ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ

  1. Հաշտարարության հետ կապված ծախսերը ներառում են՝
  • Հաշտարարության գործավարության վճարը,
  • Հաշտարար(ներ)ի վարձատրությունը,
  • Հաշտարարության գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով ներգրավված փորձագետի, մասնագետի կամ այլ  անհրաժեշտ ծախսեր։
  1. Հաշտարարության յուրաքանչյուր գործով Գլխավորի քարտուղարի կողմից կազմվում է հաշտարարության նախահաշիվ՝ հաշվարկելով հաշտարարության բոլոր ծախսերն ու վճարները։ 
  2. Հաշտարարության հետ կապված ծախսերի և վճարների հաշվարկման համար որպես ուղենիշ ծառայում են հետևյալ արժեքները`
  • Հաշտարարության գործավարության վճար՝ 70.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարները),
  • Հաշտարար(ներ)ի վարձատրություն՝  մինչև չորս ժամ տևողությամբ հաշտարարության պարագայում  150.000 ՀՀ դրամ, որից հետո յուրաքանչյուր ժամը 50.000  ՀՀ դրամ։ Հաշվարկը կատարվում է ժամավճարով։ Սույն կետով նախատեսված արժեքները չեն ներառում հարկերը և օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարները,
  • Հաշտարարության գործընթացի արդյունավետ իրականացման համար ծագած այլ ծախսերը հաշվարկվում և հաստատվում են հաշտարարության կողմերի հետ՝ ըստ ծագման անհրաժեշտության։ 
  1. Նշված արժեքները ենթակա են փոփոխման՝ հաշվի առնելով հաշտարարության գործի բնույթը, բարդությունը և այլ վերաբերելի հանգամանքներ։ 
  2. Հաշտարարության նախահաշիվը ներկայացվում է հաշտարարության կողմերին։ Հաշտարարության նախահաշվի ստացումից հետո հաշտարարության  կողմերը պետք է եռօրյա ժամկետում վճարեն հաշտարարության նախահաշվում նշված ամբողջական գումարը կամ ներկայացնեն իրենց առարկությունները նախահաշվի վերաբերյալ։ Սահմանված ժամկետում գումարի չվճարումը նշանակում է հաշտարարության գործից հրաժարում։ 
  3. Քարտուղարությունը, ըստ անհրաժեշտության, կողմերի քննարկմանն ու վճարմանն է ներկայացնում նոր հաշիվ հաշտարարության գործի ընթացքում առաջացած այն ծախսերի վերաբերյալ, որոնք ներառված չեն եղել հաշտարարության նախահաշվում։
  4. Հաշտարարության գործավարության վճարը ենթակա չէ վերադարձի, եթե Քարտուղարությունը այլ բան չի որոշում՝ հաշվի առնելով տվյալ գործով բացառիկ հանգամանքները։ 
  5. Հաշտարարությունից հրաժարվելու կամ հաշտարարության  չկայացման այլ դեպքում հաշտարարի վարձատրությունը վերադարձվում է՝  հաշվանցելով հաշտարարի կատարած փաստացի աշխատանքը՝ ըստ սահմանված ժամավճարի։

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։

Cost calculator

Calculator

Ծախսերի հաշվիչ

Calculator