Արամ Աղաբաբյանը հանդիսանում է «CaseLens» իրավաբանական տեխնոլոգիական հարթակի համահիմնադիրն ու տնօրենը։ Նա Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամ է և ունի վեճերի այլընտրանքային լուծման, արհեստական բանականության և իրավատեխնոլոգիաների ոլորտներում երկարամյա փորձ։
Ներկայումս Արամը զբաղեցնում է մի շարք համատեղ պաշտոններ տեխնոլոգիական ոլորտում․ նա հանդիսանում է «SUPERBOT» ընկերության գործադիր տնօրեն և նախագծերի ղեկավար՝ «SFL – We Do Software»-ում։ Նրա աշխատանքը ներառում է տեղեկատվության կառավարման, ապրանքների ռազմավարության, տեխնոլոգիական լուծումների զարգացման և վաճառքի համակարգման գործառույթներ։
Արամի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են արհեստական բանականությունը, բլոքչեյն տեխնոլոգիաները, տեխնոլոգիական իրավունքը, ինչպես նաև էլեկտրոնային ապացույցների կիրառումը միջազգային արբիտրաժում։