AMCA—ի գործունեության համար նախատեսված ֆինանսավորման հիմնական մասը հիմնված է ԵՄ բյուջետային աջակցության վրա։ ԵՄ-ն AMCA-ին աջակցել և շարունակում է աջակցել նաև տարբեր կրթական ծրագրերի և կոնֆերանսների կազմակերպման համար։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ դեր ունի Եվրոպական միությունը Հայաստանում ներկայացնելու և գործընկերային հարաբերություններիզարգացման ուղղությամբ։
ԵՄ պատվիրակությունը պատասխանատու է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների տիրույթում ոլորտային քաղաքականության բոլոր ուղղությունների համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների, ինչպես նաև՝ մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության։ Նպատակաուղղված լինելով ապահովել Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների երկարաժամկետ հիմքը՝ 2021թ մարտի 1-ից ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։