Հաշտարարության ոլորտի զարգացումները

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում արտոնագրված հաշտարարները՝ տեղեկանալու հաշտարարության ոլորտի զարգացման հեռանկարներին, նորամուծություններին և իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու հաշտատարության ասպարեզի փորձառու մասնագետներից։ Միջոցառման մասնակիցների և բանախոսների միջև հարց ու պատասխանի ձևով քննարկվել են նաև հաշտարարության ոլորտի օրենսդրությունը, գործող կարգավորումները և ապագայում նախատեսվող փոփոխությունները։ Բանախոսները մասնակիցների հետ կիսվել են իրենց փորձով և […]

Էթիկան արբիտրաժում. սկզբունքների և պրակտիկայի միջև հավասարակշռություն հաստատելը

Էթիկան վճռորոշ դեր է խաղում արբիտրաժի օրինականության և ամբողջ համակարգի ամբողջականության ապահովման գործում Արբիտրաժային շաբաթը շարունակելով՝ Էթիկան արբիտրաժում բանախոսությունը իրականացրեց Բոկոնիի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր՝ Քեթրին Ռոջերսը: Միջազգային արբիտրաժի համատեքստում էական մարտահրավեր է ծագում այն ​​փաստից, որ դերակատարները, ինչպիսիք են արբիտրները և օրինական ներկայացուցիչները, հաճախ գալիս են տարբեր իրավասությունների […]

Խաղի կանոնների փոփոխություն. Սպորտային արբիտրաժի զարգացումը

Միջազգային արբիտրաժային շաբաթվա շրջանակներում միջոցառումները շարունակվում են: Այսօր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում Ֆեդերացիայում տեղի ունեցավ «Խաղի կանոնների փոփոխություն. Սպորտային արբիտրաժի զարգացումը» թեմայով քննարկում: Սպորտային արբիտրաժային դատարանի նախկին արբիտրներ Ժիրայր Հաբիբյանը և Մքքինես Սթյուարտը ներկայացրին սպորտային վեճերի` արբիտրաժային կարգով քննության առանձնահատկությունները, կարգը, Սպորտային արբիտրաժային դատարանիդերը և կայացրած […]

Ամփոփվեց Սեպտեմբերի 4-ին Երևանում անցկացած կոնֆերանսը

Ամփոփվեց Սեպտեմբերի 4-ին Երևանում անցկացած կոնֆերանսը, որի նպատակն էր համախմբել արբիտրաժի ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական թեմաները։ Ոլորտի լավագույն մասնագետները կիսվեցին իրենց փորձով ու հմտություններով կոնֆերանսի մասնակիցների հետ։ Քննարկվեցին կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ արբիտրաժի հեռանկարները. զարգացող երկրներում հնարավորությունների և մարտահրավերների վերլուծությունը: Կարողությունների բացահայտումը. տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունն […]

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ – ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 20-ին, մեկնարկեց փաստաբանների համար նախատեսված երկօրյա վերապատրաստման դասընթացը: Միջոցառումը կազմակերպել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը` նպատակ ունենալով փաստաբաններին ներկայացնել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների կարևորությունն ու գործիքակազմը։ նալու համար: ✅ Բացման խոսքով հանդես եկան Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի փոխտնօրեն, իրավաբան Դավիթ Ղարիբյանը ✅ […]

Դասընթաց հաշտարարների համար

Արբիտրաժի և Հաշտարարության hայաստանյան Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը հաշտարարների համար նախատեսված վերապատրաստման դասընթացին հանդես եկան բանախոսությամբ՝ ներկայացնելով Կենտրոնի հաշտարարության կանոնները, Կենտրոնի կողմից հաշտարարության իրականացման կարգը և Կենտրոնի հաշտարարության գործերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը: Այս դասընթացը հիանալի հնարավորություն է հաշտարարների համար զարգացնելու իրենց հմտությունները և ծանոթանալու ինստիտուցիոնալ հաշտարարության առանձնահատկություններին: Արբիտրաժի և […]

Հաշտարարների վերապատրաստման 2-րդ ծրագիրը

Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ ապրիլի 29֊ից մայիսի 3-ը տեղի ունեցավ հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երկրորդ դասընթացը։ 2022թ. իրականացված օրենսդրական բարեփոխումներից հետո կազմակերպվող ուսուցման երկրորդ դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 40 հավակնորդ, որոնցից 22-ը հնարավորություն ստացան մասնակցել Եվրոպայի խորհրդի միջազգային […]

AMCA-ն Ֆրանսիական համալսարանում

Արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող և լայնորեն կիրառվող մեխանիզմներ են։ Արբիտրաժն ու հաշտարարություննն օգտագործվում են ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար։ Արբիտրաժն առաջարկում է ավելի արագ և ճկուն մոտեցում, որոշումները կայացվում են անկողմնակալ և մասնագիտացված արբիտրների կողմից։ Հաշտարարությունը վեճերի լուծման ժամանակակից գործընթաց է, որտեղ չեզոք երրորդ կողմը՝ հաշտարարը, քննարկման […]

Ամփոփվեց AMCA-ի և AIPR-ի կազմակերպած դատախաղը․ հաղթել են ԵՊՀ և ՀՖՀ թիմերը

«Մտավոր սեփականության իրավաբանների ասոցիացիա»-ն՝ (AIPR) «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (AMCA) աջակցությամբ իրականացնում է մտավոր սեփականության իրավունքին նվիրված դատախաղ-մրցույթ, որի բանավոր փուլը տեղի ունեցավ ապրիլի 13-14-ին: Դատախաղի նպատակն է խորացնել հայաստանյան բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների գիտելիքները մտավոր սեփականության իրավունքի և առևտրային արբիտրաժի բնագավառում: Մրցույթին մասնակցում էին ավելի քան 30 ուսանող Հայաստանի […]

Դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար

Մեկնարկեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից իրականացվող Վերապատրաստում ԶԼՄ ներկայացուցիչների համար դասընթացների շարքը: Օրը սկսեցինք ծանոթությամբ և հարց ու պատասխանով՝ քննարկելով, թե ինչ հարցեր ունեն ներկա լրագրողները արբիտրաժի և հաշտարարության մասին: Միջոցառմանը ներկա էին 28 լրագրող ՀՀ տարբեր լրատվամիջոցներից: AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ողջունեց մասնակիցներին և պատասխանելով լրագրողների հարցերին ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության հիմնական […]