Դեկտեմբերի 27-29-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը իր աշխատակիցների համար կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստումն իրականացրեց բիզնես ռազմավարության և արդյունավետ հաղորդակցության մասնագետ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանիը։ Մասնակիցներին ներկայացվեց ռացիոնալ որոշումներ կայացնելու կարևորությունը՝ աշխատանքային պարտականությունների կատարման և անձնակազմի զարգացման գործում:


Վերապատրաստման շրջանակներում դասախոսը նաև ներկայացրեց ինքնաճանաչման կարևորությունը և դրան հասնելու ուղիները, աշխատանքային հարաբերություններում հաղորդակցություն և հետադարձ կապ ապահովելու անհրաժեշտությունը: Ուսումնասիրվեց և դերախաղի տեսքով ներկայացվեց կատարված աշխատանքի վերաբերյալ դիտարկումներ ստանալու (feedback) կարևորությունը և դրա իրականացման լավագույն եղանակը:
Վերջում մասնակիցներին ներկայացվեց նաև աշխատանքային կոնֆլիկտների լուծման մեթոդները: