Հայաստանի Հանրապետությունում սպորտային արբիտրաժն ունի ինստիտուցիոնալ զարգացման հսկայական ներուժ և հաշվի առնելով թեմայի կարևորությունը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ICC Armenia-ի, Արբիտրաժ ՍՊԸ-ին կից Արբիտրաժային դատարանի և Ռեզոլվ ակադեմիայի հետ համագործակցությամբ այսօր կազմակերպել էր կլոր սեղան քննարկում ոլորտի մասնագետների, մարզիկների, ֆեդերացիաների և իրավաբանական ընկերությունների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին սպորտային արբիտրաժի և սպորտային վեճերի սահմանումը, օրենքի կարգավորումները, համաշխարհային պրակտիկան և ոլորտի զարգացումները:
Քննարկման ընթացքում մարզիկները ուղղեցին իրենց անհանգստացնող հարցերը, ներկայացրին խնդիրները և ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններ: Հատուկ ընդգծվեց արբիտրաժային վերապահում ներառելու անհրաժեշտությունը պայմանագրերում՝ հետագայում վեճերի լուծումը արբիտրաժին վերապահելու համար։









