Հայաստանի 2023-2026 Գործողությունների ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի աջակցությունը կտրամադրվի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառման ուժեղացման նպատակով՝ հետագայում նպաստելու դատարաններում վեճերի ծանրաբեռնվածության կրճատմանը՝ Հայաստանում՝ հաշտարարության և արբիտրաժի ուժեղացված կիրառման միջոցով։

AMCA—ի գործունեության համար նախատեսված ֆինանսավորման հիմնական մասը հիմնված է ԵՄ բյուջետային աջակցության վրա։ ԵՄ-ն AMCA-ին աջակցել և շարունակում է աջակցել նաև տարբեր կրթական ծրագրերի և կոնֆերանսների կազմակերպման համար։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ դեր ունի Եվրոպական միությունը  Հայաստանում ներկայացնելու և գործընկերային հարաբերություններիզարգացման ուղղությամբ։

ԵՄ պատվիրակությունը պատասխանատու է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների  տիրույթում ոլորտային քաղաքականության բոլոր ուղղությունների համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների, ինչպես նաև՝ մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության։ Նպատակաուղղված լինելով ապահովել Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների երկարաժամկետ հիմքը՝ 2021թ մարտի 1-ից ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։


Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.mo) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 82

Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.l10n.php) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 85