Անի Մակարյանը իրավաբանական և ֆինանսական ոլորտների մասնագետ է, ով ներկայումս հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման խորհրդի անդամ և գլխավոր խորհրդատու։ Նրա մասնագիտացումը ներառում է կորպորատիվ իրավունք, ֆինանսական գործարքներ և արժեթղթերի շուկա, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների իրավական կարգավորումներ։
Անի Մակարյանը ունի տասը տարվա փորձ ֆինանսական վերահսկողության և ծառայությունների ոլորտում։ Իր փորձառությունը ներկայացված է նաև բազմաթիվ միջազգային ծրագրերում, որտեղ հանդես է եկել որպես ոլորտային փորձագետ։
Նա իրավաբանական համայնքի ակտիվ անդամ է և հանդիսանում է արտոնագրված փաստաբան 2009 թվականից՝ ներկայացնելով հաճախորդների շահերը քաղաքացիական և վարչական գործերով։
Անի Մակարյանը նաև ներգրավված է ակադեմիական գործունեության մեջ․ նա դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, իսկ ավելի վաղ դասավանդել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում։