ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հաշտարարությունը ֆասիլիտատիվ գործընթաց է, որը նպատակ ունի անկախ երրորդ անձ-միջնորդի՝ հաշտարարի միջոցով աջակցել կողմերին վեճերի և տարաձայնությունների կարգավորման հարցում՝ բաց հաղորդակցության և կառուցողական բանակցությունների միջոցով։ Դրա հիմնական նպատակը փոխադարձ ըմբռնման խթանումն է, երկուստեք շահավետ հիմքերի հայտնաբերումը և կողմերի համար ընդունելի վերջնական լուծման հասնելը։
Հաշտարարությունը ճկուն գործընթաց է, որը նպատակ է հետապնդում կողմերին օժանդակելու հասնել հաշտության բաց հաղորդակցության և բանակցությունների միջոցով։ Հաշտարարության առաջնային նպատակն է խթանել միմյանց հասկանալը, ընդհանուր եզրեր գտնելը և փոխադարձ ընդունելի լուծումների հասնելը՝ առանց դատարան դիմելու։ Այս գործընթացը ուղղորդվում է չեքոզ երրորդ անձի՝ հաշտարարի կողմից, ով հեշտացնում է հաղորդակցությունը և օգնում կողմերին հնարավոր հաշտության հասնելու։
Հաշտարարության գործընթացը, որպես կանոն, ներառում է հետևյալ հիմնական փուլերը.
- Հաշտարարի բացման խոսքը
Հաշտարարը ներկայացնում է ինքն իրեն (կամ՝ հաշտարարներին) և ներկայացնում հաշտարարության ընթացակարգը, հաշտարարի և կողմերի դերը, ներկայացուցիչների ներգրավվածության թույլատրելի և նախընտրելի սահմանները, գործընթացի գաղտնիության և կամավորության սկզբունքները։ Այս փուլը ծառայում է որպես մեկնարկային հիմք՝ նպաստելով կողմերի վստահության ձևավորմանն ու ակնկալիքների հստակեցմանը։
Նշվածի նպատակն է մատչելի դարձնել հաշտարարությունը կողմերի համար և օգնել նրանց ձևավորելու իրենց ակնկալիքները։
- Կողմերի բացման ելույթներ
Յուրաքանչյուր կողմ հնարավորություն է ստանում ներկայացնելու իրեն և իր ներկայացուցիչներին, ինչպես նաև արտահայտելու իր տեսակետը՝ վեճի բնույթի և հանգամանքների առնչությամբ։
- Օրակարգի ձևակերպում
Հաշտարարը ամփոփում է կողմերի ներկայացրած դիրքորոշումները՝ անհրաժեշտության դեպքում այն վերաշարադրելով չեզոք և մատչելի լեզվով։ Այնուհետև ձևավորվում է հաշտարարության գործընթացի օրակարգը՝ վեճի կարգավորման հիմնական հարցերի, կողմերի մասնակցության ձևերի և ընդհանուր նպատակների շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով։
- Հարցերի ուսումնասիրում (ընդհանուր և անհատական հանդիպումներ կողմերի հետ)
Հաշտարարն օգնում է առանձնացնելու հիմնական խնդիրները և հավաքում է դրանց վերաբերող տեղեկատվությունը։ Երկու կողմերն էլ հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց տեսակետները, կիսվելու մտահոգություններով և տրամադրելու լրացուցիչ մանրամասներ։
Այս փուլում հաշտարարը օգնում է պարզել վեճի առարկա հանդիսացող հիմնական խնդիրները և հավաքագրում համապատասխան տեղեկատվություն։ Կողմերը հնարավորություն են ստանում մանրամասն ներկայացնելու իրենց դիրքորոշումները, անհանգստությունները և կարիքները՝ նպաստելով վեճի իրական բնույթի, շահերի և առաջնահերթությունների բացահայտմանը։
- Բանակցություններ
Հաշտարարը աջակցում է կողմերին առաջարկների մշակման և գնահատման փուլում՝ կենտրոնանալով փոխշահավետ լուծումների որոնման վրա։ Այս փուլում կողմերը ներկայացնում են իրենց առաջարկները և համատեղ քննարկում հնարավոր լուծումներ՝ նպատակ ունենալով բավարարել բոլոր կողմերի իրական շահերն ու կարիքները։
- Հաշտության համաձայնության կնքում
Երբ կողմերը հասնում են փոխադարձաբար ընդունելի լուծման, հաշտարարը աջակցում է դրա իրավական ձևակերպման և որոշակիացման գործընթացում։ Որպես կանոն, ձեռք բերված համաձայնությունը ներկայացվում է գրավոր ձևով և ստորագրվում կողմերի կողմից՝ ձեռք բերելով իրավական պարտադիր ուժ։
- Հետագա վերահսկում
Որոշ դեպքերում հաշտարարը կարող է իրականացնել հետագա վերահսկում՝ ապահովելու ձեռք բերված համաձայնության պատշաճ իրագործումը։ Կարող են սահմանվել նաև հետագա հանդիպումներ կամ մեխանիզմներ՝ համաձայնության դրույթների կատարման առնչությամբ հնարավոր խնդիրների կանխարգելման կամ լուծման նպատակով։
Ամրագրել
Խորհրդատվություն
Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։