🔷 Իրինա Դանիելյանը հանդիսանում է «Rybalkin, Gortsunyan, Dyakin and Partners» իրավաբանական ընկերության Երևանյան գրասենյակի խորհրդականը և տնօրենը, որը մասնագիտացած է ներպետական և միջազգաային արբիտրաժի բնագավառում։
🔷 Իրինա Դանիելյանն ունի կրկնակի բակալավրի աստիճան Հայաստանում ֆրանսիական համալսարանից և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանից։ Նա ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրոսական ծրագիրը և մասնագիտացած է քաղաքացիական (մայրցամաքային եվրոպական) և ընդհանուր իրավունքի համակարգերում։ Միևնույն ժամանակ, նա ունի նաև մեծ փորձառություն որպես արտոնագրված փաստաբան։
🔷 Տիրապետելով մի քանի լեզուների՝ Իրինա Դանիելյանը ներկայացնում է վստահորդների շահերը ոչ միայն ներպետական, այլ նաև միջազգային դատական ատյաններում, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, միջազգային արբիտրաժներում և այլ հարթակներում։ Մասնագիտացած է կորպորատիվ, պայմանագրային և բանկային իրավունքի ոլորտներում։