Արբիտրաժն ու հաշտարարությունը, հատկապես բիզնեսի ոլորտում հանդիսանում են վեճերի լուծման արդյունավետ և գերադասելի այլընտրանքային մեխանիզմներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շարունակում է հանդիպումները բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս անգամ AMCA էին այցելել գործարար կանայք, որոնց հետ քննարկեցին մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ արբիտրաժի էությունը, վեճերի լուծման ընթացակարգը և ժամկետները։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց, որ արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող և լայնորեն կիրառվող մեխանիզմներ են։ Արբիտրաժն օգտագործվում է ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար։ Արբիտրաժն առաջարկում է ավելի արագ և ճկուն մոտեցում, որոշումները կայացվում են անկողմնակալ և մասնագիտացված արբիտրների կողմից։ Հաշտարարությունը վեճերի լուծման ժամանակակից գործընթաց է, որտեղ չեզոք երրորդ կողմը՝ հաշտարարը, քննարկման եւ բանակցությունների միջոցով օգնում է հասնել համակողմանիորեն ընդունելի համաձայնության։ Հաշտարարությունը փոքր-ինչ տարբերվում է իր էությամբ, և օգնում է երկու կողմերին էլ win-win կարգավիճակով վեճից դուրս գալու։ Հանդիպումը ինչպես ընդհանուր իրազեկման նպատակ էր հետապնդում, այնպես էլ հնարավորություն ստեղծեց քննարկելու կոնկրետ ոլորտներում առկա խնդիրների լուծման հեռանկարը՝ արբիտրաժի և հաշտարարության միջոցով։ Մենք շարունակում ենք մեր հանդիպումները ոլորտում կայացած բիզնես ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են առաջացած վեճերը այսուհետ վստահելու AMCA-ին:

Եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն՝ արբիտրաժային կարգով Ձեր վեճը լուծելու համար, ապա կարող եք գրանցվել Կենտրոնի կողմից կազմակերպվող առաջիկա հանդիպումներին, գրելով մեր էջին կամ զանգահարելով՝ 011-201-410 հեռախոսահամարով: