Արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող և լայնորեն կիրառվող մեխանիզմներ են։ Արբիտրաժն ու հաշտարարություննն օգտագործվում են ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար։ Արբիտրաժն առաջարկում է ավելի արագ և ճկուն մոտեցում, որոշումները կայացվում են անկողմնակալ և մասնագիտացված արբիտրների կողմից։ Հաշտարարությունը վեճերի լուծման ժամանակակից գործընթաց է, որտեղ չեզոք երրորդ կողմը՝ հաշտարարը, քննարկման եւ բանակցությունների միջոցով օգնում է հասնել համակողմանիորեն ընդունելի համաձայնության։ Ուստի՝ կարևորելով ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ վերջիններս են ոլորտի ապագա մասնագետները, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանն ու փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը բանախոսությամբ հանդես եկան Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Հանդիպման ընթացքում ուսանողները ավելի մանրամասն ծանոթացան արբիտրաժի և հաշտարարության էությանը, արբիտրաժային վեճերին, դրանց լուծմանը և մեխանիզմներին, Կենտրոնի աշխատանքներին և հետագայում հնարավոր համագործակցությանը: Շնորհակալություն ՀՖՀ Ուսանողական խորհրդին հրավերի համար։