Բիզնեսի զարգացման և կայացման համար կենսական կարևորություն ունի երկրում գործող անկախ և պրոֆեսիոնալ արբիտրաժային կենտրոնը։
Հաշվի առնելով այս հանգամանքը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շարունակում է հանդիպումները բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով վերջիններիս իրազեկվածությունը: Հանդիպումների ընթացքում բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկվել է ինչ է արբիտրաժը, ինչպես են լուծվում վեճերը AMCA-ում և ինչ հնարավոր մեխանիզմներ կան վեճերի այլընտրանքային լուծման համար։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր կազմակերպությանը՝ Armenian Businessmen Association -ին բիզնեսների հետ երկօրյա հանդիպումները կազմակերպելու համար։
Եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն՝ արբիտրաժային կարգով Ձեր վեճը լուծելու համար, ապա կարող եք գրանցվել Կենտրոնի կողմից կազմակերպվող առաջիկա հանդիպումներին, գրելով մեր էջին կամ զանգահարելով՝ 011-201-410 հեռախոսահամարով: