ԱՐԲԻՏՐ

Նորայր Բալայան

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Քաղաքացիական իրավունք, Մրցակցային և հակամենաշնորհային իրավունք, Անշարժ գույք և կառուցապատում, Աշխատանք և զբաղվածություն, հանքարդյունաբերություն, մտավոր սեփականություն

Կրթություն

Ի․գ․թ․, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Ներկայումս Նորայր Բալայանը զբաղեցնում է «ELL Partnership իրավաբանական ընկերության» գործադիր գործընկերոջ պաշտոնը։ Նորայրը Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության անդամ է (2008 թվականից) և՛ սահմանադրական և՛ վարչական իրավունքի վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ։ Մինչ «ELL Partnership»-ին միանալը Նորայր Բալայանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպական-իրավական վարչության պետի պաշտոնը:

🔷 Նորայրը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի և վարչական իրավունքի բնագավառներում: Նորայրը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ԻԿՍԻԴ) կանոնների համաձայն հանդես է եկել որպես կողմի ներկայացուցիչ՝ պաշտպանելով ներդրողի շահերը։