Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն այսօր հյուրընկալել էր տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների: Ուսանողներին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, արբիտրաժային ոլորտի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում, նորաստեղծ կառույցը, աշխատանքային կայքն ու նրա հետ աշխատանքի գործիքները։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց արբիտրաժի մասին պատմող հոլովակը, որից հետո ակտիվ քննարկում ծավալվեց արբիտրաժի և հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդի շուրջ։

Ուսանողները բազմաթիվ հարցերի միջոցով ստացան մանրամասն տեղեկություններ արբիտրների նշանակման, արբիտրաժային վճռի կատարման, արբիտրաժի արդյունավետության մասին։ Ուսանողները նաև իմացան, որ արբիտրաժային վճռի կատարումն ապավովված է Նյու Յորքի կոնվենցիային միացած ավելին քան 170 երկրներում։