Արմինե Չոբանյան

Էմման մագիստրատուրայում ուսանելու տարիներին աշխատել է դատական համակարգում և հաշվապահական-աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում։ Մինչև 2018 թվականը աշխատել է քաղաքացիական ծառայության ոլորտում։ 2018 թվականից փոխադրվել է մասնավոր ոլորտ՝ որպես ֆինանսական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար, հաջորդիվ՝ ստանալով նաև զարգացման արդիական տեխնոլոգիական ոլորտում նախագծերի կառավարման ղեկավարի որակավորում, փոխադրվել է գործունեության նոր՝ ռիսկերի կառավարման ոլորտ։ Աշխատանքային գործունեության ընթացքում Էմման […]

Թոմ Քեմերոն

Թոմ Քեմերոնը վեճերի լուծման ոլորտում 15 տարվա փորձառությամբ միջազգային արբիտրաժի ճանաչված մասնագետ է։ Նա հանդես է եկել որպես կողմի խորհրդատու ավելի քան 30 միջազգային արբիտրաժներում, որոնք իրականացվել են ինչպես մայրցամաքային, այնպես էլ ընդհանուր իրավունքի համակարգերով՝ ներառյալ անգլիական, սինգապուրյան, ֆրանսիական, հոլանդական, շվեյցարական, հնդկական և այլ իրավական կանոններ։ Նրա մասնագիտական փորձը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ էներգետիկա, շինարարություն, […]

Սարգիս Գրիգորյան

Իր մասնագիտական գործունեության ընթացքում որպես իրավաբան աշխատել է Հայկական զարգացման գործակալությունում, ինչպես նաև ղեկավարել է ՀայաստանումԵվրոպական Միության պատվիրակության իրավաբանական թիմը։ Սարգիս Գրիգորյանը եղել է գործընկեր “Ryblakin, Gotsunyan, Dyakin & Partners” ընկերությունում, ինչպես նաև իրականացրել է համատեղ ներկայացուցչություն “King & Spalding US LLP” և “Dentons US” ընկերություններում։ Ներկայումս հանդիսանում է փաստաբան և արբիտր Վաշինգտոնում։ ․

Ֆրանցիսկո Ամալլո

Ֆրանցիսկո Ամալոն հանդիսանում է “Martinez de Hoz & Rueda” իրավաբանական ընկերության գործընկերը՝ մասնագիտացած արբիտրաժի և դատավարության ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության շրջանակում նա ներկայացրել է հաճախորդների շահերը մի շարք առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների կանոններով անցկացվող վարույթներում, այդ թվում՝ ICC, ICDR, ICSID և UNCITRAL։ Նրա մասնագիտական աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի՝ միջազգային իրավաբանական հարթակներում, այդ թվում՝ “Who’s […]

Գևորգ Թումանով

Գևորգ Թումանովը հանդիսանում է “Redbridge” իրավաբանական ընկերության երևանյան գրասենյակի կառավարիչ գործընկեր։ Իր մասնագիտական գործունեությունը կենտրոնացած է միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժի, ինչպես նաև բիզնես իրավական խորհրդատվության ոլորտներով։ Նա հաճախորդների շահերը ներկայացրել է ICSID, ICC, LCIA, ICAC և այլ միջազգային առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով անցկացվող վարույթներում։ Գևորգը 2023 թվականին ստացել է “IFLR1000”-ի ճանաչում։

Անդրե Եղիազարյան

Իրավաբանական պրակտիկայի դիպլոմ (LPC), Իրավագիտության համալսարան. Անդրեն աշխատում է Gunnercooke LLP իրավաբանական ընկերության Լոնդոնի գրասենյակում։ Նա մասնագիտացած է միջազգային արբիտրաժի և առևտրային դատավարության ոլորտներում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում Անդրեն ներկայացրել է հաճախորդների շահերը միջազգային արբիտրաժային գործերում՝ կիրառելով LMAA, UNCITRAL և LCIA կանոնները։ Նա նաև ապահովել է մի շարք արբիտրաժային վճիռների կատարում Միացյալ Թագավորության դատարանների միջոցով՝ […]

Կամեն Շոյլև

Քամեն Շոյլևը իրավաբան է (Անգլիա և Ուելս), փաստաբան (Բուլղարիա), հանդիսանում է «New Balkans Law Office» ընկերության հիմնադիր գործընկերը, որտեղ համատեղ ղեկավարում է ընկերության վեճերի կարգավորման թիմը։ Անգլիայում նա պարբերաբար ներգրավվում է դատավարություններում, հատկապես Առևտրային և Չենսերի դատարաններում, ինչպես նաև ներգրավված է արբիտրաժներին աջակցող դատավարություններում, որոնք կարող են լինել և՛ Անգլիայում, և՛ այլ երկրներում։ Քամենը հանդես […]