Այսօր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը Դուբայի Արբիտրաժային շաբաթվա շրջանակներում հանդիպեց Դուբայի Միջազգային Արբիտրաժային Կենտրոնի (DIAC) գործադիր տնօրեն Ջեհադ Աբդուլռազզաք Քազիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մեր կենտրոնի և DIAC-ի միջև հետագա համագործակցության հեռանկարները, հատկապես՝ տարածաշրջանային և միջազգային արբիտրաժային ոլորտներում։ Հանդիպմանը բարձրացրվեց մեր կենտրոնի՝ որպես միջազգային հաբ դառնալու նպատակները՝ առաջարկելով համատեղ գործողությունների նոր ուղիներ։ Տիկին Մատինյանը տիկին Քազիմին հրավիրեց Հայաստան՝ որպես խոսնակ, որպեսզի միասին կիսվեն իրենց փորձով և աջակցեն արբիտրաժի ոլորտի զարգացմանը՝ ավելացնելով, որ DIAC-ի հետ համագործակցությունը կարող է մեծ նպաստ բերել ինչպես ոլորտին, այնպես էլ մեր երկրի համար ապահովել հուսալի և վստահելի արբիտրաժային հարթակ։
Մենք անում ենք առավելագույնը AMCA-ի միջազգային դիրքավորման և որակի զարգացման ուղղությամբ։