2024թ. փետրվարի 5-ին Փարիզում մեկնարկել է ՄԱՊ «Հաշտարարութան շաբաթ» 19-րդ միջազգային մրցույթ-համաժողովը, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Արիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA)՝ ի դեմս հաշտարարության գործերի կառավարիչ, հաշտարար Իգոր Միրզախանյանի։
«Հաշտարարութան շաբաթ»-ը ՄԱՊ-ի կողմից հաշտարարության ոլորտում կազմակերպվող տարվա ամենամեծ միջոցառումն է, որը համախմբում է ավելի քան 550 մասնակիցների՝ գործող հաշտարարների, ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների և ուսանողների՝ ամբողջ աշխարհից: Հաշտարարության շաբաթը իրենից ենթադրում է հաշտարարության միջազգային դատախաղ մրցույթ, որին մասնակցում են աշխատհի առաջատար բուհերը և հաշտարարության ոլորտի մասնագետների կլոր սեղան քննարկում։
Կենտրոնի մասնակցությունը Հաշտարարության շաբաթին բացառիկ է, քանզի մինչ օրս Հայաստանից որևէ հաշտարարական հաստատություն, բուհ կամ հաշտարարության ոլորտով ներգրաված այլ անձ կամ հաստատություն չի մասնակցել ՄԱՊ Հաշտարարության շաբաթին։