Vis փորձնական դատախաղ

Արբիտրաժի և հաշտարարության հայատանյան կենտրոնը փետրվարի 10-ին հյուրընկալել է “Vis Moot” միջազգային դատախաղի հայաստանյան թիմերին` փորձնական դատախաղ կազակերպելու նպատակով։
Vis Moot դատախաղը Արբիտրաժի և մասնավոր իրավունքի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր դատախաղն է, որ անցկացվում արդեն 31 տարի անընդմեջ՝ ներգրավվելով ոլորտի հետաքրքրված իրավաբանների, հեղինակավոր պրոֆեսորների և ուսանողների՝ համախմբելով մանսագիտական համայանքը։
Հայաստանից թիմերը 3 համալսարաններից են՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան և Հայաստանում ամերիկյան համալսարան։
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը՝ որպես ոլորտում մշակույթ ձեւավոող կազմակերպություն, կարևոր է համարոում այս դատախաղի կազմակերպումը, նպատակ ունենալով զարգացնել արբիտրաժը Հայաստանում։
Այս տարի դատախաղի խնդրի նկատմամբ կիրառվում են Առևտրի Միջազգային պալատի (International Chamber of Commerce) ընթացակարգային կանոնները: Հաշվի առնելով նշվածը՝ Պալատի հայկական կոմիտեն, ի դեմս կոմիտեի Արբիտրաժի հանձնաժողովի ընկերական խաղերի ընթացքում լավագույն խոսնակին՝ Էրիկ Մանուկյանին (Երևանի պետական համալսարան) շնորհեցին նվեր՝ կոմիտեին մեկ տարվա անդամակցության տեսքով:
Ընկերական խաղին կհաջորդի դատախաղը միջազգային համալսարանների թիմերի հետ, որը տեղի կունենա Վիեննայում՝ ապրիլ ամսին։
Դատախաղին մասնակցում են աշխարհի շուրջ 400 համալսարններ, 4000 ուսանողներ և մոտ 2000 արբիտր, դատախաաղերի առանձնահատկությունը փորձնական դատախաղերի իրականացումն են, որոնք տարբեր երկրներում անկացվում են՝ նպաստելով արբիտրաժի զարգացմանը այդ երկրում:

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն [email protected] էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։


Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.mo) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 82

Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.l10n.php) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 85