Առաջատար միջազգային արբիտրաժ GAR Journal-ը հոդված է հրապարակել հայկական AMCA-ի մասին

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) գործունեությանն ու զարգացումներին իր հերթական համարում անդրադարձել է Միջազգային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և առաջատար GAR (Global Arbitration Review) ամսագիրը։  Ամսագիրն առանձնակի կարևորությամբ շեշտել է AMCA-ի արբիտրաժային կանոնների ընդունումը, որը տեղի էր ունեցել Կենտրոնի բացումից ընդամենն ամիսներ անց՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ին։ Հոդվածում նշվում է՝ AMCA-ի կանոնները մշակվել են Կենտրոնի Արբիտրաժային […]

«Արբիտրաժ. էությունը և իրականացման կարգը»

«Արբիտրաժ. էությունը և իրականացման կարգը» ձեռնարկը մշակվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի: Ձեռնարկը նպատակ ունի ոչ մասնագիտական լսարանին ներկայացնելու, թե ինչ է արբիտրաժը, որոնք են դրա առավելությունները և ինչպես է այն գործում:Ձեռնարկը գիտական հետազոտություն չէ, այն նպատակ ունի մատչելի, ոչ մասնագիտական լեզվով ներկայացնելու այն նվազագույն տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա տնտեսվարողներին ու ոլորտով հետաքրքրված անձանց […]

Կլոր սեղան-քննարկում՝ միտված օրենսդրության խնդիրների ու բացերի վերհանմանը։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նպատակ ունենալով վեր հանել և թվարկել ՀՀ արբիտրաժային օրենսդրության խնդիրներն ու բացերը։ Հանդիպմանը մասնակցում էին արբիտրաժային ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ մշտական արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչներ, արբիտրներ, դատավորներ և իրավաբաններ։ Միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ անդրադառնալով ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ […]

«Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով կոնֆերանս՝ Թբիլիսիում

2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ […]

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով համաժողով

2023թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի է ունեցել «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները և առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ […]

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (ԱՀՀԿ) ընդունել է Արբիտրաժի կանոնները

Նոյեմբերի 27-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (ԱՀՀԿ) հոգաբարձուների խորհուրդն ընդունել է Արբիտրաժի իր առաջին կանոնները։     ԱՀՀԿ արբիտրաժային կանոնները մշակման և ստուգման երկար գործընթաց են անցել: ԱՀՀԿ-ի արբիտրաժային խորհուրդը կենսական դեր է խաղացել ԱՀՀԿ-ի կանոնների մշակման միջոցով անգնահատելի ներդրում ապահովելու գործում: Արբիտրաժային խորհրդի անդամները, արբիտրաժի ոլորտում միջազգային և ազգային իրավական փորձագետները, ովքեր մեծահոգաբար տրամադրել […]

Եվրոպական Միություն

AMCA—ի գործունեության համար նախատեսված ֆինանսավորման հիմնական մասը հիմնված է ԵՄ բյուջետային աջակցության վրա։ ԵՄ-ն AMCA-ին աջակցել և շարունակում է աջակցել նաև տարբեր կրթական ծրագրերի և կոնֆերանսների կազմակերպման համար։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ դեր ունի Եվրոպական միությունը  Հայաստանում ներկայացնելու և գործընկերային հարաբերություններիզարգացման ուղղությամբ։ ԵՄ պատվիրակությունը պատասխանատու է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների  տիրույթում ոլորտային […]

Ասիական զարգացման բանկ

Ասիական զարգացման բանկի և AMCA-ի համագործակցությունը սկսվե է դեռևս Կենտրոնի պաշտոնական հիմնադրումից առաջ։ ԱԶԲ-ն աջակցել է AMCA ստեղծման գործընթացում ներառված փորձագետների կարողությունների զարգացմանը։ ԱԶԲ նաև նպաստել է AMCA-ի կարողությունների զարգացմանը, կազմակերպության աջակցությամբ պատրաստվել և թողարկվել է AMCA—ի կայքը։

Բանախոսություն դատավորներին և դատավորների թեկնածուների համար

«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը դասախոսել է Արդարադատության ակադեմիայում՝ դատավորներին և դատավորների թեկնածուների համար (տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրով): Թեման՝ «Հաշտարարություն և արբիտրաժ»։ Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է շուրջ 80 դատավոր: Քննարկվել են ոլորտի արդի հիմնահարցերը, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ վարույթները: […]

Վեճերի լուծման նոր զարգացումներ

Վեցերորդ նիստի թեման էր «Վեճերի լուծման նոր զարգացումներ»։ Նիստի ընթացքում միջազգային հաշտարար Մուշեղ Մանուկյանն անդրադարձած հաշտարարության կարևորությանը՝ նշելով, որ որ AMCA-ի բացումն իսկապես հրամայական է և դրա միջոցով Հայաստանում հնարավոր կլինի զարգացնել վեճերի այլընտրանքային լուծումներն՝ անկախ և վստահելի կենտրոնի միջոցով։ Քեթրին Ռոջերսն անդրադարձավ այն կարևոր միջոցառումներին, որոնք թույլ կտան քաղաքացիներին վստահություն ձևավորել AMCA-ի նկատմամբ: Այս համատեքստում նա ընդգծեց Կենտրոնի անկախության կարևորությունը։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև վեճերի լուծման էլեկտրոնային մեթոդներին, ինչպես նաև վեճերի լուծման ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցերին։ 

«Միջազգային արբիտրաժային փառատոն» Էդինբուրգում

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործադիր տնօրեն Տաթևիկ Մատինյանը սեպտեմբերի 22-ին Էդինբուրգում մասնակցեց «Միջազգային արբիտրաժային փառատոնին»: Այնտեղ ներկա էին այնպիսի հեղինակավոր փաստաբաններ, ինչպիսիք են Էնդրյու Մաքենզին, լորդ Գլենին, Լիզ Բոսմանը և Բրենդոն Մելոնը: Նրանք ողջունեցին մասնակիցներին և ընդգծեցին արբիտրաժի կարևորությունը՝ ընդգծելով դրա ներկայիս մարտահրավերները: Բանախոսները ներկայացրեցին «Շրջակա միջավայրի, սոցիալական և կառավարման ազդեցությունը միջազգային արբիտրաժային հանրության […]