Լենա Մինասյան

Լենան ունի հարուստ մասնագիտական փորձ լրատվական և մեդիա ոլորտներում՝ զբաղեցնելով մի շարք առաջատար պաշտոններ։ 2012-2013 թթ․ Լենա Մինասյանը եղել է «AM» փաստաբանական գրասենյակի խմբագիրը և PR համակարգողը։ 

Նա աշխատել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի tert.am լրատվական կայքի խմբագիր, այնուհետև թիմի համակարգող։ 2016-2018 թթ․Լենան եղել է  Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանյան հաղորդումների խմբագիրը։ Լենան աշխատել է նաև «Քառյակ Մեդիա»-յում որպես աշխատակազմի ղեկավար։ 2019-2021թթ․ ղեկավարել է «Media Republic»-ը՝ որպես հիմնադիր տնօրեն։ 2020-2023 թթ․ Լենան եղել է Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի տնօրենը։  

2023 թվականի հունվարից Լենա Մինասյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակազմի ղեկավարն է։ 

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։