Վահագն Գրիգորյանը «GM Legal» իրավաբանական ընկերության համահինադիրն ու կառավարող գործընկերն է։ Իր աշխատանքային գործունեության շրջանակներում Վահագնը իրավաբանական ծառայություններ է մատուցել բազմաթիվ վստահորդների՝ քաղաքացիական, առևտրային և սնանկության դատական վեճերի առնչությամբ, ինչպես նաև վերահսկել բազմաթիվ մեծածավալ ծրագրեր։
🔷 Վահագնը որպես փորձագետ իր ծառայություններն է առաջարկել բազաթիվ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող բազմաշահառու նախագծերին, որոնք ուղղված են եղել ՀՀ էլեկտրոնային արդարադատական միասնական համակարգի և այլ էլեկտրոնային համակարգերի ստեղծմանն ու արդարադատական ոլորտի բարեփոխումների աջակցմանը։
🔷 2014 թվականից Վահագնը նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է։ Նա հաճախակի դասախոսում է նաև Արդարադատության ակադեմիայում և Փաստաբանական պալատում։ Վահագնը իրավական թեմաներով բազմաթիվ հրապարակումների հեղինակ է (հիմնական ոլորտները՝ քաղաքացիական դատավարություն, ապացույցների ընդունելիություն և այլն)։ Նրա հրատարակությունները ընդգրկում են մենագրություններ, դասագրքեր (համահեղինակությամբ) և գիտական հոդվածներ։
🔷 Վահագն Գրիգորյանը հանդես է գալիս որպես ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արբիտրաժային դատարանի արբիտր։ Իր մասնագիտական գործունեության շրջանակներում, նա մասնակցել է Հայաստանի Հանրապետության դեմ հարուցված միջազգային արբիտրաժներին և պետությանը մատուցել փորձագիտական ծառայություններ։