ԱՐԲԻՏՐ

Գրիգոր Գրիգորյան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Առևտրային, Սնանկության և անվճարունակության գործերով, Կորպորատիվ, Էներգետիկ և Շինարարական Գործեր

Կրթություն

Բակալավրիատ, Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարան

Մագիստրատուրա, Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարան

Ասպիրանտուրա, Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարան

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷Գրիգոր Գրիգորյանը Հայաստանում EY Law Practice-ի ղեկավարն է՝ ավելի քան 11 տարվա մասնագիտական փորձով: Գրիգորը մասնագիտացված է առևտրային և վարկային պայմանագրերի, կորպորատիվ և աշխատանքային վեճերի ոլորտներում։ Նա ունի քաղաքացիական և վարչական դատավարության, պետական գնումների գործընթացներում շահերի ներկայացման մեծ փորձառություն:
🔷Գրիգորը խորհրդատվություն է տվել  Citibank-ին Հայաստանում գործող խոշոր հանքարդյունաբերական ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման նախագծի վերաբերյալ: Գրիգորի դերն էր վերանայել բոլոր իրավական փաստաթղթերը հայկական օրենքի պահանջներին դրանց համապատասխանության առումով: 

🔷Գրիգորը ներգրավված է եղել նաև Սևծովյան Առևտրի և զարգացման բանկի վարկերի վերակառուցման ծրագրերում, հաճախորդներին ներկայացրել է մի քանի խոշոր M&A ծրագրերում, որոնցից ամենավերջինը Հայաստանում նավթ ներկրող ընկերության ակտիվների ձեռքբերումն էր:  Նա արտոնագրված փաստաբան է Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ) արբիտրաժային հիմնարկի արբիտր է: