Եվրոպական Միություն

AMCA—ի գործունեության համար նախատեսված ֆինանսավորման հիմնական մասը հիմնված է ԵՄ բյուջետային աջակցության վրա։ ԵՄ-ն AMCA-ին աջակցել և շարունակում է աջակցել նաև տարբեր կրթական ծրագրերի և կոնֆերանսների կազմակերպման համար։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ դեր ունի Եվրոպական միությունը Հայաստանում ներկայացնելու և գործընկերային հարաբերություններիզարգացման ուղղությամբ։ ԵՄ պատվիրակությունը պատասխանատու է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների տիրույթում ոլորտային […]
Ասիական զարգացման բանկ

Ասիական զարգացման բանկի և AMCA-ի համագործակցությունը սկսվե է դեռևս Կենտրոնի պաշտոնական հիմնադրումից առաջ։ ԱԶԲ-ն աջակցել է AMCA ստեղծման գործընթացում ներառված փորձագետների կարողությունների զարգացմանը։ ԱԶԲ նաև նպաստել է AMCA-ի կարողությունների զարգացմանը, կազմակերպության աջակցությամբ պատրաստվել և թողարկվել է AMCA—ի կայքը։