժեշտ քանակությամբ և պահանջվող վճարով ստանալուն պես:

1. Քարտուղարությունից Արբիտրաժ իրականացնելու պահանջը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում պատասխանողը ներկայացնում է Արբիտրաժ իրականացնելու պահանջի պատասխան (այսուհետ`պատասխան), որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

(1) պատասխանողի անունը(անվանումը), պատասխանողի անձը հաստատող տվյալները, եթե ֆիզիկական անձ է, պատասխանողի պետական գրանցման տվյալները, եթե իրավաբանական անձ է, և պատասխանողի կոնտակտային տվյալները, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և ծանուցման նախընտրելի միջոցը,

(2) պատասխանողի ներկայացուցչի անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլ կոնտակտային տվյալներ,

(3) փաստարկներ կապված հայցվորի պահանջների հիմքում ընկած փաստերի և վեճի բնույթի, ինչպես նաև պահանջի հիմքերի վերաբերյալ,

(4) ներկայացված (հայցա)պահանջի վերաբերյալ պատասխանը,

(5) նկատառումներ կամ առաջարկներ արբիտրների թվի և նրանց ընտրության հետ կապված՝ հայցվորի առաջարկի լույսի ներքո և Կանոնների 13- րդ և 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, և ըստ այդմ պահանջվող արբիտրի առաջադրում, և

(6) նկատառումներ կամ առաջարկներ արբիտրաժի վայրի, կիրառելի իրավունքի և արբիտրաժի լեզվի վերաբերյալ։

2. Պատասխանողը պատասխանի հետ կարող է ներկայացնել այնպիսի այլ փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք նա անհրաժեշտ է համարում կամ, որոնք կարող են նպաստել վեճի արդյունավետ լուծմանը:

3. Պատասխանը կարող է ներառել նաև 28-րդ հոդվածում նշված հայցադիմումի պատասխանը։

4. Քարտուղարությունը կարող է երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը, պայմանով, որ նման երկարաձգման դիմումը պարունակի պատասխանողի նկատառումները կամ առաջարկներն արբիտրների թվի և նրանց ընտրության վերաբերյալ, իսկ 14-րդ հոդվածով պահանջվող դեպքում՝ արբիտրի նշանակումը: Եթե պատասխանողը դա չի անում, ապա Քարտուղարությունը Կանոններին համապատասխան ընթացք է տալիս գործին:

5. Պատասխանը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով կամ, եթե դա հնարավոր չէ, թղթային տարբերակով:

6. Պատասխանը պետք է ներկայացվի յուրաքանչյուր կողմի, յուրաքանչյուր արբիտրի և Քարտուղարության համար անհրաժեշտ քանակությամբ օրինակներով, եթե պատասխանողը պահանջում է պատասխանը հանձնել առձեռն, պատվիրված նամակով կամ սուրհանդակի միջոցով:

7. Քարտուղարությունը պատասխանը և դրան կից փաստաթղթերը տրամադրում է գործի մյուս բոլոր կողմերին:

8. Պատասխանողի կողմից ներկայացվող ցանկացած հակընդդեմ հայց պետք է ներկայացվի պատասխանի հետ միաժամանակ և պետք է պարունակի.

(1) հակընդդեմ հայց ներկայացնելու համար հիմք հանդիսացած փաստերի և վեճի բնույթի նկարագրությունը, ինչպես նաև հակընդդեմ հայցի հիմքերը,

(2) ներկայացվող պահանջը՝ միաժամանակ դրամական պահանջի դեպքում` պահանջվող գումարի չափը, և հնարավորության դեպքում այլ հակընդդեմ պահանջների դրամական արժեքի գնահատումը,

(3) արբիտրաժային համաձայնություն(ներ) և այլ համապատասխան համաձայնություններ,

(4) եթե հակընդդեմ հայցերը ներկայացվում են մեկից ավելի արբիտրաժային համաձայնությունների հիմքով, այն արբիտրաժային համաձայնության մասին նշումը, որով ներկայացվում է յուրաքանչյուր հակընդդեմ հայց: Պատասխանող կողմը կարող է հակընդդեմ հայցով ներկայացնել այնպիսի այլ փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք նա անհրաժեշտ է համարում, կամ, որոնք կարող են նպաստել վեճի արդյունավետ լուծմանը:

9. Քարտուղարության կողմից ուղարկված հակընդդեմ հայցը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հայցվորը պետք է ներկայացնի հակընդդեմ հայցի պատասխանը: Նախքան գործը Արբիտրաժային տրիբունալին փոխանցելը, Քարտուղարությունը կարող է հայցվորի համար երկարաձգել հակընդդեմ հայցի պատասխանը ներկայացնելու ժամկետը:

  1. Եթե կողմերը պայմանավորվել են, որ վեճը պետք է քննվի Կանոններին համապատասխան, ապա համարվում է, որ նրանք, որպես կանոն (ipso facto) ընտրել են արբիտրաժային վարույթը սկսվելու պահին գործող Կանոնները, բացառությամբ այն դեպքի, երբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կիրառելու արբիտրաժային համաձայնության կնքման պահին գործող Կանոնները։
  2. Եթե որևէ կողմ, որի դեմ պահանջ է ներկայացվել, պատասխան չի ներկայացնում, կամ եթե որևէ կողմ ներկայացնում է մեկ կամ մի քանի առարկություններ՝ կապված արբիտրաժային համաձայնության առկայության, վավերականության կամ շրջանակի վերաբերյալ, կամ այն մասին, թե արդյոք ներկայացված բոլոր պահանջները կարող են լուծվել մեկ վարույթի շրջանակներում, արբիտրաժային վարույթը շարունակվում է, և արբիտրաժային տրիբունալն է որոշում  իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության հարցը, բացառությամբ այն դեպքերի, երբ Գլխավոր քարտուղարը սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հարցը ուղարկում է Արբիտրաժային խորհրդին որոշում կայացնելու համար:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասին համաձայն Արբիտրաժային խորհրդին ներկայացված բոլոր գործերով Արբիտրաժային խորհուրդը որոշում է, թե արդյոք արբիտրաժային վարույթը շարունակվելու է և ինչ ծավալով: Արբիտրաժային վարույթը շարունակվում է այնքանով, որքանով Արբիտրաժային խորհուրդը առերևույթ (prima facie) գտնում է, որ Կանոնների համաձայն կողմերի միջև առկա է արբիտրաժային համաձայնություն: Մասնավորապես․
  1. այն դեպքում, երբ արբիտրաժի կողմերը երկուսից ավելի են, արբիտրաժային վարույթը պետք է իրականացվի այն կողմերի միջև, այդ թվում՝ Կանոնների 8-րդ հոդվածի        1-ին մասի համաձայն՝ ցանկացած լրացուցիչ կողմի միջև, որոնց վերաբերյալ Արբիտրաժային խորհուրդը առերևույթ (prima facie) գտնում է, որ առկա է արբիտրաժային համաձայնություն, որը Կանոնների համաձայն՝ պարտադիր է նրանց բոլորի համար, և
  2. եթե 10-րդ հոդվածով սահմանված պահանջները ներկայացվում են մեկից ավելի արբիտրաժային համաձայնություններով, արբիտրաժային վարույթը շարունակվում է այն պահանջների մասով, որոնց առնչությամբ Արբիտրաժային խորհուրդը առերևույթ (prima facie) գտնում է, որ (ա) արբիտրաժային համաձայնությունները, որոնցով ներկայացված են այդ պահանջները, կարող են համատեղելի լինել, և (բ) արբիտրաժի բոլոր կողմերը կարող է համաձայնել են, որ այդ պահանջները կարող են լուծվել մեկ արբիտրաժային վարույթում:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Արբիտրաժային խորհրդի որոշումը չի կարող ազդել որևէ կողմի հայցի կամ հայցերի ընդունելիության կամ վեճի ըստ էության քննության վրա:

  1. Արբիտրաժային խորհրդի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի շրջանակներում արբիտրաժային տրիբունալի իրավասության վերաբերյալ ցանկացած որոշում, պետք է այնուհետև ընդունվի արբիտրաժային տրիբունալի կողմից` բացառությամբ այն դեպքերի, երբ Արբիտրաժային խորհուրդը որոշել է, որ արբիտրաժային վարույթը չի կարող իրականացվել որևէ կողմի կամ պահանջի առնչությամբ: 
  2. Այն դեպքում, երբ կողմերը ծանուցվում են Արբիտրաժային խորհրդի սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան կայացված որոշման մասին, համաձայն որի արբիտրաժային վարույթ  չի կարող իրականացվել կողմերից մի քանիսի կամ բոլորի առնչությամբ, ցանկացած կողմ իրավունք ունի դիմելու իրավասու դատարանին որոշելու, թե արդյոք կողմերից որևէ մեկի առնչությամբ առկա է պարտադիր արբիտրաժային համաձայնություն, թե ոչ, և կողմերից որ մեկի նկատմամբ:
  3. Այն դեպքում, երբ Արբիտրաժային խորհուրդը սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան որոշել է, որ արբիտրաժային վարույթ չի կարող իրականացվել որևէ պահանջի առնչությամբ, նման որոշումը չի սահմանափակում կողմերին նույն պահանջը կրկին այլ վարույթում ավելի ուշ ներկայացնելու:
  4. Եթե կողմերից որևէ մեկը հրաժարվում է կամ չի մասնակցում արբիտրաժային վարույթին կամ դրա որևէ փուլին, արբիտրաժային վարույթը շարունակվում է անկախ դրանից:
  5. Եթե այլ բան համաձայնեցված չէ, արբիտրաժային տրիբունալը չի դադարում իրավասություն ունենալ պայմանագիրը գոյություն չունեցող կամ առոչինչ լինելու մասին որևէ պնդումների պատճառով, պայմանով, որ արբիտրաժային տրիբունալը հաստատում է արբիտրաժային համաձայնության վավերականությունը: Արբիտրաժային տրիբունալը կշարունակի իրավասություն ունենալ կողմերի համապատասխան իրավունքները որոշելու և նրանց հայցերն ու պահանջները լուծելու համար, թեև պայմանագիրն ինքնին կարող է գոյություն չունենալ կամ լինել առոչինչ:
  1. Այն կողմը, որը ցանկանում է արբիտրաժային վարույթում ներգրավել լրացուցիչ կողմ, պետք է դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնի (այսուհետ՝ Ներգրավման միջնորդություն) Քարտուղարությանը: Ներգրավման միջնորդությունը Քարտուղարությունում ստանալու օրը բոլոր դեպքերում համարվում է լրացուցիչ կողմի դեմ արբիտրաժային վարույթ հարուցելու օր: Ցանկացած նման ներգրավում պետք է համապատասխանի Կանոնների 7-րդ հոդվածի 2-6-րդ մասերին և 10-րդ հոդվածի դրույթներին: Եթե բոլոր կողմերի, ներառյալ լրացուցիչ կողմի միջև այլ պայմանավորվածություն առկա չէ, կամ ինչպես նախատեսված է 8-րդ հոդվածի 5-րդ մասում, լրացուցիչ կողմ չի կարող ներգրավվել որևէ արբիտրի հաստատումից կամ նշանակումից հետո: Քարտուղարությունը կարող է ժամկետ սահմանել Ներգրավման միջնորդություն ներկայացնելու համար:

    2.Ներգրավման միջնորդությունը պետք պարունակի հետևյալ տեղեկությունները․

        (1) արբիտրաժային վարույթի համարը,

        (2) անունը (անվանումը), անձը հաստատող տվյալները, եթե ֆիզիկական անձ է, պետական գրանցման             տվյալները, եթե իրավաբանական անձ է, կողմերից յուրաքանչյուրի՝ ներառյալ լրացուցիչ կողմի                     կոնտակտային տվյալները, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և ծանուցման նախընտրելի                     միջոցը, և

        (3) 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը։ Լրացուցիչ                կողմ ներգրավելու միջնորդություն ներկայացրած կողմը կարող է դրան կցել նաև այլ փաստաթղթեր               և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում կամ որը կարող է նպաստել վեճի                                 արդյունավետ լուծմանը։

Լրացուցիչ կողմ ներգրավելու միջնորդություն ներկայացրած կողմը կարող է դրան կցել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում կամ որը կարող է նպաստել վեճի արդյունավետ լուծմանը։

  1. Կանոնների 5-րդ հոդվածի դրույթները կիրառվում են mutatis mutandis լրացուցիչ կողմի ներգրավման միջնորդության նկատմամբ։
  2. Լրացուցիչ կողմը պետք է ներկայացնի պատասխան, որի նկատմամբ կիրառվում են mutatis mutandis, 6-րդ հոդվածի դրույթները։ Լրացուցիչ կողմը կարող է ցանկացած այլ կողմի դեմ հայց ներկայացնել 9-րդ հոդվածին համապատասխան։

Լրացուցիչ կողմ ներգրավելու մասին ցանկացած միջնորդություն, որը ներկայացվում է որևէ արբիտրի հաստատումից կամ նշանակումից հետո պետք է որոշվի Արբիտրաժային տրիբունալի կողմից՝ ձևավորումից հետո, պայմանով, որ լրացուցիչ կողմն ընդունում է արբիտրաժային տրիբունալի կազմը և համաձայնում է Քննության ընթացակարգի արձանագրությանը՝ առկայության դեպքում: Լրացուցիչ կողմ ներգրավելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս արբիտրաժային տրիբունալը պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի հանգամանքները, ներառյալ՝ թե արդյոք արբիտրաժային տրիբունալն ունի առերևույթ (prima facie) իրավասություն լրացուցիչ կողմի նկատմամբ, Ներգրավման միջնորդություն ներկայացնելու ժամկետները, շահերի հնարավոր բախումները և ներգրավման ազդեցությունը արբիտրաժային վարույթի վրա: Լրացուցիչ կողմ ներգրավելու մասին ցանկացած որոշում չի ազդում արբիտրաժային տրիբունալի՝ տվյալ կողմի նկատմամբ իր իրավասությանը վերաբերող որոշումների վրա:

  1. Բազմակողմ արբիտրաժային վարույթի դեպքում ցանկացած կողմ կարող է պահանջներ ներկայացնել ցանկացած այլ կողմի դեմ՝ հաշվի առնելով 7-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի և 10-րդ հոդվածի դրույթները։ Քննության ընթացակարգի արձանագրության ստորագրումից հետո առանց արբիտրաժային տրիբունալի թույլտվության նոր պահանջներ չեն կարող ներկայացվել համաձայն 26-րդ հոդվածի 4-րդ մասի:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն պահանջ ներկայացնող ցանկացած կողմ պետք է տրամադրի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ,  5-րդ և 6-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը:
  3. Նախքան Քարտուղարության կողմից 18-րդ հոդվածին համապատասխան գործը արբիտրաժային տրիբունալին փոխանցելը, ներկայացված ցանկացած պահանջի նկատմամբ  պետք է կիրառվեն mutatis mutandis հետևյալ դրույթները. 5-րդ հոդվածի 5-րդ մաս, 5-րդ հոդվածի 10-րդ մաս, 6-րդ հոդվածի 1-ին մաս՝ բացառությամբ 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի, 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 6-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասեր։ Այնուհետև, արբիտրաժային տրիբունալը որոշում է պահանջ ներկայացնելու ընթացակարգը:
  1. Կանոնների 7-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի, ինչպես նաև 26-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների պահպանմամբ,  այն պահանջները, որոնք բխում են կամ կապված են մեկից ավելի պայմանագրերի հետ, կարող են ներկայացվել մեկ արբիտրաժային վարույթում՝ անկախ նրանից, թե նման պահանջները ներկայացվում են Կանոններով նախատեսված մեկ կամ մեկից ավելի արբիտրաժային համաձայնությունների հիման վրա:

1.Արբիտրաժային խորհուրդը, կողմերի պահանջով, կարող է Կանոնների հիման վրա քննվող երկու կամ ավելի արբիտրաժային գործերը միացնել մեկ արբիտրաժային վարույթում, եթե.

(1)կողմերը համաձայնել են միացմանը, կամ

(2) արբիտրաժային գործերում ներկայացված բոլոր պահանջները հիմնված են նույն արբիտրաժային համաձայնության կամ համաձայնությունների վրա, կամ

(3) արբիտրաժային գործերում ներկայացված բոլոր պահանջները հիմնված չեն նույն արբիտրաժային համաձայնության կամ համաձայնությունների վրա, սակայն արբիտրաժային գործերի կողմերը նույնն են, արբիտրաժային վարույթների վեճերը ծագել են նույն իրավահարաբերությունների հետ կապված, և Արբիտրաժային խորհուրդը գտնում է, որ արբիտրաժային համաձայնությունները համատեղելի են:

2.Արբիտրաժային գործերը միացնելու որոշում կայացնելիս Արբիտրաժային խորհուրդը կարող է հաշվի առնել ցանկացած հանգամանք, որը համարում է վերաբերելի, ներառյալ՝ արդյոք մեկ կամ մի քանի արբիտրներ են հաստատվել կամ նշանակվել մեկից ավելի արբիտրաժային գործերում, և եթե այդպես է, արդյոք նույն թե տարբեր անձինք են հաստատվել կամ նշանակվել։

3.Արբիտրաժային գործերը միացվում են այն արբիտրաժային վարույթում, որն առաջինն է հարուցվել, եթե բոլոր կողմերն այլ բան չեն համաձայնեցրել:

Հոդված 12. Ընդհանուր դրույթներ
  1. Յուրաքանչյուր արբիտր պետք է արբիտրաժային վարույթում ներգրավված անձանցից լինի և մնա անկախ և անաչառ: 
  2. Արբիտրները և ապագա արբիտրները չպետք է գործի հետ կապված ex parte շփումներ ունենան կողմերի կամ նրանց ներկայացուցիչների հետ` բացառությամբ, երբ նախքան առաջադրումը, անհրաժեշտ է քննարկել գործի ընդհանուր բնութագիրը և ապագա արբիտրի որակավորումը, փորձառությունը կամ մասնագիտացումը, ինչպես նաև ապագա արբիտրի անաչառությունը, անկախությունը և հասանելիությունը: Բացի այդ, արբիտրները կարող են ex parte շփվել կողմերի կամ կողմերի ներկայացուցիչների հետ  արբիտրաժային տրիբունալի նախագահի ընտրության նպատակով: Բոլոր ex parte շփումներում արբիտրը կամ ապագա արբիտրը պետք է ձեռնպահ մնա վեճի էության վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց:
  3. Նախքան նշանակումը կամ հաստատումը, ապագա արբիտրը պետք է ստորագրի ընդունման, հասանելիության, անկողմնակալության և անկախության մասին հայտարարություն: Հավանական արբիտրը պետք է Քարտուղարությանը գրավոր կերպով հայտնի այն բոլոր փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կողմերի տեսանկյունից կարող են կասկածի տակ դնել արբիտրի անկախությունը, ինչպես նաև ցանկացած հանգամանքի մասին, որը ողջամիտ կասկած կարող է առաջացնել արբիտրի անկողմնակալության վերաբերյալ։ Քարտուղարությունը հայտարարությունը և ստացված ցանկացած տեղեկատվություն տրամադրում է կողմերին և սահմանում է ժամկետ դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար:
  4. Արբիտրը պետք է Քարտուղարությանը և կողմերին անմիջապես գրավոր կերպով հայտնի արբիտրի անաչառության կամ անկախության հետ կապված սույն հոդվածի 3-րդ մասում նշված ցանկացած փաստի կամ հանգամանքի մասին, որոնք ծագել են արբիտրաժային վարույթի ընթացքում:
  5. Արբիտրաժային խորհրդի որոշումները՝ արբիտրի նշանակման, հաստատման, բացարկի կամ փոխարինման վերաբերյալ վերջնական են։
  6. Որպես արբիտր հանդես գալու առաջարկն ընդունելով՝ արբիտրները պարտավորվում են իրենց պարտականությունները կատարել Կանոններին համապատասխան:
  7. Եթե կողմերը այլ բան չեն նախատեսել, արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է Կանոնների 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան:
  8. Արբիտրներին և ապագա արբիտրներին սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված պարտականությունները կատարելուն աջակցելու համար յուրաքանչյուր կողմ պետք է անհապաղ տեղեկացնի Քարտուղարությանը, արբիտրաժային տրիբունալին և մյուս կողմին վարույթի կողմ չհանդիսացող այն անձի առկայության և ինքնության մասին, որը պայմանավորվածություն է ձեռք բերել հայցի կամ պատասխանի ֆինանսավորման համար՝ ունենալով արբիտրաժի ելքով պայմանավորված տնտեսական շահ:
  1. Վեճերը լուծվում են միանձնյա արբիտրի կամ երեք արբիտրներից կազմված տրիբունալի կողմից:
  2. Կողմերը կարող են որոշել արբիտրների թիվը: Այն դեպքում, երբ կողմերը համաձայնության չեն եկել արբիտրների թվի վերաբերյալ, վեճը պետք է լուծվի միանձնյա արբիտրի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վեճի բարդության պատճառով Արբիտրաժային խորհուրդը գտնում է, որ գործը պահանջում է երեք արբիտրների նշանակում:
  1. Եթե կողմերը պայմանավորվել են, որ վեճը հանձնվում է միանձնյա արբիտրին, նրանք պետք է համատեղ առաջադրեն արբիտրին՝ պատասխանողի կողմից Արբիտրաժ իրականացնելու պահանջը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
  2. Այն դեպքում, երբ կողմերը համաձայնության չեն եկել արբիտրների թվի վերաբերյալ, և Արբիտրաժային խորհուրդը որոշում է, որ վեճը հանձնվում է միանձնյա արբիտրին, կողմերը պետք է համատեղ առաջադրեն միանձնյա արբիտրին Արբիտրաժային խորհրդի որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:
  3. Եթե կողմերը սահմանված ժամկետում չեն կարողանում առաջադրել միանձնյա արբիտրին, նշանակումը կատարվում է Արբիտրաժային խորհրդի կողմից:
  4. Եթե վեճը պետք է լուծվի երեք արբիտրներից բաղկացած տրիբունալի կողմից, յուրաքանչյուր կողմ պետք է առաջադրի մեկ արբիտր, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Հայցվորը պետք է արբիտրի թեկնածություն առաջարկի Արբիտրաժ իրականացնելու պահանջում, իսկ պատասխանողը 30 օրվա ընթացքում՝ այդ պահանջի պատասխանում: Եթե կողմը սույն մասով նախատեսված ժամկետում կամ Քարտուղարության կողմից թույլատրված լրացուցիչ ժամկետում չի առաջադրում արբիտրին, ապա նշանակումը կատարվում է Արբիտրաժային խորհրդի կողմից:
  5. Եթե վեճը պետք է լուծվի երեք արբիտրներից կազմված տրիբունալի կողմից, երրորդ արբիտրը, որը հանդես է գալիս որպես արբիտրաժային տրիբունալի նախագահող, պետք է առաջադրվի արդեն իսկ նշանակված երկու արբիտրների կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերի միջև առկա է նախագահողի նշանակման ընթացակարգի վերաբերյալ այլ համաձայնություն։ Առաջադրումը ենթակա է հաստատման Արբիտրաժային խորհրդի կողմից: Հաջողությամբ հաստատվելուց հետո նախագահողը համարվում է նշանակված։ Եթե նախագահողի թեկնածու առաջադրելու Քարտուղարության պահանջը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, կամ կողմերի համաձայնությամբ ցանկացած այլ ժամկետում, արդեն իսկ նշանակված արբիտրները չեն առաջադրում նախագահողին, ապա վերջինս նշանակվում է Արբիտրաժային խորհրդի կողմից։ Երեք անդամից բաղկացած տրիբունալը համարվում է նշանակված Արբիտրաժային խորհրդի կողմից տրիբունալի նախագահողի հաստատման օրը: 
  6. Անկախ արբիտրի նշանակման և (կամ) արբիտրաժային տրիբունալի ձևավորման  վերաբերյալ կողմերի միջև համաձայնեցված եղանակի, բացառիկ դեպքերում Արբիտրաժային խորհուրդն իրավասու է նշանակել արբիտրին և (կամ) տրիբունալի բոլոր անդամներին՝ խուսափելու անհավասար վերաբերմունքի և անարդարության էական վտանգից, որը կարող է հանգեցնել արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչման:
  1. Եթե կան մի քանի հայցվորներ կամ մի քանի պատասխանողներ, և երբ վեճը պետք է լուծվի երեք արբիտրներից բաղկացած տրիբունալի կողմից, և եթե այլ բան նախատեսված չէ կողմերի կողմից, մի քանի հայցվորները համատեղ և մի քանի պատասխանողները միասին պետք է արբիտր առաջադրեն՝ 14-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում: Երրորդ արբիտրը, որը հանդես է գալիս որպես արբիտրաժային տրիբունալի նախագահող, պետք է առաջադրվի արդեն առաջադրված համա-արբիտրների կողմից (ենթակա է Արբիտրաժային խորհրդի հաստատման): Եթե նախագահողի թեկնածու առաջադրելու Քարտուղարության պահանջը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, կամ կողմերի համաձայնությամբ ցանկացած այլ ժամկետում, արդեն իսկ նշանակված արբիտրները չեն առաջադրում նախագահողին, ապա վերջինս նշանակվում է Արբիտրաժային խորհրդի կողմից։ Երեք անդամից բաղկացած տրիբունալը համարվում է նշանակված Արբիտրաժային խորհրդի կողմից տրիբունալի նախագահողի հաստատման օրը: 
  2. Եթե արբիտրաժին միացել է լրացուցիչ կողմ, և երբ վեճը պետք է լուծվի երեք արբիտրներից կազմված տրիբունալի կողմից, ապա լրացուցիչ կողմը կարող է հայցվորի կամ պատասխանողի հետ համատեղ արբիտր առաջադրել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգով: 
  3. Եթե վեճը պետք է լուծվի միանձնյա արբիտրի կողմից, ապա արբիտրը նշանակվում է բոլոր ներգրավված կողմերի համաձայնությամբ՝ 14-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն:
  4. Եթե որևէ կողմ կամ կողմերի խմբեր չկարողանան համատեղ առաջադրում կատարել՝ համաձայն սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի, Արբիտրաժային խորհուրդը կարող է նշանակել տրիբունալի ամբողջ կազմը:
  1. Արբիտրին բացարկ հայտնելը անկողմնակալության կամ անկախության ենթադրյալ բացակայության կամ այլ հիմքերով, պետք է կատարվի Քարտուղարությանը գրավոր դիմում ներկայացնելու միջոցով, որտեղ նշվում են այն փաստերն ու հանգամանքները, որոնց վրա հիմնված է բացարկը:
  2. Որպեսզի բացարկն ընդունելի համարվի, կողմը այն պետք է ներկայացնի կամ արբիտրի նշանակման կամ հաստատման մասին ծանուցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, կամ 15 օրվա ընթացքում այն օրվանից, երբ իմացել է բացարկի հիմքում ընկած  փաստերի և հանգամանքների մասին, եթե այդ օրը հաջորդում է նման ծանուցման ստացմանը:
  3. Արբիտրաժային խորհուրդը որոշում է կայացնում բացարկի ընդունելիության և, միևնույն ժամանակ, եթե անհրաժեշտ է, բացարկի հիմքերի վերաբերյալ, երբ Քարտուղարությունը համապատասխան արբիտրին, մյուս կողմին կամ կողմերին և արբիտրաժային տրիբունալի մյուս անդամներին հնարավորություն է ընձեռել համապատասխան ժամկետում ներկայացնել գրավոր դիրքորոշում: Նման դիրքորոշումները պետք է փոխանցվեն կողմերին և արբիտրներին:
  1. Արբիտրը փոխարինվում է մահվան, արբիտրի հրաժարականի, բացարկի ընդունման կամ բոլոր կողմերի պահանջի դեպքում:
  2. Արբիտրը փոխարինվում է նաև Արբիտրաժային խորհրդի նախաձեռնությամբ, երբ վերջինս գտնում է, որ արբիտրը իրավաբանորեն (de jure) կամ փաստացի (de facto) ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, կամ դրանք կատարելիս չի պահպանում Կանոնները կամ դրանով սահմանված ժամկետները:
  3. Երբ Արբիտրաժային խորհուրդը, իր առջև բարձրացված հարցի վերաբերյալ քննարկում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորության կիրառումը, ապա տվյալ հարցի վերաբերյալ որոշում է կայացնում այն բանից հետո, երբ համապատասխան արբիտրը, կողմերը և արբիտրաժային տրիբունալի մյուս անդամները հնարավորություն են ունեցել համապատասխան ժամկետում գրավոր դիրքորոշում ներկայացնելու: Նման դիրքորոշումները պետք է փոխանցվեն կողմերին և արբիտրներին:
  4. Արբիտրի փոխարինման դեպքում Արբիտրաժային խորհուրդն իրավասու է որոշել՝ հետևել թեկնածուների առաջադրման սկզբնական գործընթացին, կամ ոչ: Վերակազմավորվելուց և կողմերին դիրքորոշում հայտնելու հնարավորություն ընձեռելուց հետո, արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի, թե արդյոք պետք է վերսկսվի նախկին վարույթը և ինչ ծավալով:
  5. Գործի քննության ավարտից հետո, Արբիտրաժային խորհուրդը մահացած արբիտրին փոխարինելու կամ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված այլ հիմքերով արբիտրին փոխարինելու որոշում կայացնելու փոխարեն, կարող է որոշել, երբ նպատակահարմար է գտնում, որ մնացած արբիտրները պետք է շարունակեն արբիտրաժային վարույթը: Նման որոշում կայացնելիս Արբիտրաժային խորհուրդը պետք է հաշվի առնի մնացած արբիտրների և կողմերի դիրքորոշումները և այնպիսի այլ հարցեր, որոնք վերջինս վերաբերելի է համարում տվյալ հանգամանքներում:
Հոդված 18. Գործի նյութերի փոխանցումը արբիտրաժային տրիբունալին
  1. Քարտուղարությունը պետք է գործի նյութերը փոխանցի արբիտրաժային տրիբունալին դրա ձևավորումից անմիջապես հետո` պայմանով, որ Քարտուղարության կողմից այս փուլում պահանջված ծախսերի կանխավճարը կատարված է։
  1. Յուրաքանչյուր կողմ պետք է անհապաղ տեղեկացնի Քարտուղարությանը, արբիտրաժային տրիբունալին և մյուս կողմերին իր ներկայացուցչության ցանկացած փոփոխության մասին:
  2. Արբիտրաժային տրիբունալը, ձևավորվելուց և համապատասխան ժամկետում կողմերին գրավոր մեկնաբանություններ անելու հնարավորություն ընձեռելուց հետո, կարող է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոց՝ թույլ չտալու կողմերի ներկայացուցչության փոփոխությունից բխող արբիտրի շահերի բախում, ներառյալ՝ բացառելու կողմի նոր ներկայացուցիչների ամբողջությամբ կամ մասնակի մասնակցությունը արբիտրաժային վարույթին:
  3. Արբիտրաժային վարույթը սկսելուց հետո ցանկացած պահի արբիտրաժային տրիբունալը կամ Քարտուղարությունը կարող են պահանջել կողմի ներկայացուցչի լիազորությունները հավաստող ապացույցը:
  1. Կողմերի միջև այլ բան նախատեսված չլինելու դեպքում արբիտրաժի վայրը Երևանն (Հայաստան) է, եթե արբիտրաժային տրիբունալն այլ բան չի որոշում:
  2. Արբիտրաժային տրիբունալը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո, կարող է լսումներ և հանդիպումներ անցկացնել ցանկացած վայրում, որը նպատակահարմար է համարում, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
  3. Արբիտրաժային տրիբունալը կարող է խորհրդակցություն անցկացնել ցանկացած վայրում, որը հարմար է գտնում: Ամեն դեպքում արբիտրաժը համարվում է անցկացված, իսկ վճիռը կայացված՝ արբիտրաժի վայրում:
  1. Արբիտրաժային տրիբունալը վարույթն անցկացնում է Կանոններով սահմանված կարգով, իսկ դրանով  չկարգավորված հարցերը կարգավորվում են  կողմերի համաձայնությամբ ընտրված ցանկացած կանոններով։ Նման համաձայնության  բացակայության դեպքում, արբիտրաժային տրիբունալը կարող է որոշել վարույթի կանոնները անկախ նրանից, թե արբիտրաժի նկատմամբ կիրառելի ազգային օրենսդրության ընթացակարգային կանոններին հղում կատարվում է, թե ոչ:
  1. Կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը որոշում է արբիտրաժի լեզուն կամ լեզուները՝ հաշվի առնելով վերաբերելի բոլոր հանգամանքները՝ ներառյալ պայմանագրի լեզուն:
  1. Կողմերն ազատ են փոխադարձ համաձայնությամբ ընտրելու արբիտրաժային տրիբունալի կողմից վեճը լուծելու համար կիրառվող նյութական իրավունքը: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալն է որոշում կիրառելի իրավունքը։
  2. Տեղական վեճերի նկատմամբ կիրառելի իրավունքը Հայաստանի Հանրապետության իրավունքն է։ Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված դեպքերում և կարգով կարող են ընտրել կիրառելի այլ իրավունք։
  3. Կիրառելի իրավունքը որոշելիս արբիտրաժային տրիբունալը հաշվի է առնում կողմերի միջև կնքված պայմանագրի դրույթները, ինչպես նաև կիրառելի առևտրային սովորույթները, եթե այդպիսիք կան:
  4. Արբիտրաժային տրիբունալը կարող է վեճը լուծել արդարության ընդհանուր սկզբունքների հիման վրա (ex aequo et bono) կամ որպես հաշտարար միջնորդ, եթե կողմերը համաձայնել են տրիբունալին նման  լիազորություններ տալ:
  1. Հաշվի առնելով գործի բարդությունը և պահանջի չափը՝ արբիտրաժային տրիբունալը և կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր ջանքերը գործի քննությունը արագ և արդյունավետ ձևով իրականացնելու համար։
  2. Գործի արդյունավետ վարման համար արբիտրաժային տրիբունալը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո, կարող է ձեռնարկել այնպիսի ընթացակարգային միջոցներ, որոնք նպատակահարմար կհամարի, պայմանով, որ դա չի հակասի կողմերի որևէ համաձայնությանը։
  3.  Ցանկացած կողմի պահանջով արբիտրաժային տրիբունալը կարող է որոշումներ կայացնել արբիտրաժային վարույթի կամ արբիտրաժի հետ կապված ցանկացած այլ հարցի գաղտնիության վերաբերյալ և կարող է միջոցներ ձեռնարկել առևտրային գաղտնիքը և գաղտնի տեղեկությունները պաշտպանելու համար:
  4. Բոլոր դեպքերում, արբիտրաժային տրիբունալը պետք է գործի արդար և անկողմնակալ և կողմի համար ապահովի իր գործը ներկայացնելու ողջամիտ հնարավորություն։
  5. Կողմերը պարտավորվում են կատարել արբիտրաժային տրիբունալի որոշումները։
  1. Կողմը պետք է բացահայտի երրորդ կողմի ֆինանսավորման ցանկացած համաձայնության առկայությունը և երրորդ կողմ-ֆինանսավորողի ինքնությունը Արբիտրաժ իրականացնելու պահանջում կամ երրորդ կողմի հետ ֆինանսավորման պայմանագիր կնքելուց անմիջապես հետո:
  2. Ֆինանսավորվող կողմը պետք է անհապաղ տեղեկացնի արբիտրաժային տրիբունալին, կողմերին և Քարտուղարությանը երրորդ կողմի ֆինանսավորման այն համաձայնության ցանկացած փոփոխության մասին, որի վերաբերյալ նախկինում բացահայտումներ են եղել:
  3. Արբիտրաժային տրիբունալը կարող է պահանջել հրապարակել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը և, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները, մանրամասներ ֆինանսավորող երրորդ կողմի՝ վարույթի ելքի վերաբերյալ շահագրգռվածության առնչությամբ, և այն հարցի մասին, թե արդյոք ֆինանսավորող երրորդ կողմը պարտավորվել է ստանձնել պատասխանատվություն չնախատեսված ծախսերի համար:
  4. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո կողմը չպետք է երրորդ կողմի հետ կնքի այնպիսի ֆինանսավորման համաձայնություն, որը կարող է շահերի բախում առաջացնել տրիբունալի որևէ անդամի հետ:
  1. Գործը Քարտուղարությունից ստանալուն պես արբիտրաժային տրիբունալը կազմում է Քննության ընթացակարգի արձանագրություն (այսուհետ՝ Ընթացակարգի արձանագրություն):
  2. Ընթացակարգի արձանագրությունը պետք է ներառի, ի թիվս այլնի, հետևյալ տեղեկատվությունը․

(1) կողմերի և նրանց ներկայացուցիչների անունը (անվանումը) և կոնտակտային տվյալները՝ արբիտրաժային վարույթի համար օգտագործվող կոնտակտային տվյալների նշումով,

(2) արբիտրի կամ արբիտրների անունը և հասցեն, ինչպես նաև կոնտակտային տվյալները, որոնք պետք է օգտագործվեն արբիտրաժային վարույթի համար,

(3) կողմերի դիրքորոշումների և պահանջների հակիրճ ամփոփագիրը՝ ներառյալ դրամական պահանջի դեպքում` պահանջվող գումարի չափը, և հնարավորության դեպքում այլ պահանջների դրամական արժեքի գնահատումը,

(4) պարզման ենթակա հարցերի շրջանակը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային տրիբունալը դա չի համարում անհրաժեշտ,

(5) արբիտրներից յուրաքանչյուրի լրիվ անունը, հասցեն և այլ կոնտակտային տվյալները,

(6) արբիտրաժի վայրը, 

(7) վարույթի նկատմամբ կիրառելի  կանոնների առանձնահատկությունները և, եթե գործը ենթադրում է դա, հղում արբիտրաժային տրիբունալին տրված իրավասությանը` գործելու որպես հաշտարար միջնորդ կամ որոշում կայացնելու արդարության ընդհանուր սկզբունքների հիման վրա (ex aequo et bono),

(8) այլ ընթացակարգային հարցեր։

  1. Ընթացակարգի արձանագրությունը կողմերի և արբիտրաժային տրիբունալի կողմից ստորագրվում է գործի նյութերը արբիտրաժային տրիբունալին փոխանցելուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Եթե կողմը չի ստորագրում Ընթացակարգի արձանագրությունը, այն համարվում է ուժի մեջ մտած մյուս կողմի և միանձնյա արբիտրի կամ արբիտրաժային տրիբունալի բոլոր անդամների ստորագրությամբ:
  2. Ընթացակարգի արձանագրության ստորագրումից հետո կողմերին չի թույլատրվում ներկայացնել որևէ նոր հայց(եր), բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային տրիբունալը, կողմերից մեկի դիմումի հիման վրա, որոշում է ընդունել նոր հայց(եր)ը՝ պատշաճ կերպով հաշվի առնելով նոր հայց(եր)ի բնույթը, վարույթի փուլը և այլ հանգամանքներ:
  1.  Ընթացակարգի արձանագրությունը կազմելիս կամ դրանից հետո որքան հնարավոր է սեղմ ժամկետներում, արբիտրաժային տրիբունալը անցկացնում է գործի կառավարման խորհրդակցություն՝ կողմերի հետ քննարկելու այն ընթացակարգային միջոցները, որոնք կարող են կիրառվել Կանոնների 24-րդ հովածի 2-րդ մասի համաձայն:
  2.  Այդպիսի խորհրդակցության ընթացքում կամ դրանից հետո որքան հնարավոր է սեղմ ժամկետներում, աբիտրաժային տրիբունալը պետք է սահմանի ընթացակարգային ժամանակացույց, որին նա պետք է հետևի արբիտրաժային վարույթի արդյունավետ անցկացման համար:
  3.  Գործերի շարունակական արդյունավետ կառավարումն ապահովելու համար արբիտրաժային տրիբունալը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո գործի կառավարման հետագա խորհրդակցության միջոցով կամ այլ կերպ, կարող է ձեռնարկել այլ ընթացակարգային միջոցներ կամ փոփոխել ընթացակարգային ժամանակացույցը:
  4.  Գործի կառավարման խորհրդակցությունները կարող են անցկացվել անձամբ հանդիպման, վիդեո-կոնֆերանսի, հեռախոսի կամ կապի նմանատիպ այլ միջոցներով: Կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը որոշում է խորհրդակցության անցկացման եղանակը: Արբիտրաժային տրիբունալը կարող է խնդրել կողմերին ներկայացնելու գործի կառավարման առաջարկությաններ նախքան գործի կառավարման խորհրդակցությունը և կարող է պահանջել կողմերի մասնակցությունը գործի կառավարման ցանկացած խորհրդակցությանը՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:
  1. Եթե Կանոնների 5-րդ հոդվածի 6-րդ մասի շրջանակներում հայց չի ներկայացվել, հայցվորը ընթացակարգային ժամանակացույցով նախատեսված կամ արբիտրաժային տրիբունալի կողմից այլ կերպ որոշված ժամկետում ներկայացնում է հայցադիմում, որը պետք է ներառի.

         (1) հայցի հիմքում ընկած փաստերը,

        (2) հայցը հիմնավորող իրավական փաստարկները,

        (3) ապացույցներ, որոնց վրա հիմնվում է հայցվորը,

        (4) հայցապահանջը։

  1.  Եթե Կանոնների 6-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, պատասխանողը  ընթացակարգային ժամանակացույցով նախատեսված կամ արբիտրաժային տրիբունալի կողմից այլ կերպ սահմանված ժամկետում ներկայացնում է հայցադիմումի պատասխան, որը ներառում է.

       (1) արբիտրաժային տրիբունալի իրավասության կամ հայցադիմում(ներ)ի ընդունելիության վերաբերյալ ցանկացած                                 առարկություն,

       (2) պատասխանի և հակընդդեմ հայցի կամ հաշվանցման պահանջի հիմքում ընկած փաստերը (առկայության դեպքում),

       (3) պատասխանը և հակընդդեմ հայցը կամ հաշվանցման պահանջը հիմնավորող փաստարկները (առկայության դեպքում), և

      (4) ապացույցներ, որոնց վրա հիմնվում է պատասխանողը։

  1.  Արբիտրաժային վարույթի ընթացքում կողմերը կարող են լրացուցիչ ապացույցներ ներկայացնել ընթացակարգային ժամանակացույցով սահմանված ժամկետում կամ այլ կերպ արբիտրաժային տրիբունալի կողմից թույլատրված լինելու դեպքում:
  2.  Արբիտրաժային տրիբունալը կարող է որոշել վեճի արդյունավետ լուծման համար էական նշանակություն ունեցող ցանկացած հարց, որը չի բարձրացվել կողմերի գրավոր կամ բանավոր հայտարարություններով, պայմանով, որ հարցը հստակ ներկայացվել է կողմերին և նրանց համապատասխան հնարավորություն է տրվել լսումների ընթացքում յուրաքանչյուր նման հարցի վերաբերյալ գրավոր կամ բանավոր դիրքորոշում ներկայացնելու:
  1. Արբիտրաժային տրիբունալը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները գործի փաստերը հաստատելու համար:
  2. Արբիտրաժային տրիբունալը կարող է որոշում ընդունել լսելու վկաներին, կողմերի կամ այլ անձի կողմից նշանակված փորձագետներին (մասնագետներին), կողմերի ներկայությամբ կամ նրանց բացակայությամբ, պայմանով, որ նրանք պատշաճ կերպով ծանուցված են:
  3. Արբիտրաժային տրիբունալը կողմերի հետ խորհրդակցելուց հետո կարող է նշանակել մեկ կամ մի քանի փորձագետներ (մասնագետներ), սահմանել նրանց լիազորությունների շրջանակը և ստանալ նրանց եզրակացությունները: Կողմերից որևէ մեկի խնդրանքով կողմերին պետք է տրվի հնարավորություն լսումների ժամանակ փորձագետին հարցեր տալու:
  4. Վարույթի ընթացքում ցանկացած պահի արբիտրաժային տրիբունալը կարող է ցանկացած կողմից պահանջել լրացուցիչ ապացույցներ:
  5. Արբիտրաժային տրիբունալը կարող է գործը քննել բացառապես կողմերի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, եթե կողմերից որևէ մեկը չի պահանջում անցկացնել լսումներ:
  1. Կողմերից որևէ մեկի պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ արբիտրաժային տրիբունալը անցկացնում է լսումներ: Լսումներ անցկացնելու դեպքում արբիտրաժային տրիբունալը պետք է բավարար ժամանակ առաջ կողմերին ծանուցի լսումների՝ իր կողմից որոշված ժամանակի և վայրի մասին: Արբիտրաժային տրիբունալը կողմերի հետ խորհրդակցելուց հետո և, հիմք ընդունելով գործի փաստերը և համապատասխան հանգամանքները, կարող է որոշում կայացնել լսումները կողմերի ֆիզիկական ներկայությամբ կամ հեռավար՝ վիդեո-կոնֆերանսի, հեռախոսի կամ կապի այլ միջոցներով անցկացնելու մասին:
  2. Եթե կողմերից որևէ մեկը, լինելով պատշաճ ծանուցված, առանց հիմնավոր պատճառաբանության չի ներկայանում լսումներին, ապա արբիտրաժային տրիբունալն իրավասու է շարունակել լսումները:
  3. Արբիտրաժային տրիբունալն է ամբողջությամբ պատասխանատու լսումների համար, որոնց ներկա գտնվելու իրավունք ունեն բոլոր կողմերը: Բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է արբիտրաժային տրիբունալի և կողմերի համաձայնությունը, վարույթին մասնակից չդարձած անձինք չեն կարող ներկա գտնվել լսումներին:
  4. Կողմերը կարող են լսումներին ներկայանալ անձամբ կամ պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով: Բացի այդ, նրանց կարող են օգնել խորհրդականները:
  1. Վերջին լսումից կամ վերջին թույլատրված միջնորդությունը, դիմումը ներկայացնելուց հետո արբիտրաժային տրիբունալը գործի քննությունը հայտարարում է ավարտված:
  2. Գործի քննությունն ավարտելուց հետո որևէ այլ փաստաթուղթ կամ փաստարկ կամ ապացույց չի կարող ներկայացվել վճռով լուծման ենթակա հարցերի առնչությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվել կամ թույլատրվել է արբիտրաժային տրիբունալի կողմից:
  1. Եթե կողմերն այլ բան չեն նախատեսել, գործը փոխանցվելուն պես, արբիտրաժային տրիբունալը կարող է, կողմերից մեկի պահանջով, կիրառել հայցի ապահովման կամ պահպանման ցանկացած միջոց՝ իր հայեցողությամբ: Արբիտրաժային տրիբունալը կարող է ցանկացած նման միջոցի կիրառումը պայմանավորել հայցող կողմից համապատասխան  ապահովման տրամադրմամբ: Ցանկացած նման միջոց պետք է կիրառվի պատճառաբանված կարգադրության կամ վճռի ձևով՝ ըստ արբիտրաժային տրիբունալի հայեցողության: 
  2. Նախքան գործն արբիտրաժային տրիբունալին փոխանցելը, և համապատասխան հանգամանքներում՝ նույնիսկ դրանից հետո, կողմերը կարող են դիմել ցանկացած իրավասու դատարանի՝ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու համար: Դատարանին հայցի ապահովման միջոցներ կիրառելու կամ արբիտրաժային տրիբունալի կողմից կիրառված միջոցների կատարման վերաբերյալ դիմում ներկայացնելը չի համարվում արբիտրաժային համաձայնության խախտում կամ դրանից հրաժարում և չի կարող ազդել արբիտրաժային տիրբունալին վերապահված համապատասխան լիազորությունների վրա: Քարտուղարությունը պետք է անհապաղ տեղեկացվի ցանկացած նման դիմումի և դատական մարմնի կողմից ձեռնարկված ցանկացած միջոցի մասին: Քարտուղարությունն այդ մասին տեղեկացնում է արբիտրաժային տրիբունալին:
  1. Կողմը, որը պահանջում է հրատապ ապահովման կամ պահպանման միջոցներ (այսուհետ՝ արտակարգ միջոցներ), մինչև արբիտրաժային տրիբունալի ձևավորումը, կարող է դիմել արտակարգ միջոցների կիրառման համար՝ համաձայն Կանոնների Հավելված 3-ի: Ցանկացած նման դիմում կընդունվի միայն այն դեպքում, եթե այն ստացվել է Քարտուղարության կողմից մինչև գործը արբիտրաժային տրիբունալին փոխանցելը՝ անկախ նրանից, թե դիմում ներկայացնող կողմն արդեն ներկայացրել է իր Արբիտրաժ իրականացնելու պահանջը, թե ոչ:
  2. Արբիտրաժային խորհրդի նախագահը հնարավորինս սեղմ ժամկետում նշանակում է արտակարգ միջոցների արբիտր՝ սովորաբար Քարտուղարության կողմից դիմումը ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
  3. Արտակարգ միջոցների արբիտրի որոշումը պետք է ընդունվի կարգադրության ձևով: Կողմերը պարտավորվում են կատարել արտակարգ միջոցների արբիտրի ցանկացած կարգադրություն:
  4. Արտակարգ միջոցների արբիտրի կարգադրությունը չի սահմանափակում արբիտրաժային տրիբունալին կարգադրությամբ որոշված որևէ հարցի, խնդրի կամ վեճի առնչությամբ: Արբիտրաժային տրիբունալը կարող է փոփոխել, դադարեցնել կամ չեղյալ ճանաչել արտակարգ միջոցների արբիտրի կարգադրությունը կամ դրանում կատարված ցանկացած փոփոխությունը:
  5. Արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում արտակարգ միջոցների արբիտրաժային վարույթի հետ կապված կողմերի միջնորդությունների կամ պահանջների վերաբերյալ, ներառյալ՝ նման վարույթի հետ կապված ծախսերի բաշխման, ինչպես նաև կարգադրության կատարման կամ չկատարման առնչությամբ կամ դրանից բխող պահանջների վերաբերյալ։
  6. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ինչպես նաև Հավելված 3-ում շարադրված արտակարգ միջոցների արբիտրի կանոնները (այսուհետ միասին՝ «Արտակարգ միջոցների արբիտրի կանոններ») կիրառվում են միայն այն կողմերի նկատմամբ, որոնք կամ ստորագրել են արբիտրաժային համաձայնությունը՝ համաձայն Կանոնների, որի վրա հիմնված է հայցը, կամ համաձայնությունը ստորագրած անձանց իրավահաջորդներն են։
  7. Արտակարգ միջոցների արբիտրի կանոնները չեն կիրառվում, եթե կողմերը համաձայնել են հրաժարվել Արտակարգ միջոցների արբիտրի կանոններից:
  8. Արտակարգ միջոցների արբիտրի կանոնները չեն խոչընդոտում որևէ կողմին ցանկացած պահի հրատապ ապահովման միջոցների համար դիմելու իրավասու դատարանին, նախքան նման միջոցների կիրառման դիմում ներկայացնելը, իսկ համապատասխան հանգամանքներում, նույնիսկ դրանից հետո՝ համաձայն Կանոնների: Իրավասու դատարանի կողմից նման միջոցների կիրառումը չի համարվում արբիտրաժային համաձայնության խախտում կամ դրանից հրաժարում: Ցանկացած նման դիմումի և դատարանի կողմից կիրառված միջոցների մասին պետք է անհապաղ տեղեկացվի Քարտուղարությունը:
  1. Համաձայնելով սույն Կանոններով արբիտրաժային վարույթի իրականացմանը՝ կողմերը համաձայնում են, որ սույն հոդվածը և Հավելված 2-ում շարադրված արագացված ընթացակարգի կանոնները (այսուհետ միասին՝ Արագացված ընթացակարգի կանոններ) պետք է գերակայություն ունենան արբիտրաժային համաձայնության ցանկացած հակասող դրույթի նկատմամբ:
  2. Հավելված 2-ում նախատեսված Արագացված ընթացակարգի կանոնները պետք է կիրառվեն, եթե․

        (1) տեղական վեճի դեպքում պահանջի չափը չի գերազանցում Հավելված 2-ի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը՝                  նույն Հավելվածի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված պահին, կամ

         (2) կողմերի միջև առկա է նման համաձայնություն։

  1. Արագացված ընթացակարգի կանոնները չպետք է կիրառվեն, եթե․
  1. կողմերը համաձայնվել են հրաժարվել Արագացված ընթացակարգի կանոնների կիրառումից, կամ
  2. Արբիտրաժային խորհուրդը, կողմերից մեկի պահանջով նախքան արբիտրաժային տրիբունալի ձևավորումը, կամ իր նախաձեռնությամբ, որոշում է, որ նպատակահարմար չէ տվյալ հանգամանքներում կիրառել Արագացված ընթացակարգի կանոնները:
Հոդված 35. Վերջնական վճռի կայացման ժամկետը
  1. Արբիտրաժային տրիբունալը Ընթացակարգի արձանագրության ստորագրման օրվանից 6 ամսվա ընթացքում պետք է կայացնի վերջնական վճիռ, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ։
  2. Արբիտրաժային խորհուրդը՝ արբիտրաժային տրիբունալի հիմնավորված պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է երկարաձգել նշված ժամկետը, եթե  գտնում է դրա անհրաժեշտությունը:
  1. Եթե արբիտրաժային տրիբունալը կազմված է մեկից ավելի արբիտրներից, ապա վճիռը կայացվում է ձայների մեծամասնությամբ։ Եթե առկա չէ  ձայների մեծամասնություն, ապա վճիռը կայացնում է արբիտրաժային տրիբունալի նախագահողը:
  2. Վճիռը համարվում է կայացված վճռում նշված օրը և արբիտրաժի վայրում:
  1. Վճիռը կայացվում է գրավոր և պետք է լինի պատճառաբանված։ 
  2. Վճիռը ստորագրվում է արբիտրների կողմից: Եթե մեկից ավելի արբիտրների մասնակցության դեպքում նրանցից որևէ մեկը վճիռը  չի ստորագրում, ապա վճռում նշվում է ստորագրության բացակայության պատճառը:
  3. Արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել հայցը մասնակի բավարարելու վճիռներ:
  1. Քարտուղարությունը կամ արբիտրաժային տրիբունալը, անհրաժեշտության դեպքում, կարող են կասեցնել արբիտրաժային վարույթը, եթե կողմերը համաձայնում են  հաշտարարության իրականացմանը:
  2. Արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել համաձայնեցված պայմաններով վճիռ` հաշտության համաձայնության մասին՝ կողմերի հաշտության դեպքում և նրանց պահանջով։ Արբիտրաժային տրիբունալը պարտավոր չէ պատճառաբանել հաշտության համաձայնության մասին վճիռը կամ դրանում ներառել հաշտության պայմանները:
  3. Եթե կողմերը չեն պահանջում հաշտության համաձայնության մասին վճիռ, ապա նրանք պետք է արբիտրաժային տրիբունալին և Քարտուղարությանը հավաստիացնեն, որ ձեռք է բերվել հաշտություն, որի պարագայում արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում արբիտրաժային վարույթի ավարտի մասին:
  4. Արբիտրաժային տրիբունալը, հաշվի առնելով կողմերի կարծիքը, որոշում է կայացնում արբիտրաժային վարույթն ավարտելու մասին, եթե․

     (1) հայցվորը հրաժարվում է հայցից, բացառությամբ, երբ պատասխանողն առարկում է գործի վարույթի ավարտման դեմ, և                  արբիտրաժային տրիբունալը ճանաչում է նրա օրինական շահը վեճի վերջնական կարգավորման հարցում.

     (2) կողմերը պայմանավորվում են վարույթի  դադարեցման մասին․

     (3) արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ վարույթի շարունակությունը անհրաժեշտ չէ  կամ այն դարձել է անհնարին, կամ 

     (4) Քարտուղարությունը համապատասխան հայցը, հակընդդեմ հայցը կամ հակընդդեմ պահանջը համարել է հետ վերցված՝                ծախսերի համար կանխավճար չվճարելու հիմքով։ 

     5.Նախքան արբիտրաժային տրիբունալի ձևավորումը, Քարտուղարությունն իրավասու է ավարտելու արբիտրաժային                          վարույթը՝ համաձայն սույն Կանոնների:

  1. Արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռը կայացնելուց անմիջապես հետո Քարտուղարությունը կողմերին ուղարկում է արբիտրաժային տրիբունալի կողմից ստորագրված վճիռը միայն այն դեպքում, երբ արբիտրաժային ծախսերն ամբողջությամբ վճարվել են Կենտրոնին կողմերի կամ նրանցից մեկի կողմից:
  2. Գլխավոր քարտուղարի կողմից վճռի վավերացված պատճենները ըստ պահանջի և ցանկացած պահի պետք  է հասանելի դարձվեն կողմերին, բայց ոչ որևէ այլ անձի:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վճռի մասին ծանուցվելու ուժով կողմերը հրաժարվում են արբիտրաժային տրիբունալի կողմից ծանուցման կամ վճռի պահպանման ցանկացած այլ ձևից:
  4. Կանոններին համապատասխան կազմված յուրաքանչյուր վճռի բնօրինակը պահպանվում է Քարտուղարությունում:
  5. Արբիտրաժային տրիբունալը և Քարտուղարությունը պետք է աջակցեն կողմերին՝ հետագայում պահանջվող ցանկացած անհրաժեշտ գործողությունների կատարման համար:
  6. Յուրաքանչյուր վճիռ պարտադիր է կողմերի համար: Կանոնների համաձայն վեճը արբիտրաժին հանձնելով, կողմերը պարտավորվում են անհապաղ կատարել ցանկացած վճիռ և պետք է համարվեն ցանկացած այլ ձևով պաշտպանության իրավունքից հրաժարված՝ բացառությամբ այն դեպքերի, երբ  հրաժարումը կարող է հիմնավոր լինել:
  1. Արբիտրաժային տրիբունալը սեփական նախաձեռնությամբ կարող է ուղղել  վճռում տեղ գտած թվաբանական սխալները, վրիպակները կամ գրասխալները կամ նմանաբնույթ այլ սխալները պայմանով, որ այդպիսի ուղղումը ներկայացվի Արբիտրաժային խորհրդի հաստատմանը Քարտուղարության կողմից 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վճռի մասին ծանուցվելուց հետո 30 օրվա ընթացքում։
  2. Կողմի ցանկացած դիմում սույն հոդվածի 1-ին մասում նշված սխալի ուղղման կամ վճռի մեկնաբանման համար պետք է ներկայացվի Քարտուղարությանը վճիռը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
  3. Արբիտրաժային վարույթում ներկայացված այն պահանջների վերաբերյալ, որին արբիտրաժային տրիբունալը չի անդրադարձել, լրացուցիչ վճիռ կայացնելու կողմի ցանկացած դիմում,  պետք է ներկայացվի Քարտուղարությանը վճիռը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
  4. Սույն հոդված 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն դիմումը արբիտրաժային տրիբունալին փոխանցելուց հետո, վերջինս մյուս կողմին կամ կողմերին տրամադրում է սեղմ ժամկետ, որը սովորաբար չի գերազանցում այդ կողմի կամ կողմերի կողմից դիմումն ստանալու պահից 30 օրը, դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում ոչ ուշ, քան մյուս կողմից կամ կողմերից դիրքորոշման ստացման ժամկետի ավարտից 30 օր հետո կամ այլ ժամկետում, որը կարող է որոշել Քարտուղարությունը: Վճռի ուղղման կամ մեկնաբանման որոշումը պետք է ընդունվի հավելվածի ձևով և հանդիսանում է վճռի մաս: Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին որոշումը պետք է ընդունվի լրացուցիչ վճռի ձևով: Դրա նկատմամբ Կանոնների 36-րդ, 37-րդ և 39-րդ հոդվածների դրույթները կիրառվում են mutatis mutandis:
Հոդված 41. Գաղտնիությունը արբիտրաժային վարույթում
  1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև, ապա կողմերը, արբիտրաժային տրիբունալը,  Կենտրոնը և արբիտրաժային վարույթում ներգրավված ցանկացած այլ անձ բոլոր դեպքերում պետք է վարույթին և վճռին առնչվող բոլոր հարցերն ու փաստաթղթերը գաղտնի պահեն:
  2. Վճիռը կարող է հրապարակվել բոլոր կողմերի համաձայնությամբ, կամ այն դեպքերում, երբ բացահայտումն անհրաժեշտ է կողմի օրինական պարտականությունների կատարման, իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանության կամ դատարանում կամ այլ իրավասու մարմնում իրավական գործընթացների առնչությամբ։
  1. Եթե որևէ հարց ուղղակիորեն չի կարգավորվում Կանոններով, Կենտրոնը և արբիտրաժային տրիբունալը պետք է գործեն Կանոնների ոգով և գործադրեն բոլոր ջանքերը` ապահովելու, որ վճիռը ենթակա լինի օրենքով սահմանված կարգով կատարման:
  2. Կանոնների տարբեր լեզուների տարբերակների միջև հակասության դեպքում գերակայում է վարույթի լեզվով կազմված տարբերակը: Եթե վարույթի լեզվով Կանոնների տարբերակ գոյություն չունի, ապա կիրառելի է անգլերեն տարբերակը:
  1. Կողմերը կարող են պայմանավորվել կրճատել Կանոններում սահմանված տարբեր ժամկետները: Ցանկացած նման համաձայնություն, որը կնքվել է արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո, ուժի մեջ է մտնում միայն արբիտրաժային տրիբունալի հաստատումից հետո:
  2. Արբիտրաժային խորհուրդը, իր նախաձեռնությամբ, կարող է երկարացնել ցանկացած ժամկետ, որը փոփոխվել է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, եթե նա որոշի, որ դա անհրաժեշտ է, որպեսզի արբիտրաժային տրիբունալը և Արբիտրաժային խորհուրդը կարողանան կատարել Կանոններով սահմանված իրենց լիազորությունները։

Եթե կողմը շարունակում է մասնակցել արբիտրաժային վարույթին՝ առանց անհարկի ձգձգումների չներկայացնելով առարկություններ Կանոնների կամ արբիտրաժային վարույթի նկատմամբ կիրառվող  որևէ այլ դրույթի խախտման կամ չպահպանման, արբիտրաժային տրիբունալի կողմից տրված որևէ հանձնարարության կամ արբիտրաժային տրիբունալի ձևավորման կամ վարույթի անցկացման հետ կապված արբիտրաժային համաձայնության որևէ պահանջի չպահպանման վերաբերյալ, ապա համարվում է, որ տվյալ կողմը հրաժարվում է առարկելու իր իրավունքից:

  1. Արբիտրները, արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված ցանկացած անձ, արտակարգ միջոցների արբիտրը, Արբիտրաժային խորհուրդը և նրա անդամները, Քարտուղարությունը և նրա աշխատակիցները պատասխանատվություն չեն կրում որևէ անձի առջև արբիտրաժի հետ կապված որևէ գործողության կամ անգործության համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ պատասխանատվության նման սահմանափակումն արգելված է կիրառելի օրենքով:
Հոդված 1. Արբիտրաժային ծախսերի կանխավճարը
  1. Արբիտրաժային ծախսերի` գնահատված կանխավճարը սահմանում է Քարտուղարությունը՝ սույն հավելվածի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արբիտրաժային ծախսերի համար:
  2. Ծախսերի կանխավճարը վճարվում է արբիտրաժային տրիբունալի ձևավորման պահից 15 օրվա ընթացքում: Սույն հոդվածին համապատասխան Քարտուղարության կողմից սահմանված ծախսերի կանխավճարը պետք է վճարվի հայցվորի և պատասխանողի կողմից հավասար բաժիններով:
  3. Պատասխանողի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում Քարտուղարությունը կարող է առանձին կանխավճար սահմանել հայցի և հակընդդեմ հայցի ծախսերի համար: Ծախսերի նման առանձին կանխավճարներ սահմանելուց հետո, կողմերից յուրաքանչյուրը պետք է վճարի իր պահանջներին համապատասխանող ծախսերի կանխավճարը` Քարտուղարության կողմից սահմանված ժամկետներում:
  4. Եթե կողմերից մեկը որևէ հայցի վերաբերյալ ներկայացնում է հաշվանցման պահանջ, ապա այդպիսի հաշվանցումը պետք է հաշվի առնվի կանխավճարը որոշելիս այնպես, որպեսզի հատուցվեն արբիտրաժային ծախսերը, ինչպես առանձին հայցի դեպքում, այնքանով, որքանով դա կարող է հանգեցնել արբիտրաժային տրիբունալի կողմից լրացուցիչ հարցեր քննելուն:
  5. Այն դեպքում, երբ ներկայացվում են Կանոնների 8-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված պահանջներ, Քարտուղարությունը սահմանում է մեկ կամ մի քանի կանխավճարներ, որոնք կողմերը պետք է վճարեն Քարտուղարության կողմից սահմանված ժամկետում: Եթե ծախսերի համար որևէ կանխավճար նախկինում սահմանված է եղել, ապա այդպիսի կանխավճարը փոխարինվում է սույն պարբերությամբ սահմանված կանխավճար(ներ)ով:
  6. Քարտուղարության կողմից սույն հոդվածի համաձայն սահմանված ծախսերի ցանկացած կանխավճարի գումարը արբիտրաժային վարույթի ընթացքում ցանկացած պահի կարող է վերահաշվարկվել: Բոլոր դեպքերում, ցանկացած կողմ ազատ է վճարելու ծախսերի կանխավճարի մյուս կողմի բաժինը, եթե այդ կողմը չի վճարել իր բաժինը, որը, կողմի պահանջով, պետք է հաշվի առնվի արբիտրաժային տրիբունալի վերջնական վճռում:
  7. Եթե կողմը չի վճարում ծախսերի կանխավճարը, ապա Քարտուղարությունը մյուս կողմին խնդրում է կատարել այդ վճարումը սահմանված ժամկետում: Հայցվող վճարումը չկատարելու դեպքում, արբիտրաժային տրիբունալի հետ խորհրդակցելուց հետո, Քարտուղարությունը կարող է կասեցնել վարույթը և սահմանել ժամկետ վճարումը կատարելու համար: Այդ ժամկետի ավարտից հետո հայցը համարվում է հետ վերցված և ծախսերի կանխավճարի մի մասը (առկայության դեպքում) վերադարձվում է կողմին: Այն դեպքում, երբ կողմերից ոչ մեկը չի վճարում սույն հոդվածով նախատեսված ծախսերի կանխավճարը, վարույթն ավարտվում է: Նման իրավիճակը հայցվորին չի զրկում նույն պահանջը հետագայում այլ վարույթում ներկայացնելու իրավունքից:
  8. Քարտուղարության որոշմամբ ծախսերի կանխավճարը ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է տրամադրվել բանկային երաշխավորության կամ երաշխավորության այլ ձևով:
  9. Մինչ արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձաքննությունը սկսելը, կողմերը կամ նրանցից մեկը պետք է կանխավճար վճարեն արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ծախսերի համար` արբիտրաժային տրիբունալի որոշմամբ փորձագետի համար ակնկալվող վճարներն ու ծախսերը հոգալու համար: Արբիտրաժային տրիբունալը պատասխանատու է կողմերի կողմից այդ վճարների և ծախսերի վճարումն ապահովելու համար:
  10. Որպես ծախսերի կանխավճար վճարված գումարների նկատմամբ կողմերի կամ արբիտրի համար տոկոսներ չեն հաշվարկվում:
  1. Արբիտրաժային ծախսերը ներառում են արբիտրների վճարներն ու ծախսերը և Կենտրոնի գործավարության վճարները, ինչպես նաև Արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված ցանկացած փորձագետի (մասնագետի) վճարներն ու ծախսերը, ինչպես նաև արբիտրաժային վարույթի համար կողմերի կրած ողջամիտ իրավական և այլ ծախսերը (այսուհետ միասին՝ արբիտրաժային ծախսերը):
  2. Արբիտրների վճարները և Կենտրոնի գործավարության վճարները սահմանվում են Քարտուղարության կողմից՝ համաձայն ստորև նախատեսված սանդղակների կամ, եթե վեճի առարկա գումարի չափը նշված չէ՝ սեփական հայեցողությամբ:
  3. Արբիտրաժային խորհուրդը կարող է սահմանել արբիտրների` սույն հավելվածով նախատեսված սանդղակներում սահմանված վճարների առավել բարձր կամ ցածր չափ, եթե դա անհրաժեշտ է գործի բացառիկ հանգամանքներից ելնելով:
  4. Արբիտրաժային ծախսերը սահմանվում են վերջնական վճռով` միաժամանակ նախատեսելով, թե կողմերից ով է դրանք կրելու կամ, թե ինչ համամասնությամբ պետք է կողմերը կրեն այդ ծախսերը:
  5. Ծախսերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս արբիտրաժային տրիբունալը կարող է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, որոնք իր կարծիքով կարևոր են, ներառյալ գործի ելքը և այն թե, որքան արագ և ծախսարդյունավետ կերպով է յուրաքանչյուր կողմ արբիտրաժային վարույթի ընթացքում գործել:
  6. Բոլոր պահանջները հետ վերցնելու կամ մինչև վերջնական վճռի կայացումը արբիտրաժային վարույթը ավարտվելու դեպքում, Քարտուղարությունը սահմանում է արբիտրաժային ծախսերի ստույգ չափը` հաշվի առնելով նաև մինչ այդ փաստացի կատարված ծախսերը: Այդ նպատակով Քարտուղարությունը պետք է հաշվի առնի արբիտրաժային վարույթի փուլը, արբիտրաժային տրիբունալի կատարած աշխատանքը և այլ համապատասխան հանգամանքներ: Այն դեպքում, եթե արբիտրաժային ծախսերի բաշխման մասին կողմերը համաձայնության չեն գալիս, ապա ծախսերի բաշխումը պետք է սահմանվի արբիտրաժային տրիբունալի կողմից, իսկ եթե արբիտրաժային տրիբունալը դեռևս ձևավորված չէ՝ Քարտուղարության կողմից, սույն պարբերության համաձայն։
  7. Արբիտրաժային վարույթի ընթացքում ցանկացած պահի արբիտրաժային տրիբունալը կարող է որոշումներ կայացնել ծախսերի վերաբերյալ (ներառյալ արբիտրաժային ծախսերը) և պահանջել դրանց վճարում:
  8. Արբիտրաժային տրիբունալը վերջնական վճռով կամ մասնակի վճռով կարող է կողմին կամ կողմերին պարտավորեցնել վճարել մեկ այլ կողմի կատարած ցանկացած ծախս, ներառյալ իրավական ներկայացուցչության ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
  1. Գործավարության վճարը հաշվարկվում է հայցագնով՝ համաձայն ստորև ներկայացված սանդղակի: Եթե հայցագինը հնարավոր չէ որոշել, ապա Քարտուղարությունն իր հայեցողությամբ որոշում է գործավարության վճարի չափը՝ հաշվի առնելով բոլոր վերաբերելի հանգամանքները։
  2. Միջազգային արբիտրաժի դեպքում սույն հոդվածով սահմանված գործավարության վճարների չափը Քարտուղարության կողմից կարող են ավելացվել մինչև 300%-ով՝ հաշվի առնելով գործի բարդությունը, գործը քննելու համար արբիտրաժային տրիբունալի կողմից ակնկալվող կամ ծախսած ժամանակը, կողմերի թիվը, կազմակերպչական գործողությունների շրջանակը և վերաբերելի այլ հանգամանքներ:
  3. Բացառիկ դեպքերում Քարտուղարությունը կարող է շեղվել սանդղակից՝ պայմանով, որ գործավարության վճարի չափը չգերազանցի սանդղակով սահմանված չափը:

Սանդղակ 1

Հայցագինը

(ՀՀ դրամ)

Գործավարության վճարներ

(ՀՀ դրամ)

Մինչև 5,000,000

150,000

5,000,001-ից 10,000,000

150,000 + 5,000,000-ը գերազանցող գումարի 2,5%-ը 

10,000,001-ից 20,000,000

250,000 + 10,000,000-ը գերազանցող գումարի 2%-ը

20,000,001-ից 40,000,000

490,000 + 20,000,000-ը գերազանցող գումարի 1,5%-ը 

40,000,001-ից 80,000,000

790,000 + 40,000,000-ը գերազանցող գումարի 1%-ը 

80,000,001-ից 200,000,000

1,190,000 + 80,000,000-ը գերազանցող գումարի 0,5%-ը 

200,000,001-ից 400,000,000

1,790,000 + 200,000,000-ը գերազանցող գումարի 0,4%-ը 

400,000,001-ից 1,000,000,000

2,590,000 + 400,000,000-ը գերազանցող գումարի 0,3%–ը 

1,000,000,001-ից 4,000,000,000

4,390,000 + 1,000,000,000-ը գերազանցող գումարի 0,1%-ը 

Ավելի քան 4,000,000,001

7,390,000 + 4,000,000,000-ը գերազանցող գումարի 0.05%-ը

  1. Քարտուղարությունը սահմանում է արբիտրների վճարները՝ համաձայն ստորև նախատեսված սանդղակի: Արբիտրների վճարները սահմանելիս Քարտուղարությունը պետք է հաշվի առնի գործի բարդությունը, արբիտրների փորձը և այլ վերաբերելի հանգամանքներ։
  2. Միջազգային արբիտրաժի դեպքում սույն հոդվածով սահմանված արբիտրների վճարները Քարտուղարության կողմից կարող են ավելացվել մինչև 300%-ով՝ հաշվի առնելով գործի բարդությունը, վեճը լուծելու համար արբիտրաժային տրիբունալի կողմից ակնկալվող կամ ծախսած ժամանակը, կողմերի թիվը, կազմակերպչական գործողությունների շրջանակը և վերաբերելի այլ հանգամանքներ: 
  3. Սույն հոդվածով սահմանված արբիտրների վճարները հաշվարկվում են միանձնյա արբիտրի համար:
  4. Եթե գործը քննվում է երեք արբիտրներից կազմված արբիտրաժային տրիբունալի կողմից, արբիտրների վճարը բազմապատկվում է արբիտրների թվով և Քարտուղարության հայեցողությամբ հաշվարկվում է հետևյալ կերպ՝ արբիտրների վճարների 40%-ը վճարվում է նախագահող արբիտրին, իսկ մնացած 60%-ը հավասարապես բաշխվում է երկու արբիտրների միջև կամ արբիտրների վճարների 50%-ը վճարվում է նախագահող արբիտրին, իսկ մնացած 50%-ը հավասարապես բաշխվում է երկու արբիտրների միջև:
  5. Արբիտրին վճարվող գումարները չեն ներառում օրենքով նախատեսված հնարավոր հարկերը կամ տուրքերը:

 Սանդղակ 2

Հայցագինը

(ՀՀ դրամ)

Արբիտրների վճարներ

(ՀՀ դրամ)

Մինչև 5,000,000

170,000

5,000,001-ից 10,000,000

170,000 + 5,000,000-ը գերազանցող գումարի 5 %-ը

10,000,001-ից 20,000,000

370,000 + 10,000,000-ը գերազանցող գումարի 3%-ը 

20,000,001-ից 40,000,000

710,000 + 20,000,000-ը գերազանցող գումարի 2,5%-ը 

40,000,001-ից 80,000,000

1,210,000 + 40,000,000-ը գերազանցող գումարի 2%-ը 

80,000,001-ից 200,000,000

2,010,000 + 80,000,000-ը գերազանցող գումարի 1,5%-ը

200,000,001-ից 400,000,000

3,810,000 + 200,000,000-ը գերազանցող գումարի 1,2%-ը

400,000,001-ից 1,000,000,000

6,210,000 + 400,000,000-ը գերազանցող գումարի 0,7%-ը 

1,000,000,001-ից 4,000,000,000

10,410,000 + 1,000,000,000-ը գերազանցող գումարի 0,2%-ը

Ավելի քան 4,000,000,001

16,410,000 + 4,000,000,000-ը գերազանցող գումարի 0.1%-ը 

Սանդղակ 3

Հայցագինը

(ՀՀ դրամ)

Գործավարության վճարները արագացված ընթացակարգի համար

(ՀՀ դրամ)

Մինչև 5,000,000

100,000

5,000,001-ից 10,000,000

100,000 + 5,000,000-ը գերազանցող գումարի 2 %-ը 

10,000,001-ից 20,000,000

200,000 + 10,000,000-ը գերազանցող գումարի 1,5%-ը 

20,000,001-ից 40,000,000

390,000 + 20,000,000-ը գերազանցող գումարիի 1%-ը 

40,000,001-ից 80,000,000

590,000 + 40,000,000-ը գերազանցող գումարի 0,5%-ը 

80,000,001-ից 200,000,000

790,000 + 80,000,000-ը գերազանցող գումարի 0,4%-ը 

200,000,001-ից 400,000,000

1,190,000 + 200,000,000-ը գերազանցող գումարի 0,3%-ը 

400,000,001-ից 1,000,000,000

1,590,000 + 400,000,000-ը գերազանցող գումարի 0,2%-ը 

1,000,000,001-ից 4,000,000,000

2,190,000 + 1,000,000,000-ը գերազանցող գումարի 0,1%-ը 

Ավելի քան 4,000,000,001

3,390,000 + 4,000,000,000-ը գերազանցող գումարի 0.05%-ը 

 Սանդղակ 4

Հայցագինը 

(ՀՀ դրամ)

Արբիտրների վճարները արագացված ընթացակարգի համար

(ՀՀ դրամ)

Մինչև 5,000,000

120,000

5,000,001-ից 10,000,000

120,000 + 5,000,000-ը գերազանցող գումարի 2 %-ը 

10,000,001-ից 20,000,000

220,000 + 10,000,000-ը գերազանցող գումարի 1,5%-ը 

20,000,001-ից 40,000,000

4100,000 + 20,000,000-ը գերազանցող գումարի 1%-ը 

40,000,001-ից 80,000,000

610,000 + 40,000,000-ը գերազանցող գումարի 0,5%-ը 

80,000,001-ից 200,000,000

810,000 + 80,000,000-ը գերազանցող գումարի 0,4%-ը 

200,000,001-ից 400,000,000

1,300,000 + 200,000,000-ը գերազանցող գումարի 0,3%-ը 

400,000,001-ից 1,000,000,000

1,700,000 + 400,000,000-ը գերազանցող գումարի 0,2%-ը 

1,000,000,001-ից 4,000,000,000

2,300,000 + 1,000,000,000-ը գերազանցող գումարի 0,1%-ը 

Ավելի քան 4,000,000,001

3,500,000 + 4,000,000,000-ը գերազանցող գումարի 0.05%-ը 

  1. Հայցվորը պետք է վճարի 220,000 ՀՀ դրամ, որից 100,000 ՀՀ դրամը՝ Կենտրոնի գործավարության ծախսերի համար և 120,000 ՀՀ դրամը` արտակարգ միջոցների արբիտրի վճարների և ծախսերի համար։
  1. Եթե հայցվորը հրաժարվում է հայցից կամ վարույթն այլ կերպ ավարտվում է մինչև Արբիտրաժ իրականացնելու պահանջը ստանալը, ապա փոխհատուցվում է գործավարության վճարի 75%-ը:
  2. Եթե հայցվորը հրաժարվում է հայցից նախքան արբիտրաժային տրիբունալի ձևավորումը, ապա փոխհատուցվում է գործավարության վճարի 50%-ը:
  3. Արտակարգ միջոցների արբիտրի վարույթը չկայանալու կամ մինչև կարգադրության կայացումը ավարտվելու դեպքում, փոխհատուցվում է գործավարության վճարի 50%-ը:
  4. Եթե արբիտրաժային վարույթն ավարտվում է նախքան Քննության ընթացակարգի արձանագրությունը հաստատելը, փոխհատուցվում է գործավարության վճարի 25%-ը, իսկ արբիտրների վճարները նվազեցվում են 30%-ով։
  5. Եթե արբիտրաժային վարույթին նախորդում կամ հաջորդում է հաշտարարությունը՝ համաձայն Կենտրոնի Հաշտարարության կանոնների, վարույթի վճարները սահմանում է Քարտուղարությունը՝ հաշվի առնելով սույն Հավելվածով սահմանված սանդղակները:
  1. Արբիտրաժային ծախսերը վճարվում են Կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված բանկային հաշվին:
  2.  Արբիտրաժային ծախսերը վճարվում են Կենտրոնի բանկային հաշվին դրամական փոխանցումների միջոցով: Վճարումը համարվում է կատարված Կենտրոնի բանկային հաշվին մուտքագրվելու օրը:
  3.  Արբիտրաժային ծախսերի հետ կապված բանկային փոխանցման ծախսերը կրում է փոխանցող կողմը:
  4.  Կենտրոնը, որպես կանոն, իրականացնում է համապատասխան գործողություններ գործում է միայն համապատասխան վճարը կատարելու դեպքում:
  5.  Եթե հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացվում է արտարժույթով, ապա արբիտրաժային ծախսերը վճարվում են ՀՀ դրամով` վճարմանը նախորդող օրվա համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով:
Հոդված 1. Արագացված ընթացակարգի կանոնների կիրառումը
  1. Արագացված ընթացակարգի նկատմամբ Կանոններով սահմանված ընդհանուր դրույթները կիրառելի են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հավելվածով սահմանված կարգավորումներին։
  1. Արագացված ընթացակարգի կանոնները կիրառվում են միայն այն տեղական վեճերի նկատմամբ, որոնցով հայցագինը  չի գերազանցում 10 միլիոն ՀՀ դրամը։
  2. Կանոնների 6-րդ հոդվածով նախատեսված  Արբիտրաժ իրականացնելու պահանջի պատասխանը ստանալուց հետո, կամ պատասխանի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հետո ցանկացած պահի Կանոնների 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահպանմամբ, Քարտուղարությունը տեղեկացնում է  կողմերին, որ գործի նկատմամբ կիրառելի են Արագացված ընթացակարգի կանոնները։
  3. Արբիտրաժային խորհուրդը կարող է, արբիտրաժային ընթացակարգով վարույթի ընթացքում ցանկացած ժամանակ, իր նախաձեռնությամբ կամ կողմի խնդրանքով, արբիտրաժային տրիբունալի և կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշել, որ Արագացված ընթացակարգով վարույթի կանոններն այլևս չպետք է կիրառվեն գործի նկատմամբ։ Նման դեպքում, եթե Արբիտրաժային խորհուրդը նպատակահարմար չի համարում փոխարինել և/կամ վերակազմավորել արբիտրաժային տրիբունալը, արբիտրաժային տրիբունալը շարունակում է վարույթը:
  1. Արագացված ընթացակարգի կիրառման դեպքում  արբիտրաժային տրիբունալը պետք է կազմված լինի միանձնյա արբիտրից՝ անկախ արբիտրաժային համաձայնությունում դրան հակասող դրույթներից:
  2. Կողմերը Քարտուղարության կողմից սահմանված ժամկետում կարող են առաջադրել միանձնյա արբիտրի թեկնածությունը: Նման առաջադրման բացակայության դեպքում միանձնյա արբիտրը նշանակվում է Գլխավոր քարտուղարի կողմից:
  3. Գլխավոր քարտուղարը, Արբիտրաժային խորհրդի նախագահին ծանուցելուց հետո, հաստատում կամ նշանակում է արբիտրին՝ Արբիտրաժ իրականացնելու պահանջի պատասխանը ստանալուց հետո կամ դրա համար նախատեսված ժամկետի ավարտից հետո 15 օրվա ընթացքում։
  1. Կանոնների 26-րդ հոդվածը չի կիրառվում արագացված ընթացակարգով իրականացվող վարույթի  նկատմամբ:
  2. Արագացված ընթացակարգով վարույթի դեպքում Արբիտրաժ իրականացնելու պահանջի պատասխան ներկայացնելու ժամկետը 10 օր է։
  3. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո կողմերը չեն կարող նոր պահանջներ ներկայացնել առանց արբիտրաժային տրիբունալի թույլտվության: Արբիտրաժային տրիբունալը կարող է թույլատրել դա`հաշվի առնելով նոր պահանջների բնույթը, արբիտրաժի փուլը, ենթադրյալ ծախսերը և ցանկացած այլ առնչվող հանգամանքներ։
  4. Արբիտրաժային տրիբունալը իրավասու է իր հայեցողությամբ կիրառել այնպիսի ընթացակարգային միջոցներ, որոնք նա նպատակահարմար է համարում: Մասնավորապես, արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշել չթույլատրել փաստաթղթերի ներկայացման միջնորդությունները կամ սահմանափակել գրավոր դիմումների, վկաների գրավոր ապացույցների քանակը, տևողությունը և ծավալը (ինչպես վկաների, այնպես էլ փորձագետների):
  5. Արբիտրաժային տրիբունալը կողմերի հետ խորհրդակցելուց հետո վեճը կարող է լուծել բացառապես կողմերի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա՝ առանց վկաների կամ փորձագետների հարցաքննության և լսումների:
  1. Արբիտրաժային տրիբունալի ձևավորման պահից 3 ամսվա ընթացքում տրիբունալը պետք է վերջնական վճիռ կայացնի: Քարտուղարությունը, արբիտրաժային տրիբունալի հիմնավորված պահանջի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է երկարաձգել նշված ժամկետը, եթե որոշի, որ դա անհրաժեշտ է:
  2. Արբիտրաժային տրիբունալի վճարները սահմանվում են համաձայն Հավելված 1-ում արագացված ընթացակարգով արբիտրաժի համար սահմանված վճարների սանդղակների:
Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
  1. Կանոնների 33-րդ հոդվածը և Հավելված 3-ը (այսուհետ միասին՝ Արտակարգ միջոցների արբիտրի կանոններ) կիրառվում են միայն այն կողմերի նկատմամբ, որոնք կամ ստորագրել են արբիտրաժային համաձայնությունը՝ համաձայն Կանոնների, որի վրա հիմնված է հայցը, կամ համաձայնությունը ստորագրած անձանց իրավահաջորդներն են։
  2. Արտակարգ միջոցների արբիտրի կանոնները չեն խոչընդոտում որևէ կողմին ցանկացած պահի հրատապ ապահովման միջոցների համար դիմելու իրավասու դատարանին, նախքան նման միջոցների կիրառման դիմում ներկայացնելը, իսկ համապատասխան հանգամանքներում, նույնիսկ դրանից հետո՝ համաձայն Կանոնների: Իրավասու դատարանի կողմից նման միջոցների կիրառումը չի համարվում արբիտրաժային համաձայնագրի խախտում կամ դրանից հրաժարում: Ցանկացած նման դիմումի և դատարանի կողմից կիրառված միջոցների մասին պետք է անհապաղ տեղեկացվի Քարտուղարությունը:
  3. Արբիտրաժային խորհրդի նախագահն իրավասու է իր հայեցողությամբ որոշել արտակարգ միջոցների արբիտրի վարույթին վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք ուղղակիորեն նախատեսված չեն սույն Հավելվածով:
  4. Արտակարգ միջոցների արբիտրի վարույթին վերաբերող բոլոր հարցերում, որոնք ուղղակիորեն նախատեսված չեն սույն Հավելվածով, Արբիտրաժային խորհուրդը և արտակարգ միջոցների արբիտրը պետք է գործեն Կանոնների և սույն Հավելվածի ոգով:
  1. Կողմը, որը ցանկանում է դիմել արտակարգ միջոցների արբիտրին՝ համաձայն Կանոնների 33-րդ հոդվածի, պետք է Քարտուղարությանը ներկայացնի արտակարգ միջոցների կիրառման վերաբերյալ դիմումը:
  2. Դիմումը պետք է ներառի․

(1) դիմողի անունը (անվանումը), անձը հաստատող տվյալները, եթե ֆիզիկական անձ է, պետական ​​գրանցման տվյալներ, եթե իրավաբանական անձ է, դիմողի կոնտակտային տվյալները, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և ծանուցման նախընտրելի միջոցը, 

(2) դիմողի ներկայացուցչի անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլ կոնտակտային տվյալներ,

(3) պատասխանողի անունը, հասցեն և այլ կոնտակտային տվյալներ, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեն, եթե հասանելի են դիմողին,

(4) դիմումի համար հիմք հանդիսացող հանգամանքների և վեճի նկարագրությունը, որը հանձնվել է կամ պետք է հանձնվի արբիտրաժին,

(5) ակնկալվող արտակարգ միջոցների նկարագրությունը,

(6) հիմնավորումներ, թե ինչու են դիմորդին անհրաժեշտ հրատապ ապահովման կամ պահպանման միջոցներ, որոնք չեն կարող սպասել արբիտրաժային տրիբունալի ձևավորմանը,

(7) արբիտրաժային համաձայնություն(ներ) և այլ համապատասխան համաձայնություններ,

(8) ցանկացած համաձայնություն արբիտրաժի վայրի, կիրառելի իրավունքի կամ արբիտրաժի լեզվի վերաբերյալ,

(9) Հավելված 1-ի 6-րդ հոդվածում նշված վճարումը հավաստող ապացույցը,

(10) Արբիտրաժ իրականացնելու պահանջի և դրա հիմքում ընկած վեճի հետ կապված ցանկացած այլ փաստաթուղթ, որոնք Քարտուղարությանն են ներկայացվել արտակարգ միջոցների արբիտրի վարույթի կողմերից որևէ մեկի կողմից նախքան դիմումը ներկայացնելը,

(11) դիմումը կարող է պարունակել այնպիսի այլ փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք դիմողը նպատակահարմար է գտնում կամ որոնք կարող են նպաստել դիմումի արդյունավետ քննությանը:

  1. Դիմումը կազմվում է կողմերի համաձայնությամբ ընտրված արբիտրաժի լեզվով, եթե նման համաձայնությունը բացակայում է, ապա արբիտրաժային համաձայնության լեզվով:
  2. Եթե ​​Քարտուղարությունը պարզում է, որ կողմերի միջև առկա է համաձայնություն հրաժարվելու Արտակարգ միջոցների արբիտրի կանոնների կիրառումից, նա տեղեկացնում է կողմերին, որ արտակարգ միջոցների արբիտրի վարույթը չի հարուցվի որոշ կողմերի կամ բոլորի նկատմամբ և ուղարկում է դիմումի պատճենը նրանց՝ ի գիտություն։
  3. Արբիտրաժային խորհրդի նախագահը դադարեցնում է արտակարգ միջոցների արբիտրի վարույթը, եթե Քարտուղարության կողմից արտակարգ միջոցների կիրառման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Արբիտրաժ իրականացնելու վերաբերյալ պահանջ Քարտուղարությունը չի ստացել դիմողից, բացառությամբ այն դեպքերի, երբ արտակարգ միջոցների արբիտրի որոշմամբ առավել երկար ժամկետ է սահմանվել։
  1. Արբիտրաժային խորհրդի նախագահը հնարավորինս սեղմ ժամկետում նշանակում է արտակարգ միջոցների արբիտր, որպես կանոն՝ Քարտուղարության կողմից դիմումը ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
  2. Կանոնների 18-րդ հոդվածին համապատասխան գործը արբիտրաժային տրիբունալին փոխանցելուց հետո արտակարգ միջոցների արբիտր չի կարող նշանակվել: Մինչ այդ նշանակված արտակարգ միջոցների արբիտրը պետք է ունենա իրավասություն ընդունելու կարգադրություն սույն Հավելվածի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:
  3. Արտակարգ միջոցների արբիտրի նշանակվելուց հետո Քարտուղարությունն այդ մասին տեղեկացնում է կողմերին և գործը փոխանցում է արբիտրին: Այնուհետև կողմերի բոլոր գրավոր հաղորդակցությունները պետք է ուղղակիորեն ներկայացվեն արտակարգ միջոցների արբիտրին՝ պատճենն ուղարկելով մյուս կողմին և Քարտուղարությանը: Արտակարգ միջոցների արբիտրից կողմերին ուղղված ցանկացած գրավոր հաղորդակցություն պետք է ուղարկվի նաև Քարտուղարությանը:
  4. Արտակարգ միջոցների յուրաքանչյուր արբիտր պետք է արբիտրաժային վարույթում ներգրավված անձանցից լինի և մնա անկախ և անաչառ: 
  5. Նախքան նշանակվելը, արտակարգ միջոցների ապագա արբիտրը պետք է ստորագրի ընդունման, հասանելիության, անկողմնակալության և անկախության մասին հայտարարություն, որը պետք է պարունակի նաև 1-ին Հավելվածում նախատեսված վճարներին համաձայն լինելու արտակարգ միջոցների արբիտրի գրավոր հաստատումը։
  6. Քարտուղարությունն այդ հայտարարության պատճենը տրամադրում է կողմերին:
  7. Արտակարգ միջոցների արբիտրը չպետք է հանդես գա որպես արբիտր ցանկացած արբիտրաժային վարույթում, որը վերաբերում է այն վեճին, որը հիմք է հանդիսացել արտակարգ միջոցների կիրառման դիմում ներկայացնելու համար:
  1. Արտակարգ միջոցների արբիտրի բացարկը կողմը պետք է ներկայացնի կամ արբիտրի նշանակման մասին ծանուցումն ստանալուց հետո  3 օրվա ընթացքում կամ այն ​​օրվանից, երբ տվյալ կողմը տեղեկացվել է այն փաստերի և հանգամանքների մասին, որոնց վրա հիմնված է բացարկը, եթե այդ օրը հաջորդում է ծանուցումը ստանալու օրվան:
  2. Արբիտրաժային խորհրդի կողմից բացարկի մասին որոշումը պետք է կայացվի այն բանից հետո, երբ Քարտուղարությունը հնարավորություն է ընձեռում արտակարգ միջոցների արբիտրին և մյուս կողմին կամ կողմերին համապատասխան ժամկետում գրավոր դիրքորոշում ներկայացնելու համար:
  1. Եթե ​​կողմերը համաձայնության են եկել արբիտրաժի վայրի վերաբերյալ, ապա այն համարվում է արտակարգ միջոցների վարույթի վայրը: Նման համաձայնության բացակայության դեպքում Արբիտրաժային խորհրդի նախագահը որոշում է արտակարգ միջոցների արբիտրաժային վարույթի վայրը՝ պահպանելով Կանոնների 20-րդ հոդվածով սահմանված արբիտրաժի վայրը որոշելու դրույթները:
  2. Արտակարգ միջոցների արբիտրի հետ ցանկացած հանդիպում կարող է անցկացվել անձամբ հանդիպելու միջոցով՝ ցանկացած վայրում, որը արտակարգ միջոցների արբիտրը նպատակահարմար կհամարի կամ վիդեո- կոնֆերանսի, հեռախոսի կամ կապի նմանատիպ այլ միջոցներով:
  1. Արտակարգ միջոցների արբիտրը հնարավորինս սեղմ ժամկետում, որպես կանոն՝ գործը արտակարգ միջոցների արբիտրին փոխանցելուց հետո երկու օրվա ընթացքում, պետք է հաստատի Քննության Ընթացակարգի Արձանագրությունը։ 
  2. Արտակարգ միջոցների արբիտրը վարույթն իրականացնում է սեփական հայեցողությամբ՝ հաշվի առնելով դիմումի բնույթն ու հրատապությունը։ Բոլոր դեպքերում արտակարգ միջոցների արբիտրը պետք է գործի արդար և անաչառ և ապահովի, որ յուրաքանչյուր կողմ ունենա իր գործը ներկայացնելու ողջամիտ հնարավորություն:
  1. Արտակարգ միջոցների արբիտրի որոշումը պետք է ընդունվի կարգադրության ձևով (այսուհետ՝ Կարգադրություն):
  2. Կարգադրությունում արտակարգ միջոցների արբիտրը պետք է որոշի, թե արդյոք դիմումն ընդունելի է, և արդյոք արտակարգ միջոցների արբիտրն իրավասու է կիրառել արտակարգ միջոցներ:
  3. Կարգադրությունը պետք է լինի գրավոր և պատճառաբանված: Այն պետք է պարունակի կայացման ամսաթիվը և ստորագրվի արտակարգ միջոցների արբիտրի կողմից:
  4. Կարգադրությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան գործը արտակարգ միջոցների արբիտրին փոխանցելուց հետո 15 օրվա ընթացքում: Արբիտրաժային խորհրդի նախագահը կարող է երկարաձգել այս ժամկետը արտակարգ միջոցների արբիտրի հիմնավորված պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ, եթե գտնում է  դրա անհրաժեշտությունը:
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում արտակարգ միջոցների արբիտրը կողմերին ուղարկում է Կարգադրությունը, պատճենը ուղարկելով Քարտուղարությանը՝ Կանոններով սահմանված եղանակներից որևէ մեկով, որը արտակարգ միջոցների արբիտրի կարծիքով կապահովի արագ ստացում:
  6. Կարգադրությունը կողմերի համար դադարում է պարտադիր լինել, եթե՝

(1) Արբիտրաժային խորհրդի նախագահի կողմից դադարեցվել է արտակարգ միջոցների վարույթը,

(2) Արբիտրաժային խորհրդի կողմից ընդունվել է արտակարգ միջոցների արբիտրի դեմ ներկայացված բացարկը՝ համաձայն սույն Հավելվածի 4-րդ հոդվածի,

(3) արբիտրաժային տրիբունալի վերջնական վճռով, եթե արբիտրաժային տրիբունալն այլ բան ուղղակիորեն չի որոշում, կամ

(4) բոլոր պահանջներից հրաժարվել են կողմերը կամ արբիտրաժային վարույթն ավարտվել է մինչև վերջնական վճռի կայացումը։

  1. Արտակարգ միջոցների արբիտրը կարող է Կարգադրությունը պայմանավորել այնպիսի հանգամանքներով, որոնք անհրաժեշտ է համարում, այդ թվում՝ պահանջելով համապատասխան ապահովում:
  2. Մինչև գործը արբիտրաժային տրիբունալին փոխանցելը կողմի պատճառաբանված պահանջով արտակարգ միջոցների արբիտրը կարող է փոփոխել, դադարեցնել կամ չեղյալ ճանաչել Կարգադրությունը:
  1. Դիմողը պետք է վճարի արտակարգ միջոցների արբիտրի վարույթի ծախսերը՝ համաձայն Կանոնների Հավելված 1-ի:
  2. Արբիտրաժային խորհրդի նախագահը, արտակարգ միջոցների արբիտրի վարույթի ընթացքում, կարող է ցանկացած պահի որոշել բարձրացնել արտակարգ միջոցների արբիտրաժային վճարների չափերը՝ հաշվի առնելով, ի թիվս այլնի, գործի բնույթը և արտակարգ միջոցների արբիտրի և Քարտուղարության կատարած աշխատանքի բնույթն ու ծավալը։ Եթե ​​դիմում ներկայացրած կողմը Քարտուղարության կողմից սահմանված ժամկետում չի վճարում ավելացված ծախսերը, ապա դիմումը պետք է համարվի հետ վերցված։
  3. Արտակարգ միջոցների արբիտրի Կարգադրությունը սահմանում է արտակարգ միջոցների արբիտրի վարույթի ծախսերը և որոշում, թե կողմերից ով է դրանք կրելու կամ, թե ինչ համամասնությամբ է այն բաշխվելու կողմերի միջև:
  4. Այն դեպքում, երբ արտակարգ միջոցների արբիտրի վարույթը տեղի չի ունենում կամ դադարեցվում է նախքան Կարգադրության կայացումը, Արբիտրաժային խորհրդի նախագահը որոշում է դիմողին փոխհատուցվող գումարի չափը, եթե առկա է:

Cost calculator

Calculator

Requested estimation

Currency:

Amount in Dispute:

Administrative Fee:

Arbitrator(s) Fee:

Total:

6Q9mmGU3WDjG
5b2kdyg*Ta##

Cost calculator

Calculator

Requested estimation

Currency:

Amount in Dispute:

Administrative Fee:

Arbitrator(s) Fee:

Total: