Արամ Աղաբաբյան

  • Բակալավրի աստիճան (BA), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ստատիստիկայի ֆակուլտետ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Հայաստանի ամերիկյան համալսարան, Միջազգային ներդրումային իրավունք և միջազգային առևտրային արբիտրաժ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Ամստերդամի համալսարան, Միջազգային և եվրոպական իրավունք՝ առևտրային և ներդրումային իրավունքի ուղղությամբ

Արամ Աղաբաբյանը հանդիսանում է «CaseLens» իրավաբանական տեխնոլոգիական հարթակի համահիմնադիրն ու տնօրենը։ Նա Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամ է և ունի վեճերի այլընտրանքային լուծման, արհեստական բանականության և իրավատեխնոլոգիաների ոլորտներում երկարամյա փորձ։

Ներկայումս Արամը զբաղեցնում է մի շարք համատեղ պաշտոններ տեխնոլոգիական ոլորտում․ նա հանդիսանում է «SUPERBOT» ընկերության գործադիր տնօրեն և նախագծերի ղեկավար՝ «SFL – We Do Software»-ում։ Նրա աշխատանքը ներառում է տեղեկատվության կառավարման, ապրանքների ռազմավարության, տեխնոլոգիական լուծումների զարգացման և վաճառքի համակարգման գործառույթներ։ 

Արամի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են արհեստական բանականությունը, բլոքչեյն տեխնոլոգիաները, տեխնոլոգիական իրավունքը, ինչպես նաև էլեկտրոնային ապացույցների կիրառումը միջազգային արբիտրաժում։ 

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: