🔷 Տաթևիկ Դավթյանը իրավաբան-գիտնական է և պրակտիկ մասնագետ, որը հանդիսանում է «Մասնավոր իրավունքի կենտրոն» հիմնադրամի հիմնադիրը։ Նա ունի փաստաբանական գործունեության արտոնագիր ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և Հայատանի Հանրապետությունում։ Ունենալով փորձառություն երկու իրավական համակարգերում՝ Տաթևիկը գլոբալ մոտեցումներով է առաջնորդվում «One Planet Group»-ում իր աշխատանքային գործունեության շրջանակներում, որը մասնավոր բաժնետիրական ընկերություն է Սան Ֆրանցիսկոյում։ Ընկերությունը մասնագիտացած է գովազդային տեխնոլոգիաների, առաջատար արտադրողների, արտադրողականության մարքեթինգի, հրատարակչության և մեդիա արտադրության ոլորտներում:
🔷 Տաթևիկը ներգրավված է խորհրդատվական ծառայություններ է մատուցում մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությանը, Սանդիա ազգային լաբորատորիաներին, «CRDF Global»-ին, Ռաուլ Վալենբերգի անվան հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների համալսարանին և Համաշխարհային բանկին։
🔷 Տաթևիկ Դավթյանը մեծ փորձառություն ունի նաև հանրային կառավարման ոլորտում։ Նա հաջողությամբ բանակցել է բազմամիլիոնանոց հանրային-մասնավոր ձեռնարկատիրական համագործակցությունների շուրջ երկկողմանի պայմանագրեր կնքելիս և մասնակցել կառավարության բարեփոխումների նախաձեռնություններին, որոնք վերաբերել են արդարադատության իրականացմանը և մարդու իրավունքներին։ Նրա մասնակցությունը կարևորվել է 250 մլն դոլար ներդրման ծրագրի իրականացման համար, որը ներառում էր 250 ՄՎտ հզորությամբ գազով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման և շահագործման համար (ծրագիրը հայտնի է «Renco-ArmPower project» անվամբ)։ Տաթևիկը նաև կարևոր դեր է ունեցել Եվրոպական միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) բանակցային գործընթացում։