Կալիֆորնիայի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանը, ով հայ իրավաբանական միության անդամ է, փաստաբան Արմեն Թաշջյանի հետ, ով նաև ABA-ի անդամ է, և փաստաբան Անդրե Եղիազարյանը, ով աշխատում է Միացյալ Թագավորությունում, այցելել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն։

Հյուրերին ներկայացվեցին Կենտրոնի ընթացիկ աշխատանքները և քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները: Հրաշալի հնարավորություն էր քննարկելու Կենտրոնի գործունեությունը և թիրախները, արբիտրաժային և հաշտարարության պրակտիկան՝ կապված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կոնկրետ խնդիրների հետ, արբիտրների համար պահանջվող մասնագիտացումներն ու որակները, արբիտրների էթիկան, արագացված դատավարության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է կենտրոնի այս տարվա մայիսին հիմնադրման օրվանից ի վեր ունեցած ձեռքբերումները։ Տիկին Աշվանյանն ուրախությամբ նշեց, որ Հայ իրավաբանական միության համար մեծ ուրախություն է լինել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի համահիմնադիրներից մեկը և ընդգծեց, որ ABA-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Կենտրոնի կայացման գործում։