Առաջին պանելային քննարկման ժամանակ բանախոսները, ի թիվս այլ հարցերի, ընդգծեցին, որ
- Վեճերի այլընտրանքային լուծումների առկայությունը շատ կարևոր է ներդրումային միջավայրի բարելավման համար.
- Արբիտրաժը, որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդ, կարող է խթանել բիզնեսը, ինչպես նաև աջակցել սպառողներին.
- Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ձեռնարկությունների բիզնես վեճերի լուծումը կարող է իրականացվել արբիտրաժի միջոցով.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բարենպաստ է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային վեճերն արբիտրաժի միջոցով լուծելու համար.
- Ռուսաստանում ծագած վեճերը կարող են լուծվել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի միջոցով։
- Հայաստանում արբիտրաժը կարող է վեճերի լուծման կամուրջ դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի համար.
- Վեճերի լուծման այլընտրանքային մեթոդների մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով ուսանողները և ասպիրանտները կարող են ներգրավվել Կենտրոնի գործունեությանը և ծանոթանալ նման կառույցներում գործերի վարման պրակտիկային.
Առաջին պանելային քննարկումը վարում էր Դեմիեն Իսթմանը (Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդականի տեղակալ): Նա շեշտեց մի քանի հիշարժան մտքեր իր համար, ինչպիսիք են. Ներդրումները հեշտացնելու համար կմշակվի արբիտրաժային ամուր համակարգ:
AMCA-ի միջոցով վեճերի լուծումը կլինի ավելի պարզ և կնպաստի երկրի տնտեսական աճին: Վրաստանի արբիտրաժային կենտրոնի ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են կիսվել իրենց փորձով։





