Վահագն Գրիգորյանը հանդիսանում է «GM Legal» իրավաբանական ընկերության համահիմնադիրն ու կառավարող գործընկերը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա իրավաբանական ծառայություններ է մատուցել բազմաթիվ վստահորդների՝ կապված քաղաքացիական, առևտրային և սնանկության դատական վեճերի հետ։
Նա ներգրավված է եղել արդարադատության միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներում։
Վահագն Գրիգորյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, Արդարադատության ակադեմիայում և Հայաստանի փաստաբանների պալատում։ Իր գիտակրթական գործունեության շրջանակում Վահագնը հեղինակել է իրավական թեմաներով մի շարք գիտական և ուսումնական աշխատություններ։ Նրա հիմնական հետազոտական ոլորտներն են քաղաքացիական դատավարությունը և ապացույցների ընդունելիության հիմնահարցերը։
Վահագն Գրիգորյանը հանդիսանում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային դատարանի արբիտր։ Իր գործունեության ընթացքում նա մասնակցել է Հայաստանի Հանրապետության դեմ հարուցված միջազգային արբիտրաժներին՝ հանդես գալով որպես փորձագետ և աջակցելով պետությանը։