Համագործակցության հուշագիր

Կիպրոսում գործող իրավաբանական ընկերության՝ «Սիմեոն Պողոսյան ՍՊԸ»-ի ղեկավար Սիմեոն Պողոսյանը և AMCA տնօրեն Տաթևիկ Մատինյանն այսօր Երևանում կնքեցին համագործակցության հուշագիր:


Հուշագրի կնքմամբ AMCA-ն նպատակ է հետապնդում Հայաստանը դիրքավորել որպես միջազգային վեճերի լուծման հարթակ, ապահովել միջազգային ներդրողների վստահության բարձրացումը և նպաստել բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Այս հուշագրի կնքմամբ կողմերը նախատեսում են համագործակցել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման և խթանման ուղղությամբ, որը ներառում է գիտելիքների, լավագույն փորձի փոխանակում և համատեղ միջոցառումների կազմակերպում և AMCA արբիտրաժային վերապահման ներառում պայմանագրերում։


Ստորագրումից հետո Տաթևիկ Մատինյանը արդյունավետ հանդիպում ունեցավ Սիմեոն Պողոսյանի և CYSEC AML-ի պատասխանատու և իրավաբան Անգելինա Ալյաբիևայի հետ, որտեղ մանրամասն քննարկվեցին ապագայում հնարավոր համագործակցությունները և ADR-ի զարգացումը ինչպես Կիպրոսում, այնպես էլ Հայաստանում

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն info@amca.am էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։