Վարդան Լաբլաջյանը հանրային կապերի մասնագետ է, ով մասնագիտացել է քաղաքական լրագրության ոլորտում, ունի դասավանդման փորձ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
Ուսանողական տարիներին նա ակտիվորեն ներգրավված է եղել գիտակրթական և հանրային նախաձեռնություններում՝ ղեկավարելով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության արտաքին կապերի հանձնաժողովը։
Որպես Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի շրջանավարտ՝ նա ձևավորել է փորձառություն հեռուստատեսային հաղորդավարության, քաղաքական լրագրության և հանրային կապերի ոլորտներում։
Նա մասնակցել է մի շարք տեղական և միջազգային փոխանակումների, գիտաժողովների և քաղաքական բանավեճերի՝ այդ թվում «Erasmus+» ծրագրով։ Նա համագործակցել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ՝ ղեկավարելով մեդիա թեմայով նախագծեր։