Տիգրան Մուկուչյանը վեճերի լուծման փորձառու մասնագետ է՝ հայտնի իր երկարամյա գործունեությամբ որպես դատավոր և փաստաբան։ Նրա մասնագիտական ուղին առանձնանում է Հայաստանի իրավական ոլորտում կատարած նշանակալի ներդրումներով, հատկապես՝ դատական կառավարման, իրավական բարեփոխումների և ընտրական գործընթացների կատարելագործման ուղղություններով։ Տիգրան Մուկուչյանը ունի դատական ոլորտում լայն փորձառություն։ Նա եղել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը։
Ղեկավարել է դատարանի աշխատանքը և քննել բարդ քաղաքացիական վեճեր։
Նա եղել է նաև ՀՀ Վարչական դատարանի առաջին նախագահը։ Առանցքային դերակատարություն է ունեցել վարչական արդարադատության համակարգի հիմնադրման գործում։
Պարոն Մուկուչյանը եղել է նաև ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի առաջին նախագահը։ Նա շարունակել է ձևավորել վարչական արդարադատության համակարգը՝ ապահովելով արդար և արդյունավետ դատական գործընթացների զարգացում։ Նա ունի նաև իրավական փորձագիտության և օրենսդրական գործունեության հարուստ փորձ։
Պարոն Մուկուչյանը զբաղեցրել է ՀՀ Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Իրականացրել է կառուցվածքային բարեփոխումներ՝ վերահսկելով ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի գործունեությունը և պարզեցնելով գրանցման գործընթացները։
Նա եղել է օրենսգրքերի մշակման աշխատանքային խմբերի անդամ։ Էական մասնակցություն է ունեցել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, Վարչական դատավարության օրենսգրքի և Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացներում։
Տիգրան Մուկուչյանը մասնակցութուն է ունեղել նաև ընտրական գործընթացների բարեփոխման աշխատանքներում։ Մասնավորապես եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են համակարգային բարեփոխումներ՝ ներառյալ ընտրողների նույնականացման սարքերի ներդրումը և ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակման իրականացումը՝ ապահովելով աննախադեպ թափանցիկություն և հանրային վերահսկողություն։
Նա կարևոր ներդրում է ունեցել նաև կրթական ոլորտում։ Դասախոսել է Հայ-Ռուսական համալսարանում՝ իրավագիտության ուսանողներին փոխանցելով տեսական և գործնական իրավական գիտելիքներ։ Համահիմնադրել է «Իմ իրավունքը» իրավական-կրթական հեռուստահաղորդումը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրավագիտակցությունը հասարակության լայն շրջանակների շրջանում։
Տիգրան Մուկուչյանը ստացել է հետևյալ պարգևները և կոչումները․
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի կոչում՝ Հայաստանի իրավական համակարգում ունեցած ներդրման համար։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ՝ պետական կառավարման ոլորտում արդյունավետ գործունեության համար։