Մեծ Բրիտանիա աշխատանքային այցի շրջանակներում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Վարուժան Ներսեսյանի հետ։
Պարոն դեսպանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի դերակատարումը միջազգային ներդրումների պաշտպանվածության և վստահելիության ապահովման տեսանկյունից, ինչպես նաև քննարկում ծավալվեց թե ինչպես կարող է անկախ արբիտրաժային կենտրոնի մասին տեղեկատվությունը փոխանցվել նաև Մեծ Բրիտանիայից Հայաստան տեղափոխվող ներդրողներին։
Միևնույն ժամանակ դեսպանի կողմից կարևորվեց արբիտրաժային ինստիտուտի արդյունավետ գործունեության դերը թե՛ պետության ներսում և թե՛ միջազգային հարաբերություններում։
Անկախ արբիտրաժային կենտրոնների գործունեությունը նպաստում է տվյալ երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպիսի և դեր է ստանձնել AMCA-ն։