ԹԵՄԱ 1։

Հայաստանի երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային կոնֆերանսի շրջանակներում իրականացվում է առաջին թեմատիկ քննարկումը՝

«Արբիտրաժի դինամիկան. նավարկելու հնարավորություններ և մարտահրավերներ զարգացող տնտեսություններում» թեմայով,

որը համախմբում է ոլորտի առաջատար մասնագետներին՝ ուսումնասիրելու արբիտրաժի հեռանկարները զարգացող տնտեսություններում: Գլոբալիզացիայի պայմաններում զարգացող տնտեսությունները շարունակում են կարևոր դեր խաղալ միջազգային առևտրում, ըստ այդմ, արբիտրաժը հայտնվել է որպես անդրսահմանային վեճերի լուծման կենսական մեխանիզմ: Զարգացող տնտեսություններում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները պահանջում են արբիտրաժային հարցերի ուսումնասիրության անհրաժեշտություն: Քննարկվել են հետևյալ հիմնական հարցերը՝

• Զարգացող երկրներում արբիտրաժի հնարավորություններն ու մարտահրավերները Դեպքերի ուսումնասիրություններ զարգացող երկրներում

• Վստահության ձևավորում․ արբիտրաժային հաստատությունների դերը զարգացող շուկաներում

• Արբիտրաժի իրավական դաշտը Հայաստանում․ վերջին զարգացումները և բարեփոխումները, միջազգային ներդրումների պաշտպանությունը

• Իրավունքի ընտրության կարևորությունը զարգացող տնտեսություններում

Մոդերատոր՝ Ռաֆիկ Գրիգորյան, AMCA Արբիտրաժային խորհրդի փոխնախագահ, «Sigma Law» կառավարիչ գործընկեր Բանախոսներ. Անդրեա Կարլեվարիս, AMCA Արբիտրաժային խորհրդի անդամ, BonelliErede-ի գործընկեր, Իտալիայի արբիտրաժային ասոցիացիայի նախագահ Էքարտ Բրյոդերման, BRODERMANN JAHN-ի ավագ և հիմնադիր գործընկեր Նիկ Գինաձե, «Գինաձե և գործընկերներ» ՍՊԸ-ի կառավարիչ գործընկեր Հայկ Կուպելյանց, AMCA Արբիտրաժային խորհրդի անդամ, Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային դատարանի անդամ

Ռինալդո Սալի, Միլանի արբիտրաժային պալատի գլխավոր տնօրենի տեղակալ Հայաստանի արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունց