Թեև մտավոր սեփականության վեճերի մի մասը դեռևս հիմնականում լուծվում են ներպետական դատարաններում, մտավոր սեփականության հետ կապված գործերի թիվը, որոնք արբիտրաժի քննությանն են հանձնվում, շարունակում է աճել:

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը հրավիրված էր IP-ի գլոբալ ֆորումին՝ որպես խոսնակ, որտեղ անդրադարձավ արբիտրաժի միջոցով առկա վեճը լուծելու առավելություններին, որենցից են՝ կոնֆիդենցիալությունը, նեղ մասնագետի՝ արբիտրի կարևորությունը, սեղմ ժամկետներում վեճի արդյունավետ լուծումը և այլն:

IP-ի գլոբալ ֆորումը ամենամյա միջոցառում է նվիրված մտավոր սեփականության միջազգային օրվան, որը կազմամերպում է ՀՀ-ում մտավոր սեփականության իրավաբանների ասոցիցիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: