Միջազգային արբիտրաժային շաբաթվա շրջանակներում միջոցառումները շարունակվում են:
Այսօր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում Ֆեդերացիայում տեղի ունեցավ «Խաղի կանոնների փոփոխություն. Սպորտային արբիտրաժի զարգացումը» թեմայով քննարկում:
Սպորտային արբիտրաժային դատարանի նախկին արբիտրներ Ժիրայր
Հաբիբյանը և Մքքինես Սթյուարտը ներկայացրին սպորտային վեճերի` արբիտրաժային կարգով քննության առանձնահատկությունները,
կարգը, Սպորտային արբիտրաժային դատարանիդերը և կայացրած որոշումները և այլն: Արդեն տևական ժամանակ է, ինչ սպորտային արբիտրաժը համարվում է վեճերի լուծման ամենատարածված եղանակը ֆուտբոլային աշխարհում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային վեճերի պարագայում։ Համաշխարհային ֆուտբոլի կառավարման ղեկավար մարմնի՝ ՖԻՖԱ-ի կանոնադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը վեճերի լուծման եղանակն ընտրելիս պետք է առաջնահերթություն տան արբիտրաժին։ Ըստ այդմ, սպորտային արբիտրաժին նվիրված թեմաների քննարկումը էական նշանակություն ունի ՀՀ-ում նշված ոլորտի զարգացման համար: