Քրիստինե Գյոնջյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ստեղծման ու ներդրման աշխատանքներում։ Ներկայումս նա հանդիսանում է այդ մագիստրոսական ծրագրի ղեկավարը և դասավանդում է «Ստարտափների կառավարում և նորարարություն» առարկան։
2016-2017 թթ. Քրիստինեն եղել է «Արփինետ» ՍՊԸ-ի Բիզնեսի զարգացման և մարքեթինգի բաժնի ղեկավարը։ 2016-2017 թթ.՝ նա ղեկավարել է «Հայ միասնության խաչի նորարար էթնիկ տարածաշրջանային» կենտրոնը, որի կայացման գործում ունեցել է մեծ ներդրում։ 2008-2016 թթ. նա աշխատել է Microsoft ընկերությունում՝ որպես կրթական ծրագրերի ղեկավար՝նպաստելով կրթության ոլորտում տեխնոլոգիաների ներդրմանը։ Նա պարբերաբար ներգրավվել է Եվրոպական միության տարբեր նախագծերում՝ հանդես գալով որպես թվային ուսուցման միջազգային փորձագետ։
Քրիստինե Գյոնջյանն ունի ավելի քան 20 տարվա դասախոսական փորձ բուհերում, ինչպես նաև դասախոսների և պետական ծառայողների վերապատրաստման ոլորտում։ Դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Գ. Վ. Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, Եվրասիա միջազգային համալսարանում, Ինտերլինգվա համալսարանում և Երևանի էկոնոմիկայի և իրավունքի համալսարանում։