ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Արբիտրաժային խորհրդի անդամներն ընտրվում են չորս տարի ժամկետով՝ Կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի կողմից։
Արբիտրաժային խորհուրդը՝
- Սահմանում է արբիտրների և Քարտուղարության գործառույթների իրականացումն ապահովող անձնակազմի վարքագծի կանոնները։
- Սահմանում և ընդունում է Արբիտրաժային խորհրդի գործունեության կարգը։
- Գործում է որպես արբիտր նշանակող մարմին՝ Կենտրոնի Արբիտրաժային Կանոններով նախատեսված գործերով և ընթացակարգերով։
- Քննարկում և որոշում է արբիտրի բացարկի վերաբերյալ ներկայացված դիմումները, ինչպես նաև սահմանում է բացարկների քննության կարգը։
- Կենտրոնի Արբիտրաժային Կանոններով նախատեսված գործերով և ընթացակարգերով սահմանում, հաստատում կամ փոփոխում է արբիտրի վճարների չափը՝ տվյալ արբիտրաժային գործի շրջանակում։
- Իրականացնում է նաև Կենտրոնի Կանոնադրությամբ, Արբիտրաժային Կանոններով, Արբիտրաժային խորհրդի գործունեության կարգով կամ Հոգաբարձուների խորհրդի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ։
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
- 2023 թվականի դեկտեմբերի 11-ի Արբիտրաժային խորհրդի նախագահի թիվ 1 որոշումը՝ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի Արբիտրաժային խորհրդի Ազգային հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ»։
- 2024 թվականի փետրվարի 21-ի Արբիտրաժային խորհրդի թիվ 1 որոշումը՝ «Արբիտրաժային խորհրդի գործունեության կարգը հաստատելու վերաբերյալ»։
- 2024 թվականի փետրվարի 21-ի Արբիտրաժային խորհրդի թիվ 2 որոշումը՝ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի արբիտրների վարքագծի կանոնագիրքը հաստատելու վերաբերյալ»։
- 2024 թվականի փետրվարի 21-ի Արբիտրաժային խորհրդի թիվ 3 որոշումը՝ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի Քարտուղարությունն ապահովող անձանց վարքագծի կանոնագիրքը հաստատելու վերաբերյալ»։
ԽՈՐՀՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐ
Բացարկի վերաբերյալ դիմումների ներկայացման ձևաթուղթ։
Ամրագրել
Խորհրդատվություն
Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։