Մարիամ Էվոյանը իրավաբան է, ով մասնագիտացած է տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և առևտրային դատավարությունների ոլորտներում։ Նա ներկայումս հանդիսանում է “Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման միավոր “(EKENG) ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար, որտեղ իրականացում է իրավաբանական վերահսկողություն՝ պայմանագրերի, համաձայնագրերի և ՏՏ ոլորտի իրավական ակտերի մշակման գործընթացներում։
Մարիամը փորձ ունի միջազգային մակարդակով ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, կազմելով դիտարկումներ և փաստաթղթեր։ Նա լայնածավալ իրավական աջակցություն է ցուցաբերել ՏՏ ոլորտի ընկերություններին՝ կապված միջազգային ծրագրերի իրականացման, իրավական ռիսկերի վերլուծության և օրենսդրական առաջարկությունների մշակման հետ։
Մարիամը արտոնագրված փաստաբան է և հանդիսանում է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի (Թաֆթս համալսարան, ԱՄՆ), Հեռթի կառավարման դպրոցի (Գերմանիա), ինչպես նաև ԱՄՆ և եվրոպական տարածաշրջանային վերապատրաստումների շրջանավարտ։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում Մարիամ Էվոյանը պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից, հանդես է եկել որպես փորձագետ ՄԱԶԾ-ի, Եվրոպայի խորհրդի և ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերում։