Արբիտրաժի ուսումնասիրություն. պատկերացումներ և առավելություններ բացահայտված հնգօրյա դիսկուրսում

«Ի՞նչ է արբիտրաժը և ինչու՞ ընտրել այն՝ վեճերը լուծելիս» թեմայով հնգօրյա քննարկումների ընթացքում «Արբիտրաժի և հաշտարարության հայատանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փորձագետ Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեցին «Արբիտրաժի առանձնահատկություններն ու առավելությունները. ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների և անհատների ներկայացուցիչներին։

Քննարկումները վարում էին արբիտրաժային ոլորտի փորձագետներ։ Քննարկմանը մասնակից էին նաև իրավաբանական գիտությունների դոկտոր Հայկ Կուպելյանցը, ով հրավիրված էր Միացյալ Թագավորությունից, որտեղ նա զբաղվում է իրավաբանությամբ և հանդես է գալիս որպես արբիտր և իրավաբանական գիտությունների դոկտոր, ազգային և միջազգային արբիտրաժային վեճերով զբաղվող արբիտր Աիդա Ավանեսյանը: 

Բանախոսները մասնակիցներին ներկայացրին արբիտրաժի առավելություններն ու առանձնահատկությունները՝ անդրադառնալով ինչպես միջազգային, այնպես էլ հայկական ոլորտային զարգացումներին։

Քննարկումների սեսիաները կազմակերպել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Նպատակային տեխնիկական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար» ծրագրի հետ համատեղ։

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն [email protected] էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։


Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.mo) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 82

Warning: file_exists(): open_basedir restriction in effect. File(action-scheduler-hy_AM.l10n.php) is not within the allowed path(s): (/www/wwwroot/amca.am/:/tmp/:/www/php_session/amca.am/) in /www/wwwroot/amca.am/wp-content/plugins/wpml-string-translation/classes/MO/Hooks/LoadTranslationFile.php on line 85