Հայ իրավաբանական միությունը հիմնադրվել է 1989 թվականին։ Այն կարևոր հարթակ է հայկական ծագում ունեցող իրավաբանների համար՝ սոցիալական և մասնագիտական մակարդակներում համագործակցելու, ինչպես նաև հայ համայնքի իրավական խնդիրներին արձագանքելու նպատակով։ Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո Միությունն իր վրա վերցրեց երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և զարգացմանը նպաստելու առաքելությունը։

Հայ իրավաբանական միությունում տարբեր փորձառություն ունեցող և իրենց մասնագիտական ուղու տարբեր փուլերում գտնվող իրավաբաններ կիսում են իրենց գիտելիքն ու փորձը։  Միությունը շատ հաճախ տրամադրում է նաև անվճար իրավաբանական օգնության, ինչպես նաև կազմակերպում է իրավական կրթության սեմինարներ որոնք ուղղված են իրազեկվածության բարձրացմանը։


Հայ իրաբանական միությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Միության անդամները հաստատում են կանոնադրությունը, ընտրում են կառավարման խորհուրդ, անվանական պատվավոր անդամներ են առաջադրում իրավաբանական հանրության մեջ ճանաչված անձանցից և որոշում են կազմակերպության տարեկան ռազմավարությունը։


Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.mo) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 82

Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.l10n.php) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 85