Գրիգոր Գրիգորյանը հանդիսանում է “EY Law Practice”-ի ղեկավարը Հայաստանում։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է առևտրային և վարկային պայմանագրերի մշակում, կորպորատիվ և աշխատանքային վեճերի կարգավորում, ինչպես նաև քաղաքացիական և վարչական դատավարությունների շրջանակում շահերի ներկայացուցչություն։
Նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել “Citibank”-ին՝ կապված Հայաստանում գործող խոշոր հանքարդյունաբերական ընկերության պարտատոմսերի թողարկման նախագծի հետ։ Նա իրականացրել է իրավական փաստաթղթերի համապատասխանեցում հայկական օրենսդրության պահանջներին։
Հանդիսանում է արտոնագրված փաստաբան Հայաստանի Հանրապետությունում և արբիտր՝ Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային դատարանում։