«Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը մասնակցել է «Հարավ-արևելյան Եվրոպայի արբիտրաժային համաժողովին». Համաժողովը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վիեննայում։
Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Քրիստոֆեր Շերուերը՝ անդրադառնալով ներդրումային արբիտրաժի ներկայիս մարտահրավերներին և քննարկելով ընթացիկ զարգացումները։
Այնուհետև պանելային քննարկումների ընթացքում խոսվեց արբիտրաժային որոշումների կատարման նրբությունների մասին և աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված նոր մարտահրավերների մասին։ Այս քննարկումները ներառում էին տարբեր երկրներում արբիտրների հանդիպած դժվարությունները և հնարավոր լուծումները
Վիեննա գործուղման երկրորդ օրը Արբիտրաժի և հաշտարարւթյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը մասնակցեց GAR Live Vienna-ին, որտեղ այս տարի քննարկվեցին հետևյալ հարցերը.
- մրցակցային իրավունք և արբիտրաժ
- անհրաժեշտություն կա՞ միջազգային արբիտրաժներում փորձագետների անկախության և անաչառության միասնական չափանիշների առկայության համար
- արդյոք երրորդ կողմի ֆինանսավորումը բարելավել է միջազգային արբիտրաժը:
Ավստրիայի արդարադատության նախարար Ալմա Զադիչը իր բացման խոսքում նշեց նաև պետության կարևորությունը արհեստական ինտելեկտի շահույթն իրավաբանական մասնագիտության մեջ օգտագործելու համար, սակայն ընդգծելով, որ չի հավատում, որ AI-ն այս փուլում կարող է փոխարինել իրավաբաններին։
Լոնդոնի Քինգս քոլեջի իրավունքի պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Ուիշ Ք.Ք.-ն շատ հետաքրքիր ելույթ ունեցավ արբիտրաժի և մրցակցային իրավունքի կոնկրետ կապի, այդ ոլորտում դատական զարգացումների վերաբերյալ:
Շատ հետաքրքիր սեսիա էր «Ի՞նչ կանեիր», որտեղ հանդիսատեսին հենց սկզբում հարցրել են՝ կողմ են, թե դեմ են փորձագիտական անկախության միասնական չափանիշներին, և ձայները եղել են գրեթե 50/50, սակայն տարբեր երկրների 4 սցենարների քննարկումից հետո վերջնական քվեարկությունը ցույց է տվել, որ լսարանի 74%-ը բավականին վստահ է, որ կա միասնական ստանդարտի խիստ պահանջարկ։
Շատ մրցակցային և մտածելու տեղիք տվող բանավեճ էր «Այս պալատը կարծում է, որ երրորդ կողմի ֆինանսավորումը բարելավել է միջազգային արբիտրաժը» թեմայի շուրջ, և նախնական քվեարկության համեմատ լսարանի 10 տոկոսից ավելին կողմ քվեարկեց:
Նման միջոցառման առանձնահատկությունն ու կարևորությունը կայանում է նրանում, որ ինչպես տեսական, այնպես էլ գործնական խորհուրդներ են տրվում առաջատար համալսարանների դասախոսների և աշխարհահռչակ պրակտիկանտների կողմից տարբեր երկրներում առկա զարգացումների վերաբերյալ: