Ընդհանուր դրույթները և պայմանները

Ներածություն

Բարի գալուստ https://amca.am/ («Կայք»): Սույն դրույթներն ու պայմանները կարգավորում են Ձեր կողմից Կայքի օգտագործումը և Կայքում մատուցվող ծառայությունները: Կայք մուտք գործելով կամ օգտագործելով այն՝ Դուք համաձայնում եք հետևել և պահպանել այս Դրույթները և պայմանները: Խնդրում ենք որոշակի ժամանակ հատկացնել դրանք ուշադիր կարդալու համար: Եթե Դուք չեք ընդունում Դրույթներն ու պայմանները, Դուք չեք կարող և չպետք է մուտք գործեք Կայք կամ օգտագործեք այնտեղ և նրանում ներկայացված ծառայությունները կամ տեղեկատվությունը: Եթե ունեք հարցեր Դրույթների և պայմանների կամ Կայք մուտք գործելու և այն օգտագործելու վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am հասցեով։

Կայքը հնարավորություն է տալիս մուտք գործել Ծառայություններ, մասնավորապես՝ «Խորհրդատվություն հաշտարարության համար», «Խորհրդատվություն արբիտրաժի համար», «Դիմում արբիտրաժի համար», «Դիմում հաշտարարության համար»:

Կայքի բովանդակությունը վերաբերում է բոլոր կամ ցանկացած առանձին, հանգամանքներից կախված, տվյալներին, տեքստին, կոճակի պատկերակներին, ձևաթղթերին, հղումներին, HTML կոդերին, ապրանքանիշին, ծրագրային ապահովմանը, երաժշտությանը, ձայնին, լուսանկարներին, գրաֆիկային, անշարժ նկարներին, շարժվող նկարների շարքերին (լինի անիմացիոն, թե ոչ), տեսանյութերին, արտադրանքներին, ապրանքներին, գովազդներին, ծառայություններին կամ դրանց ցանկացած խմբին կամ համակցությանը և ցանկացած այլ բովանդակությանը կամ նյութին, որը կարելի է գտնել ցանկացած կայքում կամ դրանում առկա ցանկացած վեբ էջում:

AMCA-ն Ձեզ տրամադրում է բովանդակություն և ծառայություններ՝ համաձայն հետևյալ Օգտագործման Դրույթների և պայմանների, որոնք մեր կողմից կարող են ժամանակ առ ժամանակ թարմացվել և վերանայվել՝ վերանայված տարբերակը տեղադրելով Կայքում, առանց հանրությանը նախապես ծանուցելու: Որոշ Ծառայություններ կարող են կարգավորվել լրացուցիչ դրույթներով և պայմաններով, որոնց մասին Դուք կտեղականաք, երբ հայտնեք Ձեր մտադրությունն այդ ծառայություններից օգտվելու մասին:

Էլեկտրոնային հաղորդակցություն AMCA-ի հետ

AMCA-ի Կայք այցելելիս կամ էլեկտրոնային հաղորդագրություններ (էլ.-փոստ) ուղարկելիս, Դուք էլեկտրոնային եղանակով կապ եք հաստատում AMCA Կայքի հետ: Այդպիսով, Դուք հավասարապես ընդունում եք Ձեզ հետ էլեկտրոնային եղանակով կապ հաստատելու AMCA-ի իրավունքը: Դուք նաև նախապես համաձայնում եք, որ այս էլեկտրոնային հաղորդակցությունները և դրանց միջոցով շրջանառվող տեղեկատվությունը համապատասխանում են գրավոր կերպով նմանատիպ հաղորդակցությունների փոխանակման նկատմամբ կիրառելի բոլոր իրավական պահանջներին և կանոններին:

Կայքի հեղինակային իրավունքի պաշտպանությունը

Այս Կայքը և դրա բովանդակությունը համարվում են AMCA-ի հեղինակային իրավունքի մաս, եթե այլ բան նշված չէ, և պաշտպանված են հեղինակային իրավունքի մասին հայկական և միջազգային օրենքներով: Այս Կայքի և դրա բովանդակության ցանկացած անուղղակի օգտագործում՝ ի շահ այլ բիզնեսի, առևտրային կամ այլ նպատակով, առանց AMCA-ի գրավոր համաձայնության խստիվ արգելվում է:

Հղում դեպի այս Կայք

AMCA-ն լիովին խրախուսում է օգտվողներին իրենց սեփական կայքերում ներառել հղումներ դեպի այս Կայքը և նրա էջեր, առանց նախապես թույլտվություն խնդրելու անհրաժեշտության՝ պահպանելով հետևյալ պայմանները.

  • Այդ հղումները չպետք է խախտեն AMCA-ի իրավունքները, մասնավորապես՝ կապված նրա տարբերանշանի, հապավումների և մտավոր սեփականության իրավունքների հետ։
  • Այդ հղումները չպետք է օգտագործվեն կազմակերպության կամ ընկերության կամ որևէ առևտրային ապրանքի կամ ծառայության առաջմղման համար։
  • Կայքին հղում կատարելիս, պետք է ձեռնպահ մնալ AMCA-ի էջերի շուրջ շրջանակներ ստեղծելուց կամ տեսողական փոփոխման այլ գործիքներ օգտագործելուց.
  • Արգելվում են ուղղակի հղումները Կայքում հրապարակված կամ տեղակայված PDF փաստաթղթերին: Թույլատրվում է հղում կատարել փաստաթուղթը ներկայացնող էջին միայն այն պայմանով, որ հստակ երևա AMCA URL-ը, ինչպես նշված է վերևում.
  • Դեպի այս Կայք բերող հղումը ստեղծելուց հետո այն պետք է փորձարկվի՝ համոզվելու համար, որ աշխատում է և համապատասխանում է վերը նշված պայմաններին:

 

Եթե այս Կայքին հղում կատարելու հետ կապված ունեք հավելյալ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am հասցեով։

Հրաժարում պատասխանատվությունից

Այս Կայքում տեղեկատվությունը տրամադրվում է «ինչպես որ կա» և «որքան որ հասանելի է» հիմունքներով: AMCA-ն ամեն ջանք գործադրում է ապահովելու, սակայն չի երաշխավորում, այս Կայքի տեղեկատվության ճշգրտությունը կամ ամբողջականությունը.

  • AMCA-ն կարող է ավելացնել, փոխել, բարելավել կամ թարմացնել այս Կայքի տեղեկատվությունը առանց նախազգուշացման:
  • AMCA-ն իրեն բացառիկ իրավունք է վերապահում իր հայեցողությամբ՝ փոփոխելու, սահմանափակելու կամ դադարեցնելու այս Կայքի որևէ մասը:
  • AMCA-ն ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում որևէ կորստի, վնասի, պարտավորության կամ ծախսի համար, որը ենթադրաբար առաջացել է այս Կայքի օգտագործումից, ներառյալ՝ առանց սահմանափակման, ցանկացած խախտում, սխալ, բացթողում, ընդհատում կամ ուշացում: AMCA-ն չի տրամադրում բացահայտ կամ ենթադրյալ որևէ երաշխիք կամ ապահովություն այս Կայքի վերաբերյալ, որի օգտագործումը բացառապես օգտագործողի ռիսկն է:
  • Այս Կայքը կարող է պարունակել խորհուրդներ, կարծիքներ և հայտարարություններ արտաքին կայքերից: AMCA-ին չպատկանող ինտերնետային կայքերի հղումները չեն ենթադրում որևէ պաշտոնական հաստատում կամ պատասխանատվություն այդ հարթակներում ներկայացված կարծիքների, գաղափարների, տվյալների կամ արտադրանքի համար կամ երաշխավորում տրամադրված տեղեկատվության վավերականությունը: Այլ կայքեր տանող հղումների միակ նպատակը հարակից թեմաների վերաբերյալ հասանելի լրացուցիչ տեղեկությունների ցուցադրումն է:
  • Թեև AMCA-ն ամեն ջանք գործադրում է նվազագույնի հասցնելու տեխնիկական սխալների հետևանքով առաջացած խափանումները, AMCA-ն պատասխանատվություն չի կրում այս Կայքի կամ արտաքին կայքերի որևէ հղում օգտագործելու հետևանքով առաջացած խնդիրների (օրինակ՝ աշխատանքի ձախողում, համակարգչային վիրուս, կապի գծի խափանում, բովանդակության փոփոխություն և այլն) առնչությամբ:
  • Օգտագործողը մասնավորապես ընդունում և համաձայնում է, որ AMCA-ն պատասխանատվություն չի կրում որևէ այլ օգտագործողի վարքագծի համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով վերը թվարկված վարքագծի տեսակների համար:
  • AMCA-ն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ մերժել ցանկացած օգտագործողի մուտքը այս Կայք կամ դրա որևէ մաս՝ առանց ծանուցման:
  • Կայքի անվտանգության և բոլոր օգտագործողների համար Կայքի հասանելիությունն ապահովելու նպատակներով, օգտագործվում են ծրագրային ապահովումներ՝ ցանցում տվյալների փոխանակման հոսքերը վերահսկելու և անվտանգության հնարավոր խախտումները հայտնաբերելու համար: